Pittsburgh Pet Expo

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Pittsburgh Pet Expo (հայերեն հնչողությամբ՝ Փիթսբուրգ փեթ էքսպո)[1], ընտանի կենդանիների առուծախ կազմակերպելու նպատակով յուրաքանչյուր տարի աշնան կեսերին Փենսիլվանիա նահանգի Փիթսբուրգ քաղաքի գործարար թաղամասում՝ Դեյվիդ Լոուրենսի անվան կենտրոնում կազմակերպվող շոու, որն ունի եռօրյա տևողություն և անց է կացվում ծածկից դուրս գտնվող, շուրջ երկուսուկես ակր մակերեսով տարածքի վրա։ Դա Ամերիկայի Միացյալ Նահանգներում կազմակերպվող նմանատիպ շոուների շարքում հանդիսականների թվաքանակի առումով զբաղեցնում է երկրորդ տեղը. հանդիսատեսների թիվը հասնում է մոտավորապես 14 հազարի[2][3]։ Փիթսբուրգյան այդ շոուն առաջին անգամ կազմակերպվել է 2004 թվականին[4] և տարեցտարի ավելի ու ավելի լայն ճանաչում ու համբավ ձեռք բերել՝ որպես նմանատիպ առաջին ու լավագույն միջոցառումներից մեկը ԱՄՆ-ում։ Միջոցառումը լուսաբանվում է՝ իբրև ընտանի կենդանիների օլիմպիադա, որին ներգրավված է մրցավարների միջազգային ընկերակցությունը (International Judges Association (IJA), և ծրագրում ընդգրկված են «Փրկիր ինձ» (Rescue Me), ռոդեո, ձիավարժանք, ջրասուզման (Dock Diving) մրցումներ[5], տաքսաների մրցարշավ և այլ մրցաձևեր։

Շոուին սովորաբար մասնակցում են տեղացի և այլ վայրերից եկած առնվազն 250 կենդանատերեր, կենդանիների փրկության երեսունից ավելի խմբեր։ Ընտանի կենդանիներից զատ՝ ցուցադրվում են նրանց խնամքին առնչվող արտադրատեսակներ ու ծառայություններ, կազմակերպվում են զվարճալի խաղեր, փոքրիկ բեմականացումներ, իմպրովիզներ[6]։ Շոուին մասնակցող կենդանիների մեջ շները մեծամասնություն են կազմում, սակայն հանդես են գալիս նաև բավականին շատ կատուներ, թռչուններ, մողոսներ ու այլ կենդանիներ[7]։

Գլխավոր հովանավորները[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջոցառումը երկար տարիներ հովանավորում են «Ընտանի կենդանիներին՝ առողջարար արտադրանք» ընկերությունը՝ Healthy Pet Products-ը և VCA Animal Hospitals ընկերությունը։

Լրատվությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Pittsburgh Pet Expo-ն անհրաժեշտ տեղեկատվությունը պատշաճ տեսքով ներկայացնում է համացանցում՝ Facebook-ի և Twitter-ի լրատվական հատուկ հարթակներում[8][9]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Pittsburgh Pet Expo». Pghpetexpo.com. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 30-ին.
  2. Wilson Fuoco, Linda. «Pet Expo lures thousands of families, pets Downtown». Pittsburgh Post-Gazette. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 30-ին.
  3. Lang, Heather. «Furry Tails: Pittsburgh Pet Expo Returns To Convention Center». CBS Pittsburgh.
  4. Gormly, Kellie B. «Pet owners, animals converge Downtown for Pet Expo». TribLIVE. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 30-ին.
  5. Arbogast, Sarah. «Over 150 Exhibits Featured At Annual Pet Expo». CBS Pittsburgh. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 30-ին.
  6. «WTAE Editorial: Family fun at the Pittsburgh Pet Expo». WTAE Pittsburgh. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 30-ին.
  7. Williams, Candy. «Pet expo offers services, fun for animals, owners». TribLIVE. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 30-ին.
  8. «Pittsburgh Pet Expo». Facebook.com. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 10-ին.
  9. «Pittsburgh Pet Expo (@PittPetExpo) - Twitter». Twitter.com. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 10-ին.