5 պեսո (Չիլի, «Օ'Հիգգինս», ութակողմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ 5 պեսո (այլ կիրառումներ)
5 պեսո
ԵրկիրՉիլի
Տրամագիծ15,5 մմ
Կշիռ2,2 գր.
Բաղադրությունպղնձի և նիկելի համաձուլվածք
ՓողերանոցՍանտյագո

5 պեսոն (իսպաներեն՝ 'cinco pesos') ժամանակակից չիլիական պեսոյի մանրադրամ է, շրջանառության մեջ է 1992 թվականից։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս մետաղադրամը Չիլիի Կենտրոնական բանկի կողմից արտոնագրվել է 1992 թ. մայիսին։ Նախկին «Օ'Հիգգինս» 5 պեսո դրամատեսակի (1990-1992) շարունակողն է, տարբերվում է միայն ձևով և չափսով (նախկինը կլոր էր, այս մեկը՝ ութանկյուն, և ավելի փոքր է տրամագծով)։

Չիլիական պեսոյի չափազանց ցածր փոխարժեքի պատճառով այս մետաղադրամը շրջանառության մեջ պրակտիկապես գոյություն չունի և նրա արտադրումը զուտ ձևական բնույթ է կրում (2010 թ հունվարի դրությամբ 1 չիլիական պեսոն հավասար է 0,001972 ԱՄՆ դոլարի

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիմերես[խմբագրել | խմբագրել կոդը]

Դրամի երեսի կողմի կենտրոնում պատկերված է Չիլիի Անկախության պատերազմի հռչակավոր գործիչ Բեռնարդո Օ'Հիգգինսի կիսադեմքը, «LIBERTADOR B. O'HIGGINS» («ԱԶԱՏԱՐԱՐ Բ. Օ'ՀԻԳԳԻՆՍ») գրությամբ, իսկ շուրջը գրված է «REPÚBLICA DE CHILE» («ՉԻԼԻԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ»)։

Դարձերես[խմբագրել | խմբագրել կոդը]

Ետևի կողմում՝ դափնե պսակով շրջապատված «5 PESOS» գրությունը, ստորև՝ տարեթիվը։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Chester L. Krauze and Clifford Mishler. Standard Catalog of World Coins. Iola, WI. 2002 Edition (20th Century), Page 345.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]