Kinect

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
KinectSensor.png
KinectSensor

Kinect[1], անհպում սենսորային խաղային վերահսկիչ, նախնական տարբերակը նախատեսված են Xbox 360-ի համար, և զգալի ուշ ժամանակ անց, այն թողարկվեց նաև Xbox One-ի և Windows օպերացիոն համակարգով աշխատող անհատական համակարգիչների համար։ Մշակված է Microsoft-ի համար։ Սարքը նախատեսված էր Xbox 360-ի համար որպես հավելյալ սարք, Kinect-ը թույլ է տալիս հատուկ ժեստերի միջոցով ղեկվարել խաղային սարքը[2]։ Նախագծի նպատակը Xbox 360-ի օգտատերերի քանակի ավելացումն էր։ Kinect-ը առաջին անգամ ցուցադրվեց 2009 թվականի հունիսի 1-ին Е3-ի շրջանակներում։ Սարքը խաղային համակարգերի համար ԱՄՆ-ում թողարկվեց 2010 թվականի նոյեմբերի 4-ին և նոյեմբերի 10-ին Եվրոպայում։ Windows-ի համար նախատեսաված տարբերակը թողարկվել է 2012 թվականի փետրվարի 1-ին[3]։

Տեխնոլոգիաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Kinect-ը հորիզոնական տեղակայված սարք է, որը ունի կլոր հիմք և կարող է տեղադրվել էկրանի ներքևի կամ վերևի մասում[4]։ Չափերը՝ 23 սմ երկարություն և 4 սմ բարձրություն։ Առջևի մասում կան երկու խորացված մասեր գունային վիդեոտեսախցիկ և մեկրաֆոնային ցանցը։ Շնորհիվ ծրագարային ապահովման շնորհիվ սարքը կարողանում է՝ հասկանալ մարմնի շարժումները, դեմքի միմիկան և ձայնը։ Բարձախոսի ցանցը Xbox 360 թույլ է տալիս կատարել ձայնի մաքրում ինչի շնորհիվ կարելի է խոսել Xbox Live-ում առանց ականջակալների[5]։

Ըստ Microsoft-ի կատարած հայտարարության, Kinect ունակ է հասկանել ժեստերի լեզու։

Նախագծի պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Natal նախագիծը հիմնված է PrimeSense իսրալեական ընկերության կողմից մշակված հատուկ ալգորիթմի և չիպի վրա, որը հատուկ լիցեզավորվել է Microsoft Kinect-ի և Asus Xtion-ի համար[6][7]։

«Natal» նախագծի անունը առաջացել է Մայքրոսոֆթի ավանդական դարձաց սովորությունից՝ քաղաքի անունը որպես կոդային անուն օգտագործումը։ Նախագծի տնօրեն Ալեքս Կիպմանը, որպես անուն ընտրել է բրազիլական Նատալ քաղաքի անվանումը[8]։

E3 2010-ից առաջ, 2010 թվականի մարտի 25-ին Մայքրոսոֆթը «Natal» նախագծին հրավիրեց համաշխարհային պրեմիերայի, որը կայացավ հունիսի 13-ին «Գալեն» կենտրոնում[9]։

2010 թվականի հունիսի 14-ին «Natal» նախագիծը կրեց անվանական փոփոխություն դառնալով Kinect։

2011 թվականի հունիսի 16-ին Microsoft հայտարարեց նոր սարքի՝ Kinect for Windows-ի թողարկման մասին։

2017 թվականի հոկտեմբերին հայտնի դարձավ, որը Microsoft-ը դադարեցնում է Kinect արտադրությունը։

Օգտագործում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընկերությունը ներկայացրեց մի շարք հավելյալ նախագծեր Kinect-ի համար։ Դրա մեջ էի մտնում Star Wars խաղը LucasArts-ի կողմից, նոր մրցաշարային խաղ՝Sonic Free Riders, Disneyland Adventures-ը Disney-ից, պարային սիմուլյատոր՝ Dance Central խաղը MTV Games-ից։ Բացի սա գնողներին էր տրամադրվում Kinect Sports սպորտային հավաքածուն, Kinect Adventures! խաղը, որը տրամադրվում է վերահսկիչի հետ (Kinect հավաքածուն իր մեջ է կրում Xbox 360 և Kinect Adventures խաղերի հավաքածուն)։

Electronic Entertainment Expo 2009-ի ընթացքում Microsoft-ը ներկայացրեց մի քանի նոր տեխնոլոգիաներ[10]։

Հավաքածուն[խմբագրել | խմբագրել կոդը]

ԱՄՆ-ում ողջ հավաքածուն արժե 149 դոլլար։

Հավաքածուն ներառում է․

  • սարքը
  • սնուցման լարը
  • օգտատերի ձեռնարկը
  • Kinect Adventures խաղը[11]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. E3: Сенсорный контроллер Microsoft назвали Kinect
  2. «„Project Natal“ 101». Microsoft. 2009-06-01. Archived from the original on 2009-06-01. http://blog.seattlepi.com/digitaljoystick/archives/169993.asp Արխիվացված 2010-06-01 Wayback Machine. Retrieved on 2009-06-02.
  3. Kinect for Windows is now Available! | Kinect for Windows blog
  4. Dudley, Brier (2009 թ․ հունիսի 1). «E3: Microsoft Xbox throws down gauntlet with "Natal" controller». The Seattle Times. Վերցված է 2009 թ․ հունիսի 1-ին.
  5. «"Project Natal" 101». Microsoft. 2009 թ․ հունիսի 1. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 21-ին. Վերցված է 2009 թ․ հունիսի 2-ին.
  6. Edwards, Cliff (2009 թ․ հունիսի 1). «Microsoft Moves onto Nintendo's Motion Turf». BusinessWeek. McGraw-Hill. էջեր 1–2. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 1-ին. Վերցված է 2009 թ․ հունիսի 2-ին.
  7. Wingfield, Nick (2009 թ․ մայիսի 13), «Microsoft Swings at Wii With Videocam», The Wall Street Journal, Dow Jones & Company, էջեր B1, ISSN 0099-9660, OCLC 4299067, Վերցված է 2009 թ․ հունիսի 2-ին
  8. Totilo, Stephen (2009 թ․ հունիսի 1). «Why Xbox 360 New Controller Is Called 'Natal'». Kotaku. Gawker Media. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 1-ին. Վերցված է 2009 թ․ հունիսի 2-ին.
  9. Microsoft Planning Special Event for Project Natal on June 13th Արխիվացված 2010-05-06 Wayback Machine
  10. «E3 2009: Microsoft Press Conference Live Blog». IGN. 2009 թ․ հունիսի 1. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 1-ին. Վերցված է 2009 թ․ հունիսի 1-ին.
  11. первые Kinect в России