Scaled and Icy

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Scaled and Icy
Twenty One Pilots Ստուդիական ալբոմ
ԹողարկվածՄայիսի 21, 2021
ՁայնագրվածՀուլիսб 2020 - Ապրիլ, 2021
Ժանր
Տևողություն37:42
ԼեզուԱնգլերեն
Լեյբլ
Պրոդյուսեր
  • Թայլեր Ջոզեֆ
  • Մայք Էլիզոնդո
  • Գրեգ Քըրսթին
  • Փոլ Մինի
Twenty One Pilots-ի ալբոմների ժամանակագրություն
Trench Scaled and Icy
Մասնագիտական վարկանիշ
Aggregate scores
Աղբյուր Վարկանիշ
Metacritic 70/100[1]
Վերլուծություններ
Աղբյուր Վարկանիշ
AllMusic 4.5/5 stars[2]
The Arts Desk 4/5 stars[3]
Clash 7/10[4]
Evening Standard 3/5 stars[5]
Financial Times 2/5 stars[6]
Gigwise 5/10 stars[7]
The Guardian 3/5 stars[8]
Kerrang! 3/5[9]
The Line of Best Fit 7/10[10]
NME 4/5 stars[11]

«Scaled and Icy», ամերիկյան Twenty One Pilots դուետի վեցերորդ ստուդիական ալբոմ, որը թողարկվել է 2021 թվականի մայիսի 21-ին[12]։ Այն դարձել է դուետի Fueled by Ramen և Elektra[13][14] լեյբլներում թողարկված չորրորդ ալբոմը[15]։

Նախապատմություն և ձայնագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի մարտի 4-ին՝ «Trench» հինգերորդ ստուդիական ալբոմի թողարկումից հինգ ամիս անց, խումբը հաստատել է, որ աշխատում է իր հաջորդ ալբոմի վրա[16]։ Հնարավոր թեմայի վերաբերյալ խմբի մենակատար Թայլեր Ջոզեֆն ասել է. «Կա մի պատկեր, որի մասին դեռ չի խոսվել որևէ ալբոմում, բայց այն հսկայական դեր է խաղում պատմվածքի մեջ... և դա, հավանաբար, այն է, ինչին մենք գնում ենք»[17]։ 2020 թվականի ապրիլի 9-ին դուետը թողարկել է «Level of Concern» երգը, որը դարձել է նրանց առաջին երգը «Trench» ալբոմի թողարկումից ի վեր։ Երգը խրախուսում է ունկնդրին պահպանել հույսը դժվար ժամանակներում, հատկապես COVID-19 համավարակի հետ կապված[18]։ 2020 թվականի մայիսին Զեյն Լոուի հետ հարցազրույցում Ջոզեֆը անորոշություն է հայտնել, թե արդյոք իրենց հաջորդ ալբոմը կշարունակի «Trench»-ի պատմությունը, թե կլինի «միջանկյալ ձայնագրություն». «ինձ համար բավականին դժվար է միացնել «Trench»-ի պատմությունը և այն, ինչի վրա մենք աշխատում ենք առանց այնտեղ լինելու, առանց հյուրախաղերի, առանց այդ կենդանի ելույթների, առանց մեր երկրպագուների հետ շփվելու»[19]։

«Scaled and Icy» ալբոմը գրվել և հիմնականում արտադրվել է Ջոզեֆի կողմից իր տնային ստուդիայում մեկ տարվա ընթացքում՝ COVID-19 համավարակի ընթացքում, մինչդեռ թմբկահար Ջոշ Դանը հեռակա կարգով ստեղծել է թմբուկի մասերը[13][20]։ 2020 թվականի նոյեմբերին Դանը հայտարարել է, որ իրենք դեռ «հեռակա» աշխատում են ալբոմի վրա, ընդ որում երկու երաժիշտներն էլ գտնվում են տարբեր վայրերում․ «Մենք երկուսս էլ ունենք մեր սեփական ստուդիաները, դա հիանալի է։ Նա իր ստուդիայում շատ բաներ է հորինում և դրանք ուղարկում ինձ, իսկ հետո ես ինչ-որ բան եմ հորինում և հետ ուղարկում նրան»[21]։

