Baby Lasagna

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Baby Lasagna
Ծնվել էհուլիսի 5, 1995(1995-07-05) (28 տարեկան)
Ումագ, Խորվաթիա
Երկիր Խորվաթիա
Մասնագիտությունռոք երգիչ
 Baby Lasagna Վիքիպահեստում

Մարկո Պուրիշիչ (խորվ.՝ Marko Purišić, հուլիսի 5, 1995(1995-07-05), Ումագ, Խորվաթիա), հայտնի որպես Baby Lasagna, խորվաթ երգիչ, երգահան և երաժշտական պրոդյուսեր։ Ներկայացնելու է Խորվաթիան Եվրատեսիլ 2024 երգի մրցույթում «Rim Tim Tagi Dim» երգով։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականից մինչև 2016 թվականը և 2018 թվականից մինչև 2022 թվականը Պուրիշիչը եղել է խորվաթական Manntra ռոք խմբի կիթառահար[1]։ Դեռևս խմբի անդամ լինելով՝ նրանք մասնակցել են Dora 2019-ին՝ «In the Shadows» երգով ապահովելով չորրորդ հորիզոնականը՝ ընդհանուր 12 միավորով[2]։ Խմբում իր գործունեությունից հետո 2023 թվականին անցել է մենակատար կարիերայի[3]։ 2023 թվականի հոկտեմբերի 21-ին Պուրիշիչը Molly Studios-ի միջոցով թողարկել է իր դեբյուտային «IG Boi» սինգլը Baby Lasagna կեղծանունով[4]։ Երկու ամիս անց՝ 2023 թվականի դեկտեմբերին, թողարկվել է նրա երկրորդ «Don't Hate Yourself, but Don't Love Yourself» սինգլը[5]։

Պուրիշիչը մասնակցել է Եվրատեսիլ 2024 երգի մրցույթի Խորվաթիայի ազգային ընտրությանը որտեղ հաղթել է իր «Rim Tim Tagi Dim» երգով[6][7]։ Երգը հայտնվել է HR Top 40 հիթ-շքերթի 24-րդ հորիզոնականում[8]։

Այլ նախագծեր[խմբագրել | խմբագրել կոդը]

2022 թվականին Պուրիշիչը զգալի դեր է խաղացել Mono Inc.-ի Ravenblack ստուդիական ալբոմի համար, նա գրել է մի քանի թրեք ալբոմի համար՝ նպաստելով ալբոմի հաջողությանը, քանի որ այն գրավել է առաջին հորիզոնականը Գերմանիայում՝ դառնալով խմբի մինչ օրս ամենաշատ եկամուտ ունեցող ալբոմը[9]։ Հատկանշական է, որ Պուրիշիչի գրած երգերից շատերը ընտրվել են որպես սինգլներ, այդ թվում՝ «Princess of the Night», «Empire», «Heartbeat of the Dead», «Lieb mich» և «At the End of the Rainbow»[10]:

Կեղծանուն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պուրիշիչն իր բեմական անունը հորինել է, երբ խանութ է փնտրել՝ ջուր գնելու և գլխացավի հաբ խմելու համար[11]։

Ազդեցություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պուրիշիչը որպես իր հիմնական երաժշտական ազդեցությունը նշում է Ռամշտայնը[12]։

Երաժշտական ոճ և երգարվեստ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նրա երաժշտությունը նկարագրվել է որպես փոփ-պանկի, տեխնոյի, մետալի և հաուսի խառնուրդ[13][14]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Angeleski, Zoran (2024 թ․ հունվարի 5). «Hoće li na Eurosong dečko iz Umaga». Istra 24 (խորվաթերեն). Վերցված է 2024 թ․ հունվարի 6-ին.
  2. «Rezervna pjesma postala je favorit: Tko je Baby Lasagna uz čiju pjesmu se već nabrijavaju obožavatelji Dore?». Fashion.hr (խորվաթերեն). 2024 թ․ հունվարի 5. Վերցված է 2024 թ․ հունվարի 6-ին.
  3. Fürst, Petra (2024 թ․ հունվարի 4). «Tko je Baby Lasagna, pjevač koji nastupa na Dori». Index (խորվաթերեն). Վերցված է 2024 թ․ հունվարի 6-ին.
  4. «Tko je Baby Lasagna, izvođač koji je dobio šansu na Dori umjesto Zsa Zse? Već je jednom se tamo natjecao». Večernji list (խորվաթերեն). 2024 թ․ հունվարի 5. Վերցված է 2024 թ․ հունվարի 6-ին.
  5. «Evo tko je Baby Lasagna, izvođač upečatljivog imena koji je dobio priliku natjecati se za pjesmu Eurovizije umjesto Zsa Zse». Dnevnik (խորվաթերեն). 2024 թ․ հունվարի 5. Վերցված է 2024 թ․ հունվարի 6-ին.
  6. «Croatia 2024: HRT reveal the 'Dora' lineup». Eurovision.tv. European Broadcasting Union. 2023 թ․ դեկտեմբերի 15. Վերցված է 2024 թ․ հունվարի 6-ին.
  7. Mancheño, José Miguel (2024 թ․ փետրվարի 25). «Baby Lasagna triunfa en el Dora y representará a Croacia en el Festival de Eurovisión 2024» [Baby Lasagna triumphs in Dora and will represent Croatia at Eurovision 2024]. ESCplus España (եվրոպական իսպաներեն). Վերցված է 2024 թ․ փետրվարի 25-ին.
  8. «Pjesme Dore 2024. ušle u radijsku rotaciju». top-lista (խորվաթերեն). 2024 թ․ հունվարի 22. Վերցված է 2024 թ․ հունվարի 24-ին.
  9. «Izvođač upečatljivog imena i osebujnog stila». Direktno (խորվաթերեն). 2024 թ․ հունվարի 5. Վերցված է 2024 թ․ հունվարի 6-ին.(չաշխատող հղում)
  10. «Marko Purišić (Author)- Compositions». NoCut (գերմաներեն). Վերցված է 2024 թ․ հունվարի 6-ին.
  11. Milla, Samir (2024 թ․ հունվարի 24). «Baby Lasagna otkrio nam je kako je nastala pjesma 'Rim Tim Tagi Dim' i što priprema za Doru». Večernji list (խորվաթերեն). Վերցված է 2024 թ․ փետրվարի 26-ին.
  12. Parlov, Tomislav (2024 թ․ հունվարի 6). «Baby Lasagna o Dori, usporedbama s Käärijom i najvećem strahu». Scena Story (խորվաթերեն). Վերցված է 2024 թ․ հունվարի 6-ին.
  13. Vizinger, Tena (2024 թ․ հունվարի 6). «Tko je Baby Lasagna, glazbenik koji je prije nastupao s Manntrom?». Muzika.hr (խորվաթերեն). Վերցված է 2024 թ․ հունվարի 6-ին.
  14. Barić, Vid (2024 թ․ հունվարի 5). «Tko je Baby Lasagna, moguća senzacija ovogodišnje Dore? 'Igrač s klupe' već oduševljava okorjele fanove Eurosonga». Telegram (խորվաթերեն). Վերցված է 2024 թ․ հունվարի 6-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Baby Lasagna» հոդվածին։