Dean

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դին
Դինը 2016 թվականի հունվարին
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անուն권혁
Ի ծնե անունԿվան Հյո
Նաև հայտնի է որպեսDeanfluenza
Ծնվել էնոյեմբերի 10, 1992(1992-11-10) (31 տարեկան)
Սեուլ, Հարավային Կորեա
Երկիր Հարավային Կորեա
Ժանրեր
Մասնագիտություն
  • երգիչ-երգահան
  • պրոդյուսեր
Գործիքներվոկալ
Գործունեություն2013 – այժմ
Լեյբլ
ԿապվածCrush, Heize, Zico, Club Eskimo, Syd, Fanxychild, Anderson Paak, Eric Bellinger
 Dean (South Korean vocalist) Վիքիպահեստում

Կվան Հյո (հանգըլ՝ 권혁, նոյեմբերի 10, 1992(1992-11-10), Սեուլ, Հարավային Կորեա, առավել հայտնի է Dean բեմական կեղծանվամբ), հարավկորեացի ալտերնատիվ R&B երգիչ-երգահան, ռեփեր և պրոդյուսեր։ Թողարկել է մեկ սոլո ալբոմ՝ 130 Mood: TRBL: Համագործակցել է բազմաթիվ ամերիկյան և հարավկորեացի արտիստների հետ[2][3][4]։

Կյանք և կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ տարիներ և կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կվան Հյոն ծնվել և մեծացել է Սեուլում[2][5]։ Միջնակարգ դպրոցում նա հետաքրքրված էր ամերիկյան հիփ հոփ և ռեփ երաժշտությամբ[6] և սկսեց երգել ավագ դպրոցում[7]։ Այդ ժամանակ նա երաժշտությունը համարում էր դասերից խուսափելու միջոց[6], այլ ոչ աշխատանք[8]։ Նա երգեր էր գրում իր սենյակում և սկզբում դրանք գաղտնի էր պահում ծնողներից[5]։ Չնայած նա առաջին երաժիշտն էր ընտանիքում, նրա ծնողները սիրում էին երաժշտություն և աջակցում էին նրան[7]։

Նա սկսեց իր կարիերան 16 տարեկանում՝ երգելով հիփ հոփ արտիստ Keith Ape-ի հետ[9]։ Մինչև 18 տարեկանը գրում էր երգեր քեյ փոփ աստղերի համար[9][10]՝ Deanfluenza կեղծանվամբ[11]։ Կեղծանունը ծագում է դերասան Ջեյմս Դինի անունից, որի ապստամբական կերպարը գրավել էր նրան, և influenza բառից, որը ցույց էր տալիս երաժշտության ոլորտում մեծ ազդեցություն ստեղծելու իր ցանկությունը[11]։

Քսան տարեկանում Դինը հովանավորվում էր Joombas Music Group-ի գլխավոր գործադիր տնօրեն և պրոդյուսեր Հյո Շինի կողմից։ Նա աշխատում էր Լոս Անջելեսում գործող ընկերության երգեր գրող թիմում, որի աշխատանքներից են EXOGrowl-ը և Ջասթին Բիբերի One Less Lonely Girl[2][6][12]։ Նա մասնակցել է նաև EXO-ի Black Pearl և VIXXVoodoo Doll երգերի ստեղծմանը[2]։

2015: Դեբյուտ Միացյալ Նահանգներում և Հարավային Կորեայում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դինի դեբյուտը Միացյալ Նահանգներում կայացավ 2015 թվականի հուլիսին I'm Not Sorry սինգլով՝ Գրեմմի մրցանակակիր Էրիկ Բելինջերի մասնակցությամբ[3]։ Սա առանձնացրեց նրան ամերիկացի արտիստների հետ համագործակցած մյուս կորեացի երգիչներից, քանի որ նրանց մեծամասնությունն իրենց կարիերան սկսել էին Կորեայում[8][13]։ FACT բրիտանական ամսագրից Քլեր Լոբենֆելդը հետագայում գրել է Բելինջերի հետ նրա աշխատանքի մասին՝ թվարկելով R&B այն արտիստներին, որոնց կարելի է դիտել 2016 թվականին։ Նա նաև մատնանշել է, որ Ջասթին Բիբերը և Քրիս Բրաունը ևս աշխատել են Բելինջերի հետ[14]։ Նույն տարում Դինը համագործակցեց նաև Mila J- ի հետ Here & Now երգով և Անդերսոն Պակի հետ Put My Hands on You երգով[2][13][15][16]։

