Airlander 10

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Airlander 10

Airlander 10 (լրիվ անունը՝ Air Hybrid Vehicles HAV 304 Airlander), հիբրիդային դիրիժաբլ, որը ստեղծել է բրիտանական Hybrid Air Vehicles ընկերությունը ԱՄՆ-ի բանակի համար։ Long Endurance Multi-intelligence Vehicle (LEMV) նախագծում, որի շրջանակներում պատրաստվել է այս թռչող սարքը, գլխավոր կապալառուն Northop Grumman-ն էր։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ LEMV նախագծի՝ դիրիժաբլը նախատեսված էր հետախուզության, դիտարկման և ցամաքային զորքերի շրջադիտման համար՝ անօդաչու, միջին բարձրության թռչող, երկարաժամկետ թռիչք կատարող թռչող սարքերի օգնությամբ[1]։ Նախագծի մշակման պայմանագիրը ստորագրվել է 2010 թվականի հունիսի 14-ին։ Դիրիժաբլի առաջին փորձնական թռիչքը կատարվել է 2012 թվականի օգոստոսի 7-ին, Լեյքհերսթում։ Այն տևել է 90 րոպե և կատարվել է անձնակազմի հետ միասին։ Տվյալ փորձարկվող սարքը բանակի համար նախատեսված 3 ծրագրերից մեկն էր։ Սակայն 2013 թվականի փետրվարին ԱՄՆ-ի բանակը բարձր գնի պատճառով հրաժարվել է այս նախագծից։

Air Hybrid Vehicles-ը ետ է գնել դիրիժաբլը 2013 թվականին՝ 301 000 ԱՄՆ դոլարով։ 2014 թվականին նրան տրվել է Airlander անվանումը և սարքավորումը տեղավորել են Բեդֆորդշիր կոմսության տարածքում գտնվող Թագավորական ռազմաօդային ուժերի Royal Air Force Cardington բազայում[2]։ Որոշվել է այն օգտագործել քաղաքացիական նպատակներով[3]։

2016 թվականի մարտին Hybrid Air Vehicles ընկերությունը հայտարարել է քաղաքացիական և ռազմական նպատակերով նոր դիրիժաբլ պատրաստելու մասին։ Առաջին օրինակը կոչվել է «Մարթա Գուի»՝ վարչության նախագահի կնոջ անունով։ 2016 թվականի օգոստոսին Airlander 10-ն առաջին անգամ լքել է օդանավարանը[4][5]։ Օգոստոսի 17-ին դիրիժաբլը կատարել է առաջին թռիչքը, որը տևել է 22 րոպե[6]։ Օգոստոսի 24-ին օդապարիկի գոնդոլը վնասվել է երկրորդ վայրէջքի ժամանակ։ Ոչ ոք չի տուժել[7][8]։

Միջազգային զանգվածային լրատվության միջոցները Airlander 10-ն անվանում են ամենամեծ օդանավն աշխարհում[4][5][9][10]

Ինքը՝ Hybrid Air Vehicles ընկերությունը հումորով է վերաբերվել իր թռչող սարքի արտաքին տեսքին՝ պաշտոնական կայքում այն անվանելով «Թռչող հետույք» (անգլ.՝ Flying Bum)[11], որը, մինչ այդ օգտագործում էին տարբեր երկրների ԶԼՄ-ները դիրիժաբլը բնորոշելու համար[12][13][14][15][16]։

Կառուցվածք և առանձնահատկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Airlander 10-ը Մեծ կիրճում։
Airlander 10-ը օդանավարանում։

Հիբրիդային դիրիժաբլն օժտված է ինքնաթիռի և աէրոստատի առանձնահատկություններ՝ օգտագործում է աէրոդինամիկայի վերեկալների ուժը վեր բարձրանալու համար և այնուհետև օդում մնում է ի հաշիվ լիցքավորված փուչիկի ծավալի։ Սարքավորումը դասվում է մեղմ դիրիժաբլների շարքին, պատյանը կառուցված է դիմացկուն նյութերից՝ վեկտրանից, կևլարից և մայլարից։ Airlander 10-ն ընդունակ է թռիչքներ կատարել ինչպես օդաչու, այնպես էլ անօդաչու ռեժիմով։

