Who Made Who

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Who Made Who
AC/DC սաունդթրեք
Թողարկվածմայիսի 24, 1986
Ժանրհարդ ռոք, հևի մետալ
Տևողություն37:50
Լեզուանգլերեն
ԼեյբլATCO
ՊրոդյուսերՌոբերտ Լանգ, Գարի Վանդա, Անգուս Յանգ, Մալքոլմ Յանգ

Who Made Who, ավստրալիական AC/DC հարդ ռոք խմբի ալբոմը՝ թողարկված 1986 թվականին, Սթիվեն Քինգի «Առավելագույն արագացում» ֆիլմի սաունդթրեքը։

Ալբոմի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

Who Made Who ալբոմը ներառում է իր մեջ 3 նոր (գլխավոր երգը և ևս երկու գործիքային ստեղծագործություններ՝ «Chase the Ace» և «D.T.») երգեր, ինչպես նաև խմբի հին հիթերը՝ հինգ երգ Բրայան Ջոնսոնի ժամանակներից (երկու ստեղծագործություն Back in Black, երկու ստեղծագործություն Fly on the Wall, մեկը՝ For Those About to Rock (We Salute You) ալբոմներից) և մեկ երգ Բոն Սկոթի ժամանակներից («Ride On»-ը Dirty Deeds Done Dirt Cheap ալբոմից)։

Ալբոմն համեմատաբար հաջողվել է, և դրա շնորհիվ խումբը վերադարձել է հիթ-շքերթներ Fly on the Wall և Flick of the Switch անհաջող (համեմատած Back in Black-ի և For Those About to Rock (We Salute You)-ի հետ) ալբոմներից հետո։ «Who Made Who» երգը թողարկվել է որպես սինգլ և նրա համար նկարահանվել է տեսահոլովակ, որն ընդգրկվել է Family Jewels հավաքածուում 2005 թվականին։

Տեսահոլովակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրեթե ալբոմի հետ միաժամանակ խումբը թողարկել է նաև «You Shook Me All Night Long», «Shake Your Foundations», «Hells Bells» երգերի տեսահոլովակները, ինչպես նաև «For Those About to Rock (We Salute You)»-ի տեսահոլովակը՝ կենդանի կատարմամբ՝ ձայնագրված Դետրոյթի համերգի ժամանակ, 1983 թվականին։

Ստեղծագործությունների ցանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անգուս Յանգի, Մալքոլմ Յանգի եւ Բրայան Ջոնսոնի բոլոր երգերի բառերը եւ երաժշտությունը, բացառությամբ նրանց, որտեղ նշված են ուրիշներ[1]։

# Անվանում Տևողություն
1. «Who Made Who»   3:27
2. «You Shook Me All Night Long»   3:30
3. «D.T.»   2:53
4. «Sink the Pink»   4:13
5. «Ride On»   5:51
6. «Hells Bells»   5:12
7. «Shake Your Foundations»   3:53
8. «Chase the Ace»   3:01
9. «For Those About to Rock (We Salute You)»   5:53

Ալբոմի ձայնագրման ժամանակ ձայնագրվել են ևս 5 գործիքային ստեղծագործություններ, որոնք չեն թողարկվել ալբոմում, բայց զետեղվել են «Առավելագույն արագացում» ֆիլմում։ Բոլոր երգերը գրված են Անգուս Յանգի և Մալքոլմ Յանգի կողմից։

  1. «Death City»
  2. «Bad Boy»
  3. «Contre Attack»
  4. «Scared»
  5. «Humans Here»

Տեսահոլովակ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Who Made Who»
  2. «You Shook Me All Night Long»
  3. «Shake Your Foundations»
  4. «Hells Bells»
  5. «For Those About to Rock (We Salute You)»
  • Բոլոր տեսահոլովակները հրապարակվել են 2005 թվականին Family Jewels-ի վիդեոհավաքածուում։

Ձայնագրման մասնակիցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիթ-շքերթներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Հիթ-շքերթ Հորիզոնական
1986 Ավստրալիա Australian Kent Music Report Albums Chart
4
2008 Ավստրալիա Australian Albums Chart[2]
30
1986 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Billboard 200[3]
33
1986 Միացյալ Թագավորություն UK Albums Chart[4]
11
1986 Շվեդիա Sverigetopplistan[2]
21
1986 Նիդերլանդներ MegaCharts[2]
47
1986 Նոր Զելանդիա New Zealand Albums Chart[2]
24
1986 Շվեյցարիա Swiss Albums Chart[2]
21
1986 Ավստրիա Austrian Albums Chart[2]
28

Վաճառք[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկիր Վաճառք Հավաստագիր
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ 5 000 000 5x պլատինե[5]
Գերմանիա 200 000 Պլատինե[6]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]