rm

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

rm (անգլ.՝ remove բառից), օժանդակ ծրագիր UNIX–ում և UNIX-անման օպերացիոն համակարգերում, որն օգտագործվում է ֆայլային համակարգից ֆայլերի հեռացման համար։ Բանալիների, որոնք օգտագործվում եբ rm–ի հետ՝

  • -r, հեռացնում է բոլոր ենթապանակները։ Այս բանալին անհրաժեշտ է, երբ հեռացվող ֆայլը պանակ է, նույնիսկ եթե այն դատարկ է։ Եթե հեռացվող ֆայլը պանակ չէ, ապա -r բանալին ոչ մի կերպ չի ազդում rm հրամանի վրա։
  • -i, յուրաքանչյուր հեռացման գործողությունից առաջ հաստատման հարցում է տալիս։
  • -f, չվերադարձնել սխալով կատարման կոդը, եթե սխալներն առաջացել են գոյություն չունեցող ֆայլերի պատճառով։ Հեռացման գործողության կիառման համար հաստատում չհարցել։

rm–ը հաճախ հանդիսանում է rm -i հրամանի հոմանիշ, այսինքն հրամանը ֆայլերի հեռացումից առաջ լռելյան հաստատման հարցում է տալիս, ինչը թույլ է տալիս կանխել դրանց պատահական հեռացումը։ Եթե օգտագործողին անհրաժեշտ է հեռացնել մեծ քանակությամբ ֆայլեր առանց գործողությունների հաստատման, ապա կարելի է չեղարկել -i բանալու գործողությունը -f բանալու ավելացմամբ։

/–ի հեռացման պաշտպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Sun ընկերությունը 2005 թ․–ին թողարկված Solaris 10–ում ներմուծեց "rm -rf /"–ից պաշտպանությունը[1]։ Հրամանի կատարման ժամանակ համակարգն տեղեկացնում էր, որ /–ի հեռացումն արգելված է։ Շատ չանցած այդպիսի հնարավորություն ներմուծվեց նաև FreeBSD–ի rm հրամանում։ Այժմ GNU rm–ը չի կատարում "rm -rf /" հրամանը, եթե նշված չէ—no-preserve-root պարամետրը[2]։ Այդպիսի պահվածքն ներմուծվել է GNU Core Utilities–ի 6.4 տարբերակում, որն թողարկվել է 2006 թ․

Օգտագործման օրինակ[խմբագրել | խմբագրել կոդը]

rm -rf mydir հրամանը առանց զգուշացման և առանց սխալ կատարման կոդի ռեկուրսիվորեն հեռացնում է mydir ֆայլը (կամ պանակը)։

Հաճախ, տարբեր կոնֆերանսների ժամանակ առավել փորձառու օգտագործողները, երբ ոչ այնքան փորձառու օգատագործողներն խնդրում են օգնել կամ խորհուրդ տալ այս կամ այն հարցում, առաջարկում են մուտքագրել հրամանի տողում sudo rm -rf / հրամանը, որը իր հերթին հեռացնում է հիմնական պանակի ամբողջ պարունակությունը։ Այս առիթով մի կատակ կա («Բերմինի փաթչ»), ըստ որի այս հրամանը համարվում է SCO Unix–ի հետ կապված ցանկացած խնդրի հեշտ և արագ միջոց։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]