«Scaled and Icy»-ն առաջին ալբոմնե է Ջոզեֆի կրտսեր եղբոր՝ Ջեյ Ջոզոֆի մասնակցությամբ, ով իր հինգ ընկերների հետ կազմել է «Never Take It», «Bounce Man» և «No Chances»[22] երգերի խմբային վոկալը[22]։

Անվանում և շապիկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալբոմի անվանումն իրենից ներկայացնում է «scaled back and isolated» («կրճատված և մեկուսացված») աղավաղված արտահայտությունը, որը Թայլեր Ջոզեֆը կապում է COVID-19 համավարակի և իր երաժշտության գրելու վրա դրա ազդեցության հետ[23][24]։ Sirius XM-ին տված հարցազրույցում նա հայտարարել է, որ ցանկանում է «հենվել այն բանի վրա, որ իրերը կրճատվել են, և մենք մեկուսացված ենք»[25]։ Չնայած դրան, Ջոզեֆի նպատակն էր ստեղծել ալբոմ, որը հակադրվում է հենց այդ գաղափարին և փոխանցում դրա հակառակը։ Ալբոմի անվանումը «Clancy is dead» («Քլենսին մեռած է»), որը կարելի է համարել հղում իրենց նախորդ՝ «Trench» ալբոմի գլխավոր հերոսին[26]։ Անվան հապավումը հայտնվել է նրանց 2020 թվականի «Christmas Saves the Year» սինգլի շապիկին, որտեղ հազիվ նկատելի գրված է «SAI is propaganda» («SAI-ն քարոզչություն է»)[27]։ Նաև «sai» ճապոներենից նշանակում է սայ՝ ճապոնական եռաժանու տեսքով, որը կարելի է տեսնել ալբոմի շապիկին[28]։

Ալբոմի շապիկը մշակել է Բրենդոն Ռիքը, ով նաև շապիկներ է ստեղծել «Trench» և «Blurryface» ալբոմների համար։ Վարդագույն ֆոնի վրա պատկերված է թեփուկավոր փիրուզագույն վիշապ, որը դեղին կրակ է արտաշնչում, ինչպես նաև վերին աջ անկյունում գտնվող փսի խորհրդանիշը։ Վիշապը ներկայացնում է «ոգեշնչում, վախ և մոգություն»[29]։ Ջոզեֆը բացատրել է, որ ցանկանում էր երգերը կապել նույնքան հզոր բանի հետ[30][31]։ Վիշապն ի սկզբանե նկարվել է բրիտանացի նկարազարդող Ուոլթեր Քրեյնի կողմից 1860-ական թվականների մանկական գրքում (նկարազարդումը հանրության սեփականություն է, որը թույլ է տալիս խմբին օգտագործել այն)[29][32]։ Այս կերպարի օգտագործման վրա ազդել է նաև այն փաստը, որ Ջոզեֆն իր տնային ստուդիայում պահում է վիշապի փոքրիկ արձանիկ[33]։ Ջոզեֆը BBC Radio 1-ին պատմել է, որ այն խորհրդանշում է գաղափարն այն մասին, որ եթե նա կենտրոնանա փոքր սենյակի մեկ մանրուքի վրա, ապա այն կարող է կյանքի կոչվել։ Այս արձանիկը հայտնվում է «Choker» երգի տեսահոլովակում[34]։

Արձագանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալբոմը դրական արձագանքներ է ստացել երաժշտական քննադատների և ինտերնետ-հրատարակությունների կողմից։ Metacritic ինտերնետ ագրեգատորում այն ստացել է 100 միավորից 70-ը[1]։

