FlashPix

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
FlashPix

Ընդլայնում.fpx
MIMEimage/vnd.fpx[1][2]
ՄշակողEastman Kodak
Ֆորմատի տեսակraster-graphics file format?
ՀիմքCompound File Binary File Format?

FlashPix, ֆայլի ձևաչափ, ռաստրային գրաֆիկայի պահպանության համար, թույլատրում է պատկերը մի քանի ընդլայնված ձևով պահպանել մեկ ֆայլի մեջ։ Չնայած, որ այդ դեպքում ֆայլի չափը մեծ է, քան TIFF օգտագործելու ժամանակ, այն թույլատրում է հասնել փոխանցվող տվյալնեի ծավալի և ներբեռման ժամանակի նվազման, քանի որ դիտարկչի հարցման ժամանակ ուղարկվում է միայն մեկ պատկեր, որը համապատասխանում է տվյալ մոնիտորի ընդլայնումներին[3]։

FlashPix - ը մշակվել է Live Picture ընկերության կողմից IVUE ծրագրի հիման վրա։ Նրա առաջարկով նա ընդունվել է 1995 թվականին համընկերության կողմից, որտեղ մտնում են Eastman Kodak - ը, Մայքրոսոֆթ - ը և Hewlett-Packard - ը։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

FlashPix ձևաչափի պատկերները ունեն .fpx ընդլայնումը և օգտագործում են NoSQL ձևաչափը[4], որպեսզի պահպանի հիերարխիական տվյալներ մեկ ֆայլում։ Պահպանման ժամանակ յուրաքանչյուր ֆայլի չափերը երկու անգամ նվազում են այնքան ժամանակ, քանի դեռ այն չի դարձել մեկ սլիկից (անգլ.՝ tile) փոքր, որի չափեը լռելյան հավասար են 64x64 փիքսելի։ Յուրաքանչյուր սալիկ ունի իր խտեցման ալգորիթմը (օրինակ, LZH, JPEG, RLE), իսկ յուրաքանչյուր փիքսել իր գունային խորությունը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. TrID — 2003.
  2. https://www.iana.org/assignments/media-types/image/vnd.fpx
  3. «TechWeb: TechEncyclopedia» (անգլերեն). TechWeb. 2006 թ․ սեպտեմբերի 1. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 27-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 11-ին.
  4. «AI3A Standards - Initiatives- Flashpix». International Imaging Industry Association. 2006 թ․ սեպտեմբերի 1. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ ապրիլի 26-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 11-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]