Reflection

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Reflection»
Քրիստինա Ագիլերայի սինգլը
«Mulan: An Original Walt Disney Records Soundtrack» ալբոմից
Թողարկված1998 թվականի հունիսի 15
ՖորմատCD սինգլ
Ձայնագրված1998 թվականի փոտրվար
ԺանրՓոփ
ԵրգահանMatthew Wilder?[1]
Տևողություն3:33
ԼեյբլHollywood
ՊրոդյուսերՄետյու Ուայլդեր

Reflection, Մուլան մուլտֆիլմի սաունդթրեքը, 1998 թվականին ձայնագրել է Քրիստինա Ագիլերան։ Երգը կատարել է նաև Լի Սալոնգը։ Մուլտֆիլմում երգը կատարում է հերոսուհի Ֆա Մուլանը։

Տեղեկություններ երգի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

Reflection֊ը գրել են Մետյու Վալդերը և Դեյվիդ Զիպպելը։ Այս երգը կատարելու համար շատ երգիչներ էին պարապում, սակայն ոչ ոքի չէր հաջողվում նոտան վերցնել 3֊րդ օկտավայի մի բեմոլից։ Քրիստինա Ագիլերան կատարման համար լսեց Ուիթնի Հյուսթոնի "Run To You" երգը։ Այս երգը նույնպես 3֊րդ օկտավայի մի բեմոլից էր։ Երբ Քրիստինան ձայնագրությունը ուղարկում է պրոդյուսերներին, նրանք զարմանում են ձայնի հզորությունից և որոշում, որ երգը պիտի կատարի Քրիստինա Ագիլերան։

Երգը Billboard Adult Contemporary վարկանիշային աղյուսակում զբաղեցրեց 19֊րդ հորիզոնականը։ Տեսահոլովակը նկարահանվել է չինական EPCOT տաղավարում, որը գտնվում էր Ֆլորիդայում։ Reflection֊ը ևս ներառվեց Ագիլերայի առաջին անհատական ալբոմում։ Reflection֊ը արժանացավ Ոսկե Գլոբուս մրցանակի «Լավագույն սաունդթրեք» անվանակարգում։ Ավելի ուշ թողարկվեց երգի իսպանալեզու տարբերակը, որը տեղ գտավ համանուն Mi Reflejo ալբոմում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]