NME-ից Ալի Շաթլերը բարձր է գնահատել ալբոմը «ամբիցիաների ջախջախիչ հայտարարության» համար՝ նշելով դրա ավելի լավատեսական և բարձրացված երանգը խմբի ավելի վաղ աշխատանքների համեմատ՝ միևնույն ժամանակ մնալով «շատ Twenty One Pilots-ի տիեզերքում»[11]։ The Guardian-ից Ռեյչել Արոեստին նաև նշել է «այն անհանգստացնող մելամաղձությունից հեռանալը։ Նա պնդում էր, որ մինչ երկրպագուները «կդիտեն այս փոփոխությունը որպես դժվարությամբ ձեռք բերված հույս», խմբին անծանոթ ունկնդիրներն ալբոմը կհամարեն «հաճելիորեն ուրախ, թեև ակնհայտորեն առանց USP-ի»[8]։ Ջեյք Ռիչարդսոնը Kerrang!-ից կարծում է, որ «չնայած Scaled And Icy-ում կան պահեր, երբ ամեն ինչ մի փոքր անվտանգ է թվում», այն «լավ ձայնագրություն է, որը հավասարակշռում է պատահական տհաճ պահերը փայլի պոռթկումներով, որոնք կարող էին գալ միայն դրա ստեղծողներից»[9]։

Սթիվեն Լոֆթինը The Line of Best Fit-ից բարձր է գնահատել ալբոմի ուրախ ձայնը և այն առաջընթացը, որը այն ներկայացնում էր խմբի համար՝ եզրակացնելով, որ «թեև դա լիակատար հաջողություն չէ, բայց հասարակության համար եկել է հետազոտությունների և փոփոխությունների ժամանակը»[10]։ Stereogum-ի համար հոդվածում Քրիս Դևիլը կարծիք է հայտնել, որ ալբոմում «պահպանված է փոփ-ոչ ստանդարտ ռոք երաժշտության ունակությունը, որն առաջին հերթին խմբին աստղ դարձրեց», բացառությամբ «մի քանի անհաջողությունների», և կարծում էր, որ այն ներկայացնում է էվոլյուցիա դեպի ավելի լուրջ երաժշտություն[35]։ Միևնույն ժամանակ, Clash ամսագիրը պնդել է, որ «այս երգերից շատերը, սակայն ոչ բոլորը, ստիպում են ձեզ ձգվել դեպի նվագարկման կոճակը», և ավելացրել, որ «հիշվողը հաստատ այն բառն է, որով կարելի է նկարագրել ալբոմը»[4]։ Այնուամենայնիվ, Gigwise-ից Մեյսոն Մեյերսը ալբոմն անվանել է «չկենտրոնացված, հաճախ հեշտությամբ մոռացվող փորձ՝ դիմելու գեղեցիկ փոփ մեղեդիների զանգվածներին»[7]։

Մի քանի ակնարկներ քննադատել են ալբոմի բովանդակության և ընդհանուր հայեցակարգի միջև թույլ կապը[7][36]։ Լյուդովիկ Հանթեր-Թիլնին քննադատել է ձայնագրության «հակասական երանգները» Financial Times թերթի համար իր գնահատման մեջ[6]։ Դեյվիդ Սմիթը Evening Standard-ից նաև ընդգծել է ալբոմի «վառ և փոփ» ձայնի և դրա հայեցակարգային առաջխաղացման հակադրությունը՝ հարցնելով. «Արժե՞ արդյոք երկար մնալ գաղտնի հաղորդագրությունների որոնման մեջ։ Այնքան էլ չէ»[5]։ Ընդհակառակը, AllMusic-ից Նիլ Զ. Յունգը գրել է, որ «անկախ դրանից, թե նրանք կորոշեն վերակենդանացնել շարունակվող ալբոմային դիցաբանությունը, Scaled and Icy-ն մնալու է թոփ կատարելության արագ չափաբաժին, կատալոգի սակավ թանկարժեք քար՝ պայծառ, շողշողացող և հսկայական կախվածություն առաջացնող»[2]։

