Stop Online Piracy Act
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Stop Online Piracy Act (SOPA կամ H.R. 3261), Լամար Սմիթի (անգլ.՝ Lamar S. Smith) և 12 համահեղինակների կողմից 2011թ. հոկտեմբերի 26-ին ԱՄՆի Ներկայացուցիչների պալատի քննարկմանը ներկայացված օրինագիծ: Օրինագիծը կոչված է ընդարձակելու ամերիկյան իրավապահ մարմինների իրավասությունները համացանցում ոչ լեգալ բովանդակության, հեղինակային իրավունքով պաշտպանված ինտելեկտուալ սեփականության առևտրի դեմ պայքարում: