Unua Libro
| Այս հոդվածը տեղեկատվական աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք օգնել նախագծին՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով այդ աղբյուրներին հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Unua Libro (Առաջին Գիրք)՝ էսպերանտո միջազգային լեզուն մեկնաբանող առաջին տպագրությունն էր (որն այն ժամանակ կոչվում էր Lingvo Internacia, "միջազգային լեզու")։ Գիրքը առաջին անգամ տպագրվել է ռուսերեն 1887 թ. հուլիս 26-ին Վարշավայում՝ Բժիշկ Լ. Լ. Զամենհոֆի՝ էսպերանտոյի ստեղծողի, կողմից։ Հաջորդող մի քանի տարիների ընթացքում դուրս եկան նոր հրատարակություններ ռուսերեն, եբրայերեն, լեհերեն, ֆրանսերեն, գերմաներեն և անգլերեն լեզուներով։ Այս բուկլետում ընդգրկված էին Հայր Մերը, մեջբերումներ աստվածաշնչից, մի նամակ, բանաստեղծություններ, քերականության տասնվեց կանոնները և 900 արմատից բաղկացած բառային կազմ։ Զամենհոֆը հայտարարել էր որ "միջազգային լեզուն, ազգային լեզուների նման, հանրային սեփականություն է"։ Այս աշխատությունը Զամենհոֆը ստորագրել էր "Doktoro Esperanto" ("Բժիշկ Էսպերանտո") կեղծանունով, և էսպերանտո անվանումը կապվեց լեզվին, որը էսպերանտո լեզվով նշանակում է՝ «հույս ունեցող»։
Այցելեք նաև [խմբագրել]
Արտաքին հղումներ [խմբագրել]
- Dr. Esperanto's International Language: Introduction and Complete Grammar ("Unua Libro" -ի անգլերեն թարգմանությոոնը, R. H. Geoghegan, 1889) գրքի ցանցային HTML տարբերակը՝ http://www.genekeyes.com/Dr_Esperanto.html