Դինի դեբյուտը Հարավային Կորեայում կայացավ նույն տարվա հոկտեմբերին իր երկրորդ Pour Up սինգլով՝ Block B խմբի անդամ Զիկոյի մասնակցությամբ[12]։ 2016 թվականի փետրվարի 29-ին Կորեական երաժշտական մրցանակաբաշխությունում երգն արժանացավ «Լավագույն R&B և սոուլ երգ» կոչմանը[17][18][19]։ Դինը համագործակցել է նաև կորեացի հիփ հոփ երգիչներ Zion.T-ի, Քրաշի և Junggigo-ի հետ 247 սինգլով[12][20][21], Dok2-ի հետ I Love It երգով[12], և Dynamic Duo-ի հետ How You Doin'? երգով[22]։

2016: 130 Mood : TRBL, համագործակցություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականի հունվարի 8-ին Դինը թողարկեց What 2 Do սինգլը` Քրաշի և Ջեֆ Բերնաթի մասնակցությամբ[23]։ Մարտի 25-ին թողարկեց իր առաջին 130 mood : TRBL մինի ալբոմը (EP), որի համահեղինակներից է[24]։ Այն գրավեց 10-րդ հորիզոնականը Gaon Album Chart-ում[25], 3-րդ հորիզոնականը Billboard charts-ում և 22-րդ հորիզոնականը Top Heatseekers-ում, մինչդեռ Bonnie & Clyde-ը Billboard-ի համաշխարհային թվային երգերի շարքում 12-րդն էր[26]։ EP-ն լավ ընդունվեց։ Կորեական հիփ հոփ մրցանակաբաշխությունում և Կորեական ազգային մրցանակաբաշխությունում այն նոմինացվեց Տարվա ալբոմ և Լավագույն R&B & Soul ալբոմ անվանակարգերում։ EP-ի D (half moon) և 21 սինգլները ևս նոմինացվեցին տարբեր անվանակարգերում[27][28][29]։

2016 թվականին Դինն ունեցավ մի շարք համագործակցություններ։ Առավել հատկանշական էր Դինի մասնակցությունը Թեյոնի Starlight[30], HeizeShut Up & Groove և And July սինգլներում։ Մասնակցել է նաև Զիկոյի և Քրաշի Bermuda Triangle սինգլին[31][32], որը Billboard-ի համաշխարհային թվային երգերի շարքում կատարեց իր դեբյուտը՝ գրավելով 3-րդ հորիզոնականը, որը Դինի այդ հիթ շքերթում զբաղեցրած ամենաբարձր հորիզոնականն է[33]։ Դինը Billboard Twitter Emerging Artists հիթ շքերթում կատարեց իր դեբյուտը՝ գրավելով 2-րդ հորիզոնականը[34], իսկ իր D (Half Moon) երգը Billboard Twitter Top Tracks հիթ շքերթում 33-րդն էր[35]։ Դեկտեմբերի 11-ին Bermuda Triangle սինգլը հաղթեց ամեն շաբաթ անցկացվող Inkigayo (The Music Trend) երաժշտական մրցույթում[36]։

2016 թվականին Դինը երգեր գրեց տարբեր արտիստների և երաժշտական ծրագրերի համար։ Նա երկու երգ գրեց Լի Հաիի Seoulite ալբոմի համար։ Երգեր գրեց նաև Block B, Boys Republic և BASTARZ (3 անդամներից կազմված Block B-ի ենթախումբ) խմբերի համար[37][38][39][40]։ Դինն իր մասնակցությունն ունեցավ JTBC հեռուստաընկերության Two Yoo Project Sugar Man հեռուստատեսային ծրագրին որպես պրոդյուսեր։ Նա գործիքավորեց It's Love երգն iKON-ի համար և Je T'aime երգը Winner-ի համար[41][42][43][44]։ Երկու երգ գրեց նաև Unpretty Rapstar 3-ի համար, որի մասնակիցները պետք է օգտագործեին այդ երգերը ռեփ մրցույթի ժամանակ[45]։

2017 թվականի փետրվարի 17-ին Դինը թողարկեց իր առաջին սոլո ալբոմը, որը կոչվում է Limbo[46]: Այն ներառում է Come OverԲաեկ Ե-րինի մասնակցությամբ և The Unknown Guest[47]։ Come Over-ը կարճ ժամանակում գրավեց բարձր հորիզոնականներ հարավկորեական մի քանի հիթ շքերթներում[48][49]։ Երգի տեսահոլովակի ռեժիսորն է Սեոն Լիբը, ով աշխատել է նաև SHINee-ի հետ[48][49]։ Ապրիլին Դինը Զիկոյի հետ ներկայացավ որպես պրոդյուսեր Show Me the Money 6 նախագծում, որը նրանք հաղթեցին որպես հաղթող պրոդյուսերներ[50]։ Տարվա վերջում Դինը թողարկեց իր Instagram սինգլը, որը գլխավորեց բոլոր տեղական երաժշտական հիթ շքերթները Հարավային Կորեայում[51]։

Արձագանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականին Դինը դարձավ առաջին ասիացի արտիստը, ով SXSW-ի ժամանակ երգեց Spotify House-ում՝ այնպիսի միջազգային արտիստների կողքին, որոնցից են Միգելը և Chvrches-ը[9][52]։ Ամերիկյան Spin ամսագիրը գրել է. «Իր հաջողության համար Բրայսոն Թիլերին պարտական երիտասարդին` ով վերջերս միացել է Universal Music Group լեյբլին, որոշ մասնակիցներ համեմատում են երիտասարդ Աշերի հետ»"[53]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Nurshuhada Ramli, Bibi (2016 թ․ օգոստոսի 24). «Voice of an angel». New Straits Times. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 24-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Hong, Tae (2015 թ․ դեկտեմբերի 7). «Interview: K-pop may have found its next R&B giant in Dean». The Korea Times. Վերցված է 2016 թ․ փետրվարի 24-ին.
  3. 3,0 3,1 Kim, Bo-kyung (2015 թ․ հոկտեմբերի 22). 딘, 싱글 '아이 러브 잇'으로 국내 데뷔…도끼 피처링 (Korean). Yonhap. Վերցված է 2016 թ․ փետրվարի 24-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  4. Yi, Jeong-hyeok (2015 թ․ հոկտեմբերի 21). 정기고 신곡 '일주일'에 자이언티 - 크러쉬 - 딘 참여. '상상초월' 피처링 라인업 (Korean). The Chosun Ilbo. Վերցված է 2016 թ․ փետրվարի 24-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  5. 5,0 5,1 «Young Korean Singer Grabs Spotlight at U.S. Music Festival». The Chosun Ilbo. 2016 թ․ ապրիլի 16. Վերցված է 2016 թ․ ապրիլի 17-ին.
  6. 6,0 6,1 6,2 Doo, Rumy (2016 թ․ մարտի 29). «[Hallyu power] Getting to know Dean: Musician, storyteller, rebel at heart». The Korea Herald. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 3-ին.
  7. 7,0 7,1 Adams, Leah (2015 թ․ սեպտեմբերի 22). «An Interview With South Korean Singer, DEAN on Breaking into The American Market, Working With Songwriter Eric Bellinger and Much More!». All Access Music. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 24-ին.
  8. 8,0 8,1 Um, Dong-Jin (2016 թ․ դեկտեմբերի 30). «Singer hopes to find success abroad». Korea JoongAng Daily. Վերցված է 2016 թ․ ապրիլի 3-ին.
  9. 9,0 9,1 9,2 «R&B star Dean to be first Asian on Spotify stage at SXSW». Yonhap. 2016 թ․ փետրվարի 23. Վերցված է 2016 թ․ փետրվարի 24-ին.
  10. Deanfluenza (딘플루엔자) (Korean). Daum. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 25-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 24-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  11. 11,0 11,1 Lyon, Chris (2015 թ․ դեկտեմբերի 12). «DΞΔN HIPHOPKR EXCLUSIVE INTERVIEW». HipHop Korea. Վերցված է 2016 թ․ ապրիլի 3-ին.
  12. 12,0 12,1 12,2 12,3 «Anticipated singer-songwriter Dean makes Korean debut». The Korea Times. 2015 թ․ հոկտեմբերի 22. Վերցված է 2016 թ․ փետրվարի 24-ին.
  13. 13,0 13,1 Tucci, Sherry (2016 թ․ ապրիլի 5). «12 times Western stars teamed up with K-pop idols». The Daily Dot. Վերցված է 2016 թ․ ապրիլի 5-ին.
