Mercedes-Maybach Vision 6

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Mercedes-Maybach Vision 6
Նկարագրություն
Տեսակկոնցեպտ ավտոմեքենա
ԱրտադրողMercedes-Maybach
Արտ. տարիներ2016
ԴիզայներԳորդեն Վագեներ
Թափք և շասսի
Դասգրան տուրիզմո
ՍեգմենտS սեգմենտ
Թափքի տիպ(եր)2-դռն. կուպե
2-դռն. կաբրիոլետ
Հորինվածքշարժիչը առջևում, լիաքարշակ
Ուժային ագրեգատներ
Էլեկտրաշարժիչ4 էլեկտրաշարժիչներ
Առ. արագություն209 կմ/ժ
Թափառք2.9 վ
Զանգվածա-գաբարիտային բնութագրեր
Երկարություն5700 մմ
Լայնություն2100 մմ
Բարձրություն1328 մմ
Բեռնատարող.1.6 տ
Ժամանակագրություն
Նախորդն էMaybach Exelero
 Vision Mercedes-Maybach 6 Վիքիպահեստում

Mercedes-Maybach Vision 6, լյուքս դասի կոնցեպտուալ ավտոմեքենա, գերմանական Mercedes-Maybach ընկերության արտադրանք, որը Daimler AG կոնցեպտի մաս է կազմում՝ ներկայացվել է 2016 թվականի օգոստոսին Concours d'Elegance ցուցահանդեսում, որը ամեն տարի անցկացվում է Կալիֆոռնիայի Պեյբլ-Բիչ գյուղում[1][2]։

Կոնցեպտը ունի 6 մետրանոց 2+2 կուպե տիպի թափք (այստեղից էլ մոդելի անվան միջի «6» թիվը), երեք էլեկտրական շարժիչներ, որոնց ընդհանուր հզորությունը կազմում է 750 ձիաուժ։ Եվրոպայի համար նախատեսված շարժիչի NEDC ցիկլը գերազանցում է 500 կիլոմետր-ժամ արագությունը։ Մեքենանան մի լիցքավորումից մինչ մյուս լիցքավորումը կարող է անցնել 320 կմ հեռավորություն[1]։

2017 թվականի ամռանը գերմանական մակնիշը ներկայացրեց մոդելի՝ կաբրիոլետ թափքով տարբերակը՝ Mercedes-Maybach Vision 6 Cabriolet[3]։

Պատմությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Vision 6 առաջինը չէ Maybach դասի պատմության մեջ։ Մինչ Vision 6 ընկերությունը 1935 թվականին ներկայացրել է Maybach SW35 Stromlinien, և 2005 թվականին ներկայացրել է Maybach Exelero կոնցեպտը։ Կոնցեպտուալ ավտոմոբիլի հրապարակայնորեն հայտարարումը հանրությանը եղել է 2016 թվականի օգոստոսի 21 Concours d'Elegance ցուցահանդեսում, որը տեղի է ունեցել ԱՄՆ։ Եվրոպայում մեքենան ներկայացվել է Փարիզի ավտոսրահում աշնանը։

Նկարագիրը[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոնցեպտը ստացել է օրիգինալ թափկ երկար, միփոքր ապակե և աստիճանաբար նվազող կափարիչ։ Արտաքին դիզայնի ֆուտուրիստական տարերը համակցված են նախկինում օգտագործված տարերի հետ։ Թափքի առջևի մասում կա կեղծ ռադիոտոր, որը ծառայում է որպես դեկորատիվ միջոց[4]։

Տեսքը առջևից
Տեսքը հեևից

Ավտոմեքենայի երկարությունը կազմում է 5700 մմ, լայնությունը-2100 մմ, բարձրությունը-1328 մմ[1]։ Նախատիպը ունեցել է 673 մմ երկարություն, 201 մմ լայնություն և 83 մմ փոքր է եղել Mercedes-Benz S-класса կուպեից։ Ավտոմեքենայի դռները պատրաստվել են «ճայի թևեր» ոճով[5]։ Դրանք ընդգծում են մեքենայի սպորտային բնույթի ուրվագիծը։ Դրսի հայելիները պատրաստված են տեսախցիկի ձևով։

Mercedes-Maybach Vision 6 թափքի հետևի մասի երկարացված կլոր ձևը նման է նավակի պոչի, որը հիշեցնում է շքեղ զբոսանավ։ Եզրերից դրան զարդարում են ինտեգրված նեղ լույսերը, որոնք ընդգծում են մեքենայի լայնությունը[2]։

«Մեր գրավիչ կուպեն, Mercedes-Maybach Vision 6, իրենից ներկայացնում է ժամանակակից շքեղության ամենաբարձր աստիճանը։ Նա տաք է և ցնցող։ Նրա ինտելեկտուալ և տեխնոլոգիական տեսքը կատարելապես մարմնավորում է մեր փիլիսոփայական դիզայնը, զգալով վազքի մաքուր այրոդինամիկ արդյունավետությունը»[2][6]
- Գորդեն Վագեներ, Daimler AG գլխավոր դիզայները

