mv

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

mv (անգլ.՝ move բառից), օժանդակ ծրագիր UNIX–ում և UNIX-անման օպերացիոն համակարգերում, որն օգտագործվում է ֆայլերի տեղափոխման կամ անվանափոխման համար։

Օգտագործումը՝

  • Եթե որպես արգումենտ տրված են երկու ֆայլերի անվանումներ, ապա առաջին ֆայլի անվանումը կփոխարինվի երկրորդով (կանվանափոխվի)։
mv file1 file_1 անվանափոխում է ֆայլը
  • Եթե վերջին արգումենտը գոյություն ունեցող պանակի անվանում է, ապա mv–ն տեղափոխում է տրված բոլոր ֆայլերը այդ պանակ։
mv file ./dir/ տեղափոխում է 'file' ֆայլը 'dir/file'՝ ըստ ընթացիկ պանակի

Եթե վերջին արգումենտը պանակ չէ և արգումենտներում տրված են երկուսից ավել ֆայլեր, ապա կարտարծվի սխալի մասին հաղորդագրություն։

Բանալիների, որոնք օգտագործվում են mv–ի հետ՝

  • –f, գործողություն կատարելիս հաստատում չի պահանջում
  • –i, արտարծում է գործողությունների կատարման հաստատման հարցումը, երբ գոյություն ունի ֆայլ, որում կատարվում են անվանափոխում կամ տեղափոխում
  • ––, վերջացնում է բանալիների ցանկը։ Կիրառվում է այն ֆայլերի դեպքում, որոնց անվանումը սկսվում է նշանով։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]