  14. Lobenfeld, Claire (2016 թ․ հունվարի 16). «10 R&B artists to watch in 2016». Fact. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 8-ին.
  15. «DΞΔN TRBL (DEAN)». SoundCloud. Վերցված է 2016 թ․ փետրվարի 24-ին.
  16. «Dean». iTunes. Վերցված է 2016 թ․ փետրվարի 24-ին.
  17. «BigBang, IU, Park Jin-young win KMA awards». Yonhap. 2016 թ․ փետրվարի 29. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 29-ին.
  18. [한국대중음악상] 딘, 알앤비&소울 노래부문 수상…'대세 신인 입증' (Korean). Star MBN. 2016 թ․ փետրվարի 29. Վերցված է 2016 թ․ փետրվարի 29-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  19. 한국대중음악상 2016 (Korean). Korean Music Awards. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 19-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 29-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  20. Hwang, Hye-jin (2015 թ․ հոկտեմբերի 27). 정기고X자이언티X크러쉬X딘, 역대급 콜라보 통했다 ‘차트1위’ (Korean). ENews24. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 24-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  21. Kim, Yu-jin (2016 թ․ հոկտեմբերի 26). «Junggigo readies for return with new single». The Korea Herald. Վերցված է 2016 թ․ փետրվարի 24-ին.
  22. Jang, Gyeong-guk (2016 թ․ հունվարի 29). 딘(DEAN), 새 싱글 지원사격… 크러쉬에서 제프 버넷까지 (Korean). The Dong-a Ilbo. Վերցված է 2016 թ․ փետրվարի 24-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  23. Lee, Ja-hye (2016 թ․ փետրվարի 2). «Dean's new collaboration single draws attention». The Korea Herald. Վերցված է 2016 թ․ փետրվարի 24-ին.
  24. «130 mood TRBL». Naver. Վերցված է 2016 թ․ մարտի 24-ին.
  25. «Gaon 2016년 13주차 Album Chart» (Korean). Gaon Music Chart. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մարտի 26-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 31-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  26. Benjamin, Jeff (2016 թ․ ապրիլի 11). «Dean Brings Korean R&B to World, Heatseekers Album Charts With Debut EP». Billboard. Վերցված է 2016 թ․ ապրիլի 11-ին.
  27. «2017 Korean Hip Hop Awards – Nominees List». Korean Hip Hop Awards. Վերցված է 2017 թ․ փետրվարի 18-ին.
  28. «KMA2017: Nominees for 14th Korean Music Awards». Indieful ROK. Վերցված է 2017 թ․ փետրվարի 18-ին.
  29. «2016 Nominations». Mnet Asian Music Awards. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 30-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 1-ին.
  30. Park, So-Young (2016 թ․ հունիսի 24). [한밤의 신곡] 태연, 딘을 만나 ♥에 빠졌다..러블리 듀엣곡 'starlight' (Korean). JoongAng Ilbo/Osen. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 12-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 26-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  31. Benjamin, Jeff (2016 թ․ նոյեմբերի 29). «Korean R&B Wunderkinds Zico, Crush & Dean Unite for 'Bermuda Triangle': Watch». Fuse (TV channel). Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 30-ին.
  32. Herman, Tamar (2016 թ․ դեկտեմբերի 1). «Zico, Crush & Dean's 'Bermuda Triangle' Testifies to Importance of Hip-Hop in Korean Music». Billboard. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 2-ին.
  33. Benjamin, Jeff (2016 թ․ դեկտեմբերի 7). «Zico, Crush & Dean Reach New Heights on World Digital Songs Chart With 'Bermuda Triangle'». Billboard. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 7-ին.
