Boeing 777-ի ավիավթար Լաս Վեգասում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Չվերթ 2276 British Airways
Ընդհանուր տեղեկություններ
Տեսակավիացիոն միջադեպ, rejected takeoff? և կրակ
Թվական2015 թվականի սեպտեմբերի 8-ին։
Ժամանակ16:12
Պատճառfailure?
ՎայրHarry Reid International Airport?, Լաս Վեգաս,  ԱՄՆ
ՉվերթBA2276
Թռիչքի վայրԱմերիկայի Միացյալ Նահանգներ Լաս Վեգաս, ԱՄՆ
Վերջնական կետՄիացյալ Թագավորություն Լոնդոն, Մեծ Բրիտանիա
Մասնակիցներ172
Զոհվածներ0
Վիրավորներ14
Aviation Safety Network ID20150908-0
Օդանավ
ՄոդելBoeing 777-236ER
ԱվիաընկերությունՄիացյալ Թագավորություն British Airways
Կողային համարG-VIIO
Արտադրման թվական1999
Ուղևորներ157
Անձնակազմ13
Կենդանի մնացած170 (բոլորը)
36°04′34″ հս․ լ. 115°09′08″ ամ. ե.HGЯO
 British Airways Flight 2276 Վիքիպահեստում

Boeing 777-ի ավիավթար Լաս Վեգասում ավիավթար, որը տեղի է ունեցել 2015 թվականի սեպտեմբերի 8-ին։ Boeing 777-236ER օդանավը, որը պատկանում էր British Airways ավիաընկերությանը, իրականացնում էր չվերթ Լաս Վեգասից դեպի Լոնդոն։ Սակայն թռիչքի ժամանակ շարժիչներից մեկը հրդեհվել է։ Օդաչուները ինքնաթիռը կանգնեցրել են, այնուհետև մարդիկ տարհանվել են։ Ինքնաթիռում կար 170 մարդ, բարեբախտաբար զոհեր չեն եղել։

Ինքնաթիռ[խմբագրել | խմբագրել կոդը]

Boeing 777-236ER (գրանցման համար G-VIIO) օդանավը արտադրվել է 1999 թվականին։ Նույն թվականի հունվարի 18-ին ինքնաթիռը իրականացրել է իր առաջին չվերթը։ Հունվարի 26-ին ինքնաթիռը հանձնվել է British Airways ավիաընկերությանը։ Ինքնաթիռը ունի երկու շարժիչ՝ General Electric GE90-85B արտադրության[1][2]։

Իրադարձություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժամը 15:53 Boeing 777-236ER օդանավը Լաս Վեգասի թռիչքուղի է դուրս եկել։ Ինքնաթիռում կար 157 ուղևոր և 13 անձնակազմի անդմաները։ Ինքնաթիռի հրամանատարը 63 ամյա Կրիսոմ Խենկին էր, նա օդաչու վետերան է, աշխատել է British Airways ավիաընկերությունում 42 տարի։

Հետաքննություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գործի քննությամբ զբաղվում է ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդը։

Ինքնաթիռի հետագա ճակատագիրը[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի դեկտեմբերին British Airways ավիաընկերությունը հայտարարեց, որ թիմի ինժեներների կորպորացիան իրականացրել է ինքնաթիռի գնահատումը։ Այնուհետև հայտարարել են, որ ինքնաթիռը պետք է վերանորոգվի։ Այնուհետև հայտարարել են, որ ինքնաթիռը կվերանորոգվի և հետ կվերադառնա շահագործման։ 2016 թվականի փետրվարին ինքնաթիռի վերանորոգումը ավարտվել է, և շարժիչը փոխարիվել է նորով։

2016 թվականի փետրվարի 26-ին ինքնաթիռը տեղափոխվել է Վիկտորվիլ, որտեղ ինքնաթիռը ներկվել է։ Նույն թվականի մարտի 15-ին ինքնաթիռը ժամանեց Քարդիֆ, որտեղ ինքնաթիռի նոր գրանցնումն է տեղի ունեցել։ Վերջապես ինքնաթիռը վերադարձել է Լոնդոնի օդանավակայան։ 2016 թվականի մարտի 24-ին վերսկսվեցին չվերթները։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. British Airways G-VIIO (Boeing 777 - MSN 29320)
  2. «G-VIIO British Airways Boeing 777-236(ER) - cn 29320 / 182». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 13-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 8-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]