Համերգային շրջագայություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2021 թվականի հունիսի 16-ին Twenty One Pilots-ը հայտարարել է «Takeover Tour» համերգային շրջագայության մասին։ Շրջագայությունը սկսվել է 2021 թվականի սեպտեմբերի 21-ին Կոլորադոյի Դենվեր քաղաքում[37]։ Խումբը յուրաքանչյուր քաղաքում մեկ շաբաթ է անցկացրել, որտեղ հանդես է եկել ինչպես փոքր ակումբներում, այնպես էլ մեծ հարթակներում։ 2021 թվականի հուլիսի 23-ին կատարողներ Half Alive-ը, Artered Youth-ը և Ջեյ Ջոզեֆը հայտարարվել են շրջագայության ամերիկյան փուլի տաքացման առաջին մասնակիցները[38]։ 2021 թվականի նոյեմբերի 19-ին խումբը հայտարարել է «The Icy Tour» երկրորդ համերգային շրջագայության մասին, որը տեղի կունենա 2022 թվականի օգոստոսից մինչև սեպտեմբեր Հյուսիսային Ամերիկայում[39][40]։

Երգացանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բոլոր երգերի հեղինակն է Թայլեր Ջոզեֆ. Բոլոր երգերը, բացի նշվածներից, արտադրվել են նրա կողմից. 

«Scaled and Icy» ալբոմի երգեր[13]
# Անվանում Տևողություն
1. «Good Day» (Ջոզեֆ և Mike Elizondo) 3:24
2. «Choker»   3:43
3. «Shy Away»   2:55
4. «The Outside»   3:36
5. «Saturday» (Ջոզեֆ, Գրեգ Քըրսթին և Փոլ Մինի[a]) 2:52
6. «Never Take It»   3:32
7. «Mulberry Street» (Ջոզեֆ և Mike Elizondo) 3:44
8. «Formidable»   2:56
9. «Bounce Man»   3:05
10. «No Chances»   3:46
11. «Redecorate» (Ջոզեֆ և Փոլ Մինի) 4:05
37:42

Նշումներ

  • ^[a] լրացուցիչ պրոդյուսեր

Չարթեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Շաբաթական չարթեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Scaled and Icy ալբոմի արդյունքները չարթերում
Չարթ (2021) Բարձրագույն
դիրք
Argentine Albums (CAPIF)[41] 10
Australian Albums (ARIA)[42] 3
Austrian Albums (Ö3 Austria)[43] 4
Belgian Albums (Ultratop Flanders)[44] 7
Belgian Albums (Ultratop Wallonia)[45] 4
Canadian Albums (Billboard)[46] 5
Czech Albums (ČNS IFPI)[47] 2
Danish Albums (Hitlisten)[48] 35
Dutch Albums (MegaCharts)[49] 7
Finnish Albums (Suomen virallinen lista)[50] 11
French Albums (SNEP)[51] 6
6
Hungarian Albums (MAHASZ)[52] 4
Icelandic Albums (Plötutíðindi)[53] 27
5
Italian Albums (FIMI)[54] 15
Japanese Albums (Oricon)[55] 136
Lithuanian Albums (AGATA)[56] 9
New Zealand Albums (RMNZ)[57] 3
Norwegian Albums (VG-lista)[58] 23
Polish Albums (ZPAV)[59] 9
Portuguese Albums (AFP)[60] 4
Scottish Albums (OCC)[61] 4
Spanish Albums (PROMUSICAE)[62] 9
Swedish Albums (Sverigetopplistan)[63] 24
Swiss Albums (Schweizer Hitparade)[64] 4
UK Albums (OCC)[65] 3
Uruguayan Albums (CUD)[66] 9
US Billboard 200[67] 3
US Top Alternative Albums (Billboard)[68] 1
US Top Rock Albums (Billboard)[69] 1

Տարեվերջի չարթեր[խմբագրել | խմբագրել կոդը]

2021 թվականում Scaled and Icy ալբոմի արդյունք
Չարթ (2021) Դիրք
Hungarian Albums (MAHASZ)[70] 79
US Top Alternative Albums (Billboard)[71] 26
US Top Rock Albums (Billboard)[72] 47

