Christmas Time֊ը գրել են Չակ Բլեկմոնը և Ռեեմ Չոմը։
Երգը սկսվում է ակապելլա՝ մի քանի կանացի ձայներով։ Ամբողջ երգը հաղորդում է ուրախ և տոնական տրամադրություն, և նույնիսկ ռեփը, որը Քրիստինան ավելացրել է, չի փչացնում այս տրամադրությունը։ Երգի հիմնական գաղափարն այն է, որ «Սուրբ ծնունդը ընտանեկան տոն է, և բոլորը պետք է այցելեն միմյանց» (…There’ll be family and Christmas cheer, Peace and goodwill to all men, Everybody is home for Christmas…Everybody is home for Christmas Time…)։