Ընդհանուր տվյալներ՝
  • Բեռի քաշ՝ 10 000 կգ,
  • Երկարություն՝ 92 մ,
  • Լայնություն՝ 43,5 մ,
  • Բարձրություն՝ 26 մ,
  • Պատյանի ծավալ՝ 38 000 մ3,
  • Թռիչքային քաշ՝ 20 000 կգ։
Տեխնիկական տվյալներ՝
  • Ուժային տեղակայում՝ չորս չորսլիտրանոց դիզելային շարժիչ, 242 կվտ (325 լ. ս.) յուրաքանչյուրը,
  • Հածանավային արագություն՝ 148 կմ/ժ,
  • Թռիչքի տեւողություն՝ հինգ օր օդաչու ռեժիմով, ավելի քան երկու շաբաթ է անօդաչու ռեժիմով,
  • Առաստաղ՝ 6100 մ։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Long Endurance Surveillance Vehicle». Hybrid Air Vehicles. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 29-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 24-ին. (անգլ.)
  2. Westcott, Richard (28 February 2014), World's longest aircraft is unveiled in UK, BBC News (անգլ.)
  3. Gwyn Topham (2016 թ․ մարտի 21). «Massive new aircraft the Airlander 10 is unveiled». The Guardian. Վերցված է 2016 թ․ մարտի 22-ին. (անգլ.)
  4. 4,0 4,1 «World's longest aircraft leaves hangar for first time» (անգլերեն). BBC. 2016 թ․ օգոստոսի 7.
  5. 5,0 5,1 Georgie Barrat (2016 թ․ օգոստոսի 8). «World's biggest aircraft known as the 'Flying Bum' takes its first outing» (անգլերեն). The Daily Mirror.
  6. «В Великобритании испытали самое большое воздушное судно в мире» (ռուսերեն). РИА Новости. 18.08.2016. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 18-ին.
  7. Beds, Herts & Bucks (24 августа 2016). «Airlander 10: Longest aircraft damaged during flight». BBC. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 24-ին. (անգլ.)
  8. «Падение крупнейшего воздушного судна попало на видео». Lenta.ru. 24 августа 2016. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 24-ին. (ռուս.)
  9. Barry Neild and Sara Delgrossi (2016 թ․ մարտի 24). «Airlander 10: World's 'largest' aircraft readies for takeoff» (անգլերեն). CNN.
  10. «Самый большой в мире летательный аппарат готовится к своему первому полёту». Интерфакс-Запад. 2016 թ․ մարտի 25. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 24-ին.
  11. «The 'Flying Bum' Is Set To Takeoff» (անգլերեն). Hybrid Air Vehicles. 2016 թ․ հունվարի 20. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 11-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 24-ին.
  12. «World's largest aircraft "the Flying Bum" prepares for first flight» (անգլերեն). Dezeen. 2016 թ․ օգոստոսի 9.
  13. «World's Largest Airship 'The Flying Bum' Readies for Maiden Voyage» (անգլերեն). Sputnik. 2016 թ․ օգոստոսի 10.
  14. Ben Gruber (2016 թ․ օգոստոսի 9). «'Flying Bum' edges out of hangar before debut flight» (անգլերեն). Reuters.
  15. Luke Heighton (2016 թ․ օգոստոսի 6). «World's largest aircraft leaves hangar for first time ahead of maiden flight» (անգլերեն). The Daily Telegraph.
  16. Ed Mazza (2016 թ․ օգոստոսի 8). «Airlander 10, World's Longest Aircraft, Nicknamed The 'Flying Bum'» (անգլերեն). The Huffington Post.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]