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Scaled and Icy by Twenty One Pilots Reviews and Tracks». Metacritic. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մայիսի 22-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 2-ին.
  2. 2,0 2,1 Yeung, Neil Z. «Scaled and Icy - Twenty One Pilots». AllMusic. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մայիսի 21-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 21-ին.
  3. Coffey, Russ (2021 թ․ մայիսի 21). «Album: Twenty One Pilots - Scaled and Icy». The Arts Desk. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մայիսի 21-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 21-ին.
  4. 4,0 4,1 Padin, Malvika (2021 թ․ մայիսի 21). «Twenty One Pilots - Scaled And Icy». Clash. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մայիսի 21-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 21-ին.
  5. 5,0 5,1 Smyth, David (2021 թ․ մայիսի 21). «twenty one pilots Scaled and Icy album review: Have I cracked the secret code? I'm not sure I care». Evening Standard. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մայիսի 21-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 21-ին.
  6. 6,0 6,1 Hunter-Tilney, Ludovic (2021 թ․ մայիսի 21). «Twenty One Pilots' Scaled and Icy is an unengaging puzzle». Financial Times. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մայիսի 21-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 21-ին.
  7. 7,0 7,1 7,2 Meyers, Mason (2021 թ․ մայիսի 22). «Album Review: Twenty One Pilots - Scaled and Icy». Gigwise. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մայիսի 22-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 23-ին.
  8. 8,0 8,1 Aroesti, Rachel (2021 թ․ մայիսի 21). «Twenty One Pilots: Scaled and Icy review – genre-hoppers find their happy place». The Guardian. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մայիսի 21-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 21-ին.
  9. 9,0 9,1 Richardson, Jake (2021 թ․ մայիսի 21). «Album review: twenty one pilots – Scaled And Icy». Kerrang!. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մայիսի 21-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 21-ին.
  10. 10,0 10,1 Loftin, Steven (2021 թ․ մայիսի 21). «Scaled And Icy is Twenty One Pilots disengaging from the heft and having some fun». The Line of Best Fit. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մայիսի 21-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 21-ին.
  11. 11,0 11,1 Shutler, Ali (2021 թ․ մայիսի 21). «Twenty One Pilots – 'Scaled and Icy' review: an expectation-crushing statement of ambition». NME. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մայիսի 21-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 21-ին.
  12. «Twenty One Pilots: New Album and Livestream Experience». dmaorg.info. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ ապրիլի 5-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 7-ին.
  13. 13,0 13,1 13,2 Kaufman, Gil (2021 թ․ ապրիլի 7). «Twenty One Pilots Announce New Album 'Scaled and Icy' & a Livestream Concert». Billboard. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ ապրիլի 8-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 7-ին.
  14. Shaffer, Claire (2021 թ․ ապրիլի 7). «Twenty One Pilots Preview New Album 'Scaled and Icy' With First Single 'Shy Away'». Rolling Stone. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մայիսի 21-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 7-ին.
  15. Graves, Shahlin (2021 թ․ ապրիլի 6). «Twenty One Pilots announce new album 'Scaled And Icy' out May 21?». coup de main. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ ապրիլի 6-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 7-ին.
  16. «Twenty One Pilots reveal details of next album: "There's definitely an end-game"». NME (բրիտանական անգլերեն). 2019 թ․ մարտի 4. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 28-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 4-ին.
  17. «Twenty One Pilots Tease 'End Game' to 'Blurryface' Saga in New Interview». Billboard (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 4-ին.
  18. «Listen to Twenty One Pilots encourage hope on new track 'Level of Concern'». NME (բրիտանական անգլերեն). 2020 թ․ ապրիլի 9. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ ապրիլի 10-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 4-ին.
