Happy (երգ, Մարինա Դիամանդիս)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Happy»
սինգլը
Ֆորմատթվային բաշխում
Ժանրդրիմ փոփ
ԼեյբլAtlantic Records

«Happy», ուելսցի երգչուհի-երգահան Marina and the Diamonds-ի երգը։ «Froot» ալբոմը գովազդելու համար ստեղծվել է «Froot of the Month» պրոմո-ընկերությունը, որը ենթադրում է ալբոմի սինգլը թողարկել ամեն ամիս ընդհուպ մինչև դրա թողարկումը, այդ թվում նաև «Happy»-ին[1]։ Երգը առաջինն է «Froot» ալբոմում և որպես երկրորդ սինգ է թողարկվել 2014 թվականի դեկտեմբերի 12-ին։ Երգի ակուստիկ տեսահոլովակը թողարկվել է դեկտեմբերի 18-ին YouTube-ում[2]։

Ստեղծման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Happy» երգն ամբողջությամբ գրել է Դիամանդիսը։ Երգում նա փոխանցում է, թե ինչպես է պայքարել երջանիկ լինելու հնարավորության համար։ Դիամանդիսը մեկնաբանել է երգի ընտրությունը որպես հաջորդ ալբոմային սինգլ «Դա շատ հեշտ էր»։ Նա կարծում էր, որ հնարավոր է շատերին դուր չգա նման ընտրությունը, բայց նա ասել է․ «Դա չափազանց կանխատեսելի էր»[3]։ «Froot» ալբոմի նախնական պատվերը հասանելի էր միայն Ավստրալիայում և Նոր Զելանդիայում, ուստի նման պատվեր կատարողը ստացել է «Happy» սինգլը YouTube-ում դրա պրեմիերայից մեկ ժամ առաջ։ Այսպիսով, երգը որպես ալբոմի երկրորդ սինգլ թողարկվել է 2014 թվականի դեկտեմբերի 12-ին[4]։ Սինգլի պրոդյուսերն է եղել Դեյվիդ Քոսթենը[3]։

Երաժշտական տեսահոլովակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիամանդիսը YouTube-ի իր ալիքում «Happy» երգի աուդիոն երկայացրել է 2014 թվականի դեկտեմբերի 11-ին[5]։ Տեսանյութի սկզբում հայտնվում է սև ֆոն, որը հիշեցնում է տիեզերքը. դրա վրա կան նաև աստղեր, անիմացիոն մրգեր և տիեզերական առարկաներ[5]։ Մեկ օրվա ընթացքում տեսանյութը դիտվել է ավելի քան կես միլիոն անգամ։

2014 թվականի դեկտեմբերի 18-ին ներկայացվել է երգի ակուստիկ տեսահոլովակը[6]։ Տեսանյութի ողջ ընթացքում Դիամանդիսը կատարում է երգի ակուստիկ տարբերակը մուգ հայելային սենյակում, որը լուսավորված է կապույտ լուսարձակներով[7]։ Նրա երաժշտական խմբի դեմքերը չեն ցուցադրվում[7]։ Երգչուհին երկար ոսկե անջրանցիկ վերարկու է կրում[7]։ Տեսահոլովակի ռեժիսորն է Փոլ Քեսլինը, որը նաև նկարահանել է Դիամանդիսի «Immortal» երգի տեսահոլովակը[8]։

Քննադատների արձագանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Երգը ընդհանուր առմամբ արժանացել է երաժշտական քննադատների դրական արձագանքին։ Idolator-ից Բրեդլի Սթերն երգն անվանել է «փափուկ և այրվող բալլադ»՝ «լավագույնը հուսալու կոչով»[9]։ The Guardian-ից Մայքլ Քրեգը հայտարարել է, որ երգը հնչում է որպես «փրկագնող» և «I believe in possibility» (ես հավատում եմ հնարավորությանը) բեկվում է, ինչպես «արևը ամպերի տակից»[10]։ Միշել Գիզլանին Sound-ի Consequence երաժշտական կայքից ասել է․

Այս երգը, իսկական բալլադ է՝ համեմված դաշնամուրի նուրբ նոտաներով։ Ընդհակառակը, ուելսցի երգչուհու ուժեղ, հուզական և, կարծես, ճենապակյա ձայնը նրան հնարավորություն է տալիս ունկնդրին փոխանցել ուրախությունն ու հրճվանքը այնպես, ինչպես նա է ուզում՝ մտերմորեն, մտորումներով:

