«Black Velvet» (հայ․՝ Սև թավիշ), երգ, որը ձայնագրվել է կանադացի երգչուհի Ալանա Մայլզի կողմից Alannah Myles ստուդիական դեբյուտային ալբոմի համար, որը թողարկվել է 1989 թվականին՝ որպես առաջին սինգլ։ «Black Velvet»-ը հասել է առաջին հորիզոնականին ԱՄՆ-ի, Նորվեգիայի, Շվեդիայի, Շվեյցարիայի և երկրորդ հորիզոնականին Մեծ Բրիտանիայի, Ավստրիայի, Բելգիայի, Գերմանիայի և Նոր Զելանդիայի հիթ շքերթներում։ Երգը արժանացել է «Գրեմմի» մրցանակի, մի քանի Juno Awards-ի և առաջադրվել է 1990 թվականի MTV Video Music Awards-ի մի քանի անվանակարգերում[1][2]։
Երգը գրել են կանադացի երաժիշտներ Դևիդ Թիսոնն ու Քրիստոֆեր Ուարդը (նա աշխատել է այնպիսի երաժիշտների հետ, ինչպիսիք են Հիլարի Դաֆը, Դայանա Ռոսը, Backstreet Boys-ը, Վայնոնա Ջադը, Էնն Մյուրեյը և Մերիդիթ Բրուքսը)[3]։ 1990 թվականի մարտին «Black Velvet»-ը երկրորդ տեղն է զբաղեցրել բրիտանական UK Singles Chart-ում։ 1989 թվականի դեկտեմբերին սինգլն իր նորամուտն է նշել ամերիկյան հիթ-շքերթում 86-րդ հորիզոնականում և ավելի ուշ հասել է Billboard Hot 100-ի 1-ին հորիզոնականին՝ այդ մուլտիֆորմատ հիթ-շքերթում գտնվելով 25 շաբաթ, այդ թվում՝ երկու շաբաթ առաջին տեղում[4][5][6]։ «Black Velvet» գլխավորել է նաև ամերիկյան US Album Rock Tracks (Billboard) ռոք-հիթ-շքերթը և եղել յոթերորդը Billboard Adult Contemporary-ում 1990 թվականին։ «Black Velvet» տեսահոլովակը առաջադրվել է MTV Video Music Awards մրցանակի «Դեբյուտանտի լավագույն տեսահոլովակ» անվանակարգում 1990 թվականի[7] և արժանացել Գրեմմի մրցանակի կանացի լավագույն վոկալ ռոք-կատարում անվանակարգում[1]։
«Black velvet» երգի վերնագիրում առկա են բազմաթիվ հղումներ Էլվիս Փրեսլիին․ Velvet Elvis կոչվում է Էլվիսի բարձրախոսով կանոնիկ նկարը թավշե կամ այլ մուգ ֆոնի վրա, Էլվիսի նուրբ բարիտոնը համեմատվում է սև թավշի հետ, «Black Velvet» կոչվում է մազերի ներկը, որն Էլվիս Փրեսլին օգտագործել է իր մազերին առանձնահատուկ սև փայլ հաղորդելու համար[8]։
«Black Velvet» նաև կանադական վիսկիի անվանում է։ Հիշատակվում է «Black Velvet, if you please» տողում[8]։
*Վաճառքի վերաբերյալ տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։ ^Տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։ xՉճշտված տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։