  19. «Twenty One Pilots say their next album might be released "sooner than we were planning"». NME (բրիտանական անգլերեն). 2020 թ․ մայիսի 12. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մայիսի 5-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 4-ին.
  20. «Twenty One Pilots announce new album 'Scaled And Icy' with lead single 'Shy Away'». NME (բրիտանական անգլերեն). 2021 թ․ ապրիլի 7. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մայիսի 4-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 4-ին.
  21. «Tyler Joseph Confirms twenty one pilots Are Working On Their New Album». Kerrang!. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 13-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 4-ին.
  22. 22,0 22,1 «Twenty One Pilots – Scaled And Icy (2021, CD)» (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 4-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 4-ին. «Vocals [Group Vocals] – Chris Matis (2) (треков: 6, 9, 10), J.R. Bowers (треков: 6, 9, 10), Jack Peterman (треков: 6, 9, 10), Jay Joseph (треков: 6, 9, 10), Kyle Schmidt (3) (треков: 6, 9, 10), Payton Byrd (треков: 6, 9, 10)»
  23. «@twenty one pilots' Tyler On His Mums Diss, The New Era Of Music + More!» (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մայիսի 14-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 4-ին.
  24. «JOSH DUN Opens Up About How Tough It Is For twenty one pilots To Perform In A Virtual Show» (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունիսի 4-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 4-ին.
  25. «Twenty One Pilots' Tyler Joseph Explains the Meaning of 'Scaled and Icy'» (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 15-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 4-ին.
  26. «Twenty One Pilots announce new album 'Scaled And Icy' out May 21? | Coup De Main Magazine». web.archive.org. 2021 թ․ ապրիլի 6. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ ապրիլի 6. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 4-ին.{{cite web}}: CS1 սպաս․ unfit URL (link)
  27. «Christmas is all about propaganda for nico and the niners». dun4real (անգլերեն). 2020 թ․ դեկտեմբերի 9. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 4-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 4-ին.
  28. «https://twitter.com/new_era_news/status/1336665611431272456». Twitter (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 4-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 4-ին. {{cite web}}: External link in |title= (օգնություն)
  29. 29,0 29,1 Rachael Dowd (2021 թ․ ապրիլի 12). «twenty one pilots' 'Scaled And Icy' artwork came from an unexpected place». Alternative Press (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունիսի 2-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 15-ին.
  30. «Interview: Twenty One Pilots On "Scaled And Icy", The Dragon & Stealing From The Rock». Hype Malaysia (ամերիկյան անգլերեն). 2021 թ․ մայիսի 10. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունիսի 3-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 15-ին.
  31. «Twenty One Pilots talks to YP about their new album, 'Scaled and Icy'». Young Post. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 15-ին.
  32. «Twenty One Pilots' New Album Cover Was Inspired By A Children's Book That'll Give You Nightmares». Cool Accidents Music Blog (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունիսի 18-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 15-ին.
  33. «Twenty One Pilots spill the beans on their 'colourful' new single, Shy Away». BBC News. 2021 թ․ ապրիլի 7. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ ապրիլի 10-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 15-ին.
  34. «Twenty One Pilots - Choker (Official Video)» (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 15-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 15-ին.
  35. DeVille, Chris (2021 թ․ մայիսի 24). «Twenty One Pilots Grow Up And Settle Down». Stereogum. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մայիսի 25-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 15-ին.
  36. Rodriguez, Juan Edgardo (2021 թ․ մայիսի 25). «twenty one pilots: Scaled and Icy - Music Review». No Ripcord. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունիսի 5-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 25-ին.