Թեև երգը թողարկվել է որպես սինգլ, թողարկումից հետո այն iTunes-ի հիթ-շքերթներում 9 երկրներում հասել է առաջին հորիզոնական, ԱՄՆ-ում դարձել է 6-րդը, և ընդգրկվել է Մեծ Բրիտանիայի հիթ-շքերթների թոփ-10-ում[12]։ Երգը ձախողվել է շատ երկրների հիթ-շքերթներում[12]։

Ստեղծագործությունների ցանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ձայնապնակ[13]
# ԱնվանումՀեղինակ(ներ)Պրոդյուսեր(ներ) Տևողություն
1. «Froot» (Կողմ A1)ԴիամանդիսԴեյվիդ Քոսթեն, Մարինա Դիամանդիս 5:32
2. «Happy» (Կողմ A2)ԴիամանդիսԴեյվիդ Քոսթեն, Մարինա Դիամանդիս 4:01
Պրոմո CD[14]
# ԱնվանումՀեղինակ(ներ)Պրոդյուսեր(ներ) Տևողություն
1. «Happy»  Մարինա ԴիամանդիսԴեյվիդ Քոսթեն, Մարինա Դիամանդիս 4:01
Թվային բաշխում[15]
# ԱնվանումՀեղինակ(ներ)Պրոդյուսեր(ներ) Տևողություն
1. «Happy»  Մարինա ԴիամանդիսԴեյվիդ Քոսթեն, Մարինա Դիամանդիս 4:03

Ձայնագրման մասնակիցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Marina and the Diamonds (Մարինա Դիամանդիս)՝  հեղինակ, երգահան, վոկալ
  • Դեյվիդ Քոսթեն՝ պրոդյուսեր

Թողարկման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածաշրջան Ամսաթիվ Ձևաչափ Ձայնագրման լեյբլ Ծան․
Երկիր 12 դեկտեմբերի 2014 Թվային բաշխում Atlantic Records [16]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Marina Diamandis (2014 թ․ դեկտեմբերի 12). «On the 12th day... New song Happy» (անգլերեն). Twitter. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 23-ին.
  2. Marina Diamandis (2014 թ․ դեկտեմբերի 18). «Happy (Acoustic band video)» (անգլերեն). Twitter. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 16-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 23-ին.
  3. 3,0 3,1 Laurence Day (2014 թ․ նոյեմբերի 11). «Diamonds Are Forever» (անգլերեն). The Line of Best Fit. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 23-ին.
  4. Marina Diamandis (2014 թ․ դեկտեմբերի 11). «Some of you» (անգլերեն). Twitter. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 7-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 23-ին.
  5. 5,0 5,1 «Marina and the Diamonds — «Happy»» (անգլերեն). YouTube. 2014 թ․ դեկտեմբերի 11. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 4. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 18-ին.{{cite web}}: CS1 սպաս․ unfit URL (link)
  6. Brian McManus (2014 թ․ դեկտեմբերի 17). «Premiere: Marina And The Diamonds Get Happy In Uplifting New Video» (անգլերեն). Buzz Feed Music. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ փետրվարի 15-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 18-ին.
  7. 7,0 7,1 7,2 «Marina and the Diamonds — «Happy» Acoustic Band Video» (անգլերեն). YouTube. 2014 թ․ դեկտեմբերի 18. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հունիսի 5-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 18-ին.
  8. «Paul Caslin Videography» (անգլերեն). IMVDB. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 23-ին.
  9. Bradley Stern (2014 թ․ դեկտեմբերի 11). «Marina and the Diamonds gets emotional on Happy» (անգլերեն). Idolator. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հուլիսի 23-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 23-ին.
  10. Michael Cragg (2014 թ․ դեկտեմբերի 19). «The Playlist Pop» (անգլերեն). The Guardian. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հունիսի 22-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 23-ին.
  11. Michelle Geslani (2014 թ․ դեկտեմբերի 12). «Marina and the Diamonds premiere new song Happy listen:» (անգլերեն). Consequence of Sound. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 23-ին.
  12. 12,0 12,1 Marina Diamandis (2014 թ․ դեկտեմբերի 12). «I just woke up to this!» (անգլերեն). Twitter. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 23-ին.
  13. «Marina and the Diamonds — «Happy & Froot» LP» (անգլերեն). Discogs. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հուլիսի 23-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 23-ին.
  14. «Marina and the Diamonds — «Happy» Promo Single CD» (անգլերեն). Discogs. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ փետրվարի 24-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 23-ին.
  15. «Marina and the Diamonds — «Happy»» (անգլերեն). iTunes. 2014 թ․ դեկտեմբերի 14. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 23-ին.
  16. «Marina And The Diamonds — «Happy»» (անգլերեն). 7digital. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 20-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 16-ին.