Minix
MINIX 3.1.3a |
|
| Ընկերություն/ Ստեղծող |
Էնդրյու Տանենբաում |
| ՕՀ ընտանիք | UNIX-անման օպերացիոն համակարգ |
| Ծրագրային կոդի մոդել | Ազատ |
| Վերջին կայուն թողարկում | 3.2.0 / 29 փետրվարի, 2012թ․ |
| Կերնելի տեսակ | Միկրոմիջուկ |
| Արտոնագիր | BSD |
| Կարգավիճակ | Արդիական |
Minix (Մինիքս, Mini-Unix), ազատ Unix-անման միկրոմիջուկային օպերացիոն համակարգ, որն տարածվում է BSD արտոնագրի ներքո։ Էնդրյու Տանենբաումը Minix-ի առաջին տարբերակն ստեղծել է 1987թ․-ին՝ որպես «Օպերացիոն համակարգեր։ Մշակումն ու իրականացումը» գրքում տեղ գտած օրինակ։ Սկզբնական շրջանում Minix-ի նպատակն էր սովորեցնել ուսանողներին համակարգիչների և օպերացիոն համակարգերի կառուցվածքը։ Minix-ի ելատեքստային կոդերով օպերացիոն համակարգերն ուսումնասիրող ուսանողներից է Լինուս Տորվալդսը՝ Linux օպերացիոն համակարգի ստեղծողը։ Չնայած այդ փաստին, Minix-ի ելատեքստային կոդերն տարբերվում են Linux-ի կոդերից, բայց երկուսն էլ Unix-անման օպերացիոն համակարգեր են, նույն հրամանների հավաքածույով։
2008 թվականի նոյեմբերի 1-ին Էնդրյու Տանենբաումը Եվրոպական հետազոտական խորհրդի կողմից 2,5 մլն եվրոյի չափով ֆինանսավորում է ստանում «Իրոք ապահով ու անվտանգ ծրագրային ապահովումների հետազոտությունների» համար։ Այդ ֆինանսավորումը օգնեց Minix 3 օպերացիոն համակարգն աջակցելուն ու զարգացնելուն[1]։
Արտաքին հղում [խմբագրել]
- Նախագծի կայքը (Անգլերեն)