  34. «Billboard Twitter Emerging Artists chart - 2016/12/17». Billboard. 2016 թ․ դեկտեմբերի 6. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 7-ին.
  35. «Billboard Twitter Top Tracks chart - 2016/12/17». Billboard. 2016 թ․ դեկտեմբերի 6. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 14-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 7-ին.
  36. Park, Sang-suk (2016 թ․ դեկտեմբերի 10). '인기가요' 지코X크러쉬X딘, '버뮤다 트라이앵글' 1위 [종합]. Korea JoongAng Daily/Osen (Korean). Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 12-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  37. SEOULITE (Korean). Naver. Վերցված է 2016 թ․ մարտի 9-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  38. BR:evolution (Korean). Naver. Վերցված է 2016 թ․ ապրիլի 13-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  39. Blooming Period (Korean). Naver. Վերցված է 2016 թ․ ապրիլի 13-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  40. Han, Su-jin (2016 թ․ հոկտեմբերի 26). 블락비 바스타즈 '웰컴 2 바스타즈', 피오 전곡 참여. Sports Today (Korean). Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 28-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 27-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  41. Ahn, Woorim (2016 թ․ հունվարի 19). «DEAN Appears in 'Sugarman' as iKON\'s Producer». Yahoo! News/BNT News. Վերցված է 2016 թ․ մարտի 6-ին.(չաշխատող հղում)
  42. '슈가맨' 유희열, 천재 프로듀서 딘 출연에 "피해 다녔다" (Korean). Osen. 2016 թ․ հունվարի 19. Վերցված է 2016 թ․ մարտի 6-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  43. Kim, Min-Jung (2016 թ․ հունվարի 20). ‘슈가맨’ 딘(DEAN)-아이콘(iKON), 역대 음원 중 최고 순위 기록…‘편곡의 신’ (Korean). TopStarNews. Վերցված է 2016 թ․ մարտի 6-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  44. [어저께TV] '슈가맨' SM X YG 콜라보, 역대급 아닐 수 있나 (Korean). The Chosun Ilbo/Osen. 2016 թ․ մարտի 9. Վերցված է 2016 թ․ մարտի 12-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  45. Park, Hyun-min. '언프리티3' 딘 "두려움반·호기심반으로 프로듀서 참여". Korea Daily/Osen (Korean). Վերցված է 2016 թ․ օգոստոսի 31-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  46. 딘, 2월17일 11개월 만에 컴백..타이틀은 '림보'. The Chosun Ilbo/Osen (Korean). 2017 թ․ փետրվարի 10. Վերցված է 2017 թ․ փետրվարի 9-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  47. «Limbo - Single, Dean». iTunes. 2017 թ․ փետրվարի 17. Վերցված է 2017 թ․ փետրվարի 17-ին.
  48. 48,0 48,1 Herman, Tamar (2017 թ․ փետրվարի 17). «DEAN Teams Up with Baek Yerin on 'Come Over'». Billboard. Վերցված է 2017 թ․ մարտի 1-ին.
  49. 49,0 49,1 [美친차트] 딘X백예린, 음색깡패 파워..‘넘어와' 음원차트 5개 1위. Huffington Post Korea/Osen (Korean). 2017 թ․ փետրվարի 17. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 18-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 17-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  50. Kim, Jung-kyoon (2017 թ․ ապրիլի 6). «Zico, Dean to produce 'Show Me The Money'». Korea JoongAng Daily.
  51. [NI뮤직차트] 딘(DEAN) ‘instagram‘ 1위 유지. News Inside (Korean). 2017 թ․ դեկտեմբերի 28. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 28-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  52. 딘, SXSW ‘스포티파이 하우스’ 스테이지에 초청 (Korean). The Dong-a Ilbo. 2016 թ․ փետրվարի 23. Վերցված է 2016 թ․ փետրվարի 24-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  53. Spin staff (2016 թ․ մարտի 16). «SXSW 2016: The Five Best Things We Saw on Day One». Spin. Վերցված է 2016 թ․ մարտի 18-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Dean» հոդվածին։