  37. «Twenty One Pilots Announce 2021–2022 'Takeover Tour' Dates». Billboard. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 14-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 5-ին.
  38. «Takeover Tour». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 17-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 30-ին.
  39. «https://twitter.com/twentyonepilots/status/1461470778554265601». Twitter (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 10-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 10-ին. {{cite web}}: External link in |title= (օգնություն)
  40. Starr Bowenbank (2021 թ․ նոյեմբերի 19). «Twenty One Pilots Announce Icy Tour Dates for 2022: Details». Billboard (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 14-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 10-ին.
  41. «Los discos más vendidos de la semana». Diario de Cultura. Argentine Chamber of Phonograms and Videograms Producers. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 6-ին.
  42. "Twenty One Pilots – Scaled and Icy". Australiancharts.com. Hung Medien.
  43. "Twenty One Pilots – Scaled and Icy" (in German). Austriancharts.at. Hung Medien.
  44. "Twenty One Pilots – Scaled and Icy" (in Dutch). Ultratop.be. Hung Medien.
  45. "Twenty One Pilots – Scaled and Icy" (in French). Ultratop.be. Hung Medien.
  46. "Twenty One Pilots – Chart history" Billboard Canadian Albums Chart for Twenty One Pilots.
  47. "Czech Albums – Top 100". ČNS IFPI. Note: On the chart page, select 202121 on the field besides the word "Zobrazit", and then click over the word to retrieve the correct chart data.
  48. «Hitlisten.NU – Album Top-40 Uge 21, 2021». Hitlisten.
  49. "Twenty One Pilots – Scaled and Icy" (in Dutch). Dutchcharts.nl. Hung Medien.
  50. «Albumit 21/2021» (ֆիններեն). Musiikkituottajat. Վերցված է 2021 թ․ մայիսի 31-ին.
  51. «En exclusivité, voici les 10 premiers du Top Albums de la semaine ! 💿 Classement complet lundi 😉». Syndicat National de l'Édition Phonographique.
  52. "Top 40 album-, DVD- és válogatáslemez-lista – 2021. 21. hét" (in Hungarian). MAHASZ. LightMedia.
  53. «Tónlistinn – Plötur – Vika 21 – 2021» (իսլանդերեն). Plötutíðindi. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մայիսի 31-ին.
  54. «Album – Classifica settimanale WK 21 (dal 21.5.2021 al 27.5.2021)» (իտալերեն). Federazione Industria Musicale Italiana. Վերցված է 2021 թ․ մայիսի 28-ին.
  55. «トゥエンティ・ワン・パイロッツ». Oricon.
  56. «2021 21-os SAVAITĖS (gegužės 21-27 d.) ALBUMŲ TOP100» (լիտվերեն). AGATA. 2021 թ․ մայիսի 28. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մայիսի 28-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 28-ին.
  57. «NZ Top 40 Albums Chart». Recorded Music NZ. 2021 թ․ մայիսի 31. Վերցված է 2021 թ․ մայիսի 29-ին.
  58. «Album 2021 uke 21». VG-lista.
  59. "Oficjalna lista sprzedaży :: OLIS - Official Retail Sales Chart". OLiS. Polish Society of the Phonographic Industry.
  60. "Twenty One Pilots – Scaled and Icy". Portuguesecharts.com. Hung Medien.
  61. "20210528 Top 40 Scottish Albums Archive". Official Charts Company.
  62. "Twenty One Pilots – Scaled and Icy". Spanishcharts.com. Hung Medien.
  63. «Veckolista Album, vecka 21». Sverigetopplistan. Վերցված է 2021 թ․ մայիսի 28-ին.
  64. "Twenty One Pilots – Scaled and Icy". Swisscharts.com. Hung Medien.
  65. "20210528 Top 40 UK Albums Archive". Official Charts Company.
  66. «Rankings (Agosto 2021)» (իսպաներեն). Cámara Uruguaya del Disco. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 16-ին. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 6-ին.
  67. "Twenty One Pilots – Chart history" Billboard 200 for Twenty One Pilots.
  68. "Twenty One Pilots – Chart history" Billboard Top Alternative Albums for Twenty One Pilots.
  69. "Twenty One Pilots – Chart history" Billboard Top Rock Albums for Twenty One Pilots.
  70. «Összesített album- és válogatáslemez-lista - eladási darabszám alapján - 2021» (հունգարերեն). Mahasz. Վերցված է 2022 թ․ փետրվարի 1-ին.
  71. «Top Alternative Albums – Year-End 2021». Billboard. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 3-ին.
  72. «Top Rock Albums – Year-End 2021». Billboard. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 2-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]