2024 թվականը Ճապոնիայում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ստորև ներկայացված է 2024 թվականին Ճապոնիայում տեղի ունեցած իրադարձությունները։

Գործող պաշտոնյաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Իրադարձություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հունվար[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հունվարի 1
    • Ճապոնիայի կենտրոնական մասում տեղի է ունենում մի քանի հզոր երկրաշարժ[1]։
    • Ճապոնական էներգետիկ ընկերությունները հզոր երկրաշարժերից հետո շտապ կարգով ստուգում են երկրի ատոմային օբյեկտների վիճակը[2]։ Տոկիոյի «Tokyo Electric Power» ընկերությունը ստուգում է աշխարհում ամենամեծ «Կասիվաձակի-Կարիվա» ԱԷԿ-ի վիճակը, որի ռեակտորները կանգնած վիճակում են[2]։
    • ԱՄՆ Երկրաբանական ծառայության գնահատմամբ՝ երկրաշարժը եղել է 7,5 մագնիտուդ ուժգնությամբ, էպիկենտրոնը գտնվել է 10 կիլոմետր խորությունում, Անամիցու քաղաքից 43 կիլոմետր հեռավորության վրա[3]։
    • Իսիկավա, Նիիգաթա, Տոյամա և Յամագատա պրեֆեկտուրաներում հայտարարվում է ցունամիի սպառնալիք, տեղի բնակիչներին հորդորում են հեռանալ ափամերձ գոտիներից[3]։
    • «East Japan Railway» ընկերությունը տեղեկացնում է, որ արագընթաց գնացքների երթևեկությունը Տոհոկու, Ջոեցու և Հոկուրիկու ուղղություններում դադարեցվել է[3]։
    • «Kyodo» գործակալությունը հաղորդում է, որ երկրաշարժերի հետևանքով առնվազն 2 մարդ է զոհվել[4]։
    • Ճապոնիայի վարչական գործերի և հաղորդակցությունների նախարարության տվյալների համաձայն՝ տարհանման կարգադրություն են ստացել Ակիտա, Ֆուկուի, Տոթթորի, Ֆուկուոկա և Սