The quick brown fox jumps over the lazy dog

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արտահայտության շարվածքը՝ հայելային արտացոլանքով

«The quick brown fox jumps over the lazy dog», անգլերեն ամբողջագիր արտահայտություն, որն իր մեջ պարունակում է անգլերենի այբուբենի բոլոր տառերը։ Ի սկզբանե այն օգտագործվել է գրամեքենաների և հեռահաղորդագրությունների աշխատանքային ունակությունները ստուգելու համար[1], բայց այժմ հիմնականում օգտագործվում է տառատեսակների արտացոլման նպատակով[2][3] և համակարգչային ստեղնաշարերի ստուգման համար։

Հայերեն այն բառացի թարգմանվում է. «Խորամանկ գորշ աղվեսը ցատկում է ծույլ շան վրայով»։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Որքանով հայտնի է առաջին անգամ այս արտահայտությունը հայտնվել է «The Michigan School Moderator» ամսագրում՝ ուղղված ուսուցիչներին։ 1885 թվականի մարտի 14-ին թողարկվեց մի հոդված՝ «Հետաքրքիր նշումներ» վերնագրով, որի մեջ էլ հենց խոսվում է այդ «խորաման աղվեսի» մասին։ Ճիշտ է այդ ժամանակ արտահայտությունը սկսվում էր «A» մասնիկով, միայն ավելի ուշ այն ստացավ այժմյան «The» մասնիկը։ Շուտով այդ արտահայտությունը սկսեց հայտնվել Լինդի Բրոնսոնի Illustrative Shorthand (1888), How to Become Expert in Typewriting: A Complete Instructor Designed Especially for the Remington Typewriter (1890), Typewriting Instructor and Stenographer's Hand-book (1892) սղագրություններում[4][5]։

Արտահայտությունը տարբեր տառատեսակներով։ OpenOffice.org Writer

1903 թվականին այդ արտահայտության հեշտ հիշման մասին նշել է «Pitman's Phonetic Journal»-ը։ «The quick brown fox jumps over the lazy dog» օգտագործվել է 1908 թվականին Ռոբերտ Բեյդըն Փաուելի «Սկաուտինգ տղաների համար» (1908) սկաուտական շարժմանը նվիրված գրքում[6]։ 1963 թվականին Վաշինգտոն-Մոսկվա թեժ գծով փոխանցված առաջին նամակը եղել է սա՝ «THE QUICK BROWN FOX JUMPED OVER THE LAZY DOG'S BACK 1234567890»: ԽՍՀՄ կողմը չհասկանալով, թե ինչ է այն նշանակում, ամերիկացի կոլեգաներին հարցրեց, թե ի՞նչ է նշանակում այս անիմաստ նախադասությունը[7]։

«The quick brown fox jumps over the lazy dog» արտահայտությունը օգտագործվում է գաղտնագրություններում, որպես ստանդարտ թեստ ծածկագրման համակարգերի և ծածկագրաալգորիթմների համար։ Microsoft Office 2003, Microsoft Office 2007[8], Microsoft Word[9] և PowerPoint 2007[10] ծրագրերում կան հատուկ հրամաններ այս արտահայտության արագ հավաքման համար։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Jean-Maurice-Émile Baudot (անգլ.) на сайте wvegter.hivemind.net
  2. Styles Example Արխիվացված 2014-08-26 Wayback Machine (անգլ.) на сайте wvegter.hivemind.net
  3. TCPDF Example 055 (անգլ.) на сайте tcpdf.org
  4. How to Become Expert in Typewriting: A Complete Instructor Designed Especially for the Remington Typewriter (1890) стр. 12
  5. The quick brown fox jumps over the lazy dog (անգլ.) на сайте 10fastfingers.com
  6. «Скаутинг для мальчиков» (1908) глава Campfire Yarn № 7 "Signals and Commands", стр. 59—65
  7. Washington-Moscow Hotline — History (անգլ.) на сайте cryptomuseum.com
  8. MS Office Easter Egg!!! Արխիվացված 2015-01-13 Wayback Machine (անգլ.) на сайте elakiri.com
  9. Random Text Generator, Create Random Text; Microsoft Word Tips & Tricks (անգլ.) на сайте softwarepro.com
  10. Lorem Ipsum and other random filler text in Word 2007, PowerPoint 2007 and Excel 2007 Արխիվացված 2015-01-13 Wayback Machine (անգլ.) на сайте thenewpaperclip.com

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]