Մեքենայի յուրաքանչյուր ապակին թափանցիկ էկրանի դեր է կատարում, որտեղ ինֆորմացիա է ցուցադրվում տարբեր սենսորների և ինֆորմացիոն համակարգի մասին, ինչպես նաև նավիգացիոն տվյալները։ Կառավարումը կատարվում է ժեստերի օգնությամբ։

Կողմնային շեմերը, լուսադիոտային շերտերը, հստակ ապացուցում են այն փաստը, որ Mercedes-Maybach Vision 6 էլեկտրոմոբիլ է։

Ինտերյերը[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեքենայի ինտերյերը ինտելեկտի և հուզականության միախառնում է, և համատեղում է իր մեջ Mercedes-Benz ավանդական արժեքները, նոր տեղնոլոգիաներով։

Mercedes-Maybach Vision 6 դիմապակին իրենից ներկայացնում է մի էկրան, որը ձգվում է աջ դռնից մինչև ձախ դուռը։ Դիմացի ապակու վրա ինֆորմացիա է ցուցադրվում ջերմության, արագության և այլնի մասին։ Մեքենայի նստատեղերի մեջ տեղադրված են այնպիսի սենսորներ, որոնք կարող են սրահի ջերմաստիճանը փոփոխել։ Բացի այդ սրահի լույսերը ինքնուրույն կարող են փոփոխվել օրինակ՝ դառնալ ուղևորների զգեստների գույնի։

Չնայած այն հանգամանքին, որ մեքենան ունի ահռելի չափեր չունի բեռնախցիկ, բայց երկրորդ նստատեղերը կարող են օգտագործվել որպես բեռնախցիկ[7]։

Շարժիչը[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեսքը կողքից

Մեքենան համալրված է էլեկտրական շարժիչով, որը բաղկացած է 4 կոմպակտ շարժիչից, դրանց ընդհանուր հզորությունը կազմում է 750 ձիաուժ (550 կՎտ)[2]։ Շարժիչի աշխատանքը ապահովում է լիթիում-իոնային մարտկոցը, 80 կՎտ[1] ժամ հզորությամբ։ Ընկերության ինժեներները բացատրում են, որ անընդհատ գործող լիցքավորումն իրականացվում է CCS ստանդարտով։ Կա նաև անլար լիցքավորման հնարավորություն շնորհիվ էլեկտրամագնիսական դաշտի)[2]։ Մեքենայի առավելագույն արագությունը սահմանափակվում է 250 կիլոմետր ժամով։ Արագացնելով 0 մինչև 100 կիլոմետր[2][8], որը կատարվում է 4 վայրկյանից քիչ[9]։

Անիվները և անվադողերը[խմբագրել | խմբագրել կոդը]

Անիվների տրամագիծը կազմում է 24 դյույմ, որը համարվում է Mercedes-Benz Concept IAA անիվների նախատիպը[4][8]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 «Ultimate in luxury: Vision Mercedes-Maybach 6» (անգլերեն). Mercedes-Benz. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 18-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 18-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 «Study of an ultra-stylish luxury-class coupé: The ultimate in luxury: Vision Mercedes-Maybach 6» (անգլերեն). Daimler AG Media. 19 августа 2016. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 21-ին. Վերցված է 14.01.2017-ին.
  3. Revelation of luxury: Vision Mercedes-Maybach 6 Cabriolet․
  4. 4,0 4,1 Tim Pollard (29 сентября 2016). «Six things we learned about the Vision Mercedes-Maybach 6 in Paris» (անգլերեն). Журнал Car. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 19-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 19-ին.
  5. Tim Pollard (2016 թ․ օգոստոսի 19). «Vision Mercedes-Maybach 6: dramatic gullwing coupe wows Pebble Beach». Carmagazine.co.uk. Bauer Consumer Media Ltd. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 19-ին.
  6. Евгений Непряхин (19 августа 2016). «Mercedes официально представил мега-купе Maybach». Автомобильный журнал «КОЛЁСА». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հունվարի 14-ին. Վերցված է 14.01.2017-ին.
  7. Максим Федоров (30.08.2016). «Vision Mercedes-Maybach 6». Пятое колесо (журнал). Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հունվարի 14-ին. Վերցված է 14.01.2017-ին.
  8. 8,0 8,1 «Большое купе Mercedes-Maybach оказалось электрическим». Motor. 19 сентября 2016. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 19-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 19-ին.
  9. Sam Naylor (2016 թ․ օգոստոսի 19). «Official: Vision Mercedes-Maybach 6 concept coupe previews 2017 production car». Autoexpress.co.uk. Dennis Publishing Limited. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 19-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]