Līvi
Līvi | |
---|---|
Ժանրեր | հարդ ռոք |
Գործունեություն | 1971 |
Լեյբլ | Մելոդիա և Microphone Records |
Līvi, ծանր ռոք ուղղության լատվիական երաժշտախումբ, որն զգալի ազդեցություն է գործել լատվիական ռոք մշակույթի ձևավորման վրա։ Լայն ճանաչման ու համբավի է արժանացել հատկապես քնարական երգատեքստերի ու կիթառի մենանվագային (սոլո) կատարումներով երաժշտական հատվածների շնորհիվ[1]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Երաժշտախումբը դեռևս խորհրդային տարիներին՝ 1976 թվականին լատվիական ծովափնյա Լիեպայա քաղաքում հիմնադրել են Էրիկս Կիգելիսը և Յուրիս Պավիտոլսը[2]։ Սկզբնական շրջանում հետևել են փոփ ռոք ուղղությանը, երգացանկում մեծ տեղ հատկացրել հայրենի Լատվիային նվիրված երգերին։ 1977-ից 1985 թվականները փորձերի ու որոնումների ժամանակաշրջան է եղել. փնտրել են իրենց յուրահատուկ երաժշտական ոճը և արդյունքում փոփից անցում են կատարել ծանր ռոքին։ Նրանց երգացանկում ավելի մեծ տեղ են գրավել հայրենասիրական, հակախորհրդային թեմաներով ստեղծագործությունները[3]։ Կիգելիսի մահվանից հետո՝ 1986 թվականից երաժշտախմբին միացել է Այնարս Վիրգան, որը Līvi-ին առաջնորդել է դեպի ռոք բալլադներով, ծանր ռոքով ու ըմբոստ թեմաներով բնորոշվող ստեղծագործական մի նոր շրջափուլ[4]։ Վիրգան հեղինակել է ծանր ռոք ոճի, լայն տարածում ստացած ու սիրված մի շարք երգեր[5]։
Līvi-ն իր գոյության ընթացքում ձայնագրել ու թողարկել է ինը երաժշտական ալբոմ[6]։ Երաժշտախմբի կատարումներից առանձնապես սիրված են Dzimtā valoda, Dzelsgriezējs, Meitene zeltene, Saldus saule, Piedod man, Zīlīte, Tikai tev un man, Pāri visam երգերը։
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Dina Belta, Andžils Remess: Liepājas populārās mūzikas stāsti. ISBN 978-993-4117-466, Jumava apgāds 2015
Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Līvi & Liepājas simfoniskais orķestris: Koncerts bildēs 2004 DVD (2005)
Տեսահոլովակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Līvi & Sinfoniskais orķestris: Nacionālajā operā 2006 DVD (2010)
Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Aprīļa pilieni, EP (1985)
- Iedomu pilsēta (1986)
- Līvi aka Kurzemei - saules ceļš (1988)
- Karogi (1994)
- Spoku koks (1994)
- K.M.K.V.P (1996)
- Bailes par ziņģēm (1997)
- Viva (1998)
- 2001 (2000)
- Līvi Zelts 1 (2002)
- Pāri visam (2004)
- Līvi 1995-2005 (2005)
- Mēs nešķirsimies (2007)
- Nezāles neiznīkst (2010)
- Bez štepseļiem (2018)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Kaljo, Egils (2003 թ․ հուլիսի 29). «Compilation provides glimpse of early Līvi». Latvians Online. Վերցված է 2019 թ․ հուլիսի 30-ին.
- ↑ Kultūra, DELFI (2015 թ․ հոկտեմբերի 3). «'Viņš bija ikona'. Aprit 30 gadi kopš 'Līvu' dibinātāja Ērika Ķiģeļa nāves». delfi.lv (լատվիերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 24-ին.
- ↑ Admin, Festival (2015 թ․ մայիսի 31). «Līvi». Fontaine Festival. Վերցված է 2019 թ․ հուլիսի 30-ին.
- ↑ «Līvi - Music on Google Play». play.google.com. Վերցված է 2019 թ․ հուլիսի 30-ին.
- ↑ «Super Música». www.supermusica.com.br. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 30-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 30-ին.
- ↑ music.amazon.com https://music.amazon.com/albums/B07VFQ99PT. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 24-ին.
{{cite web}}
: Missing or empty|title=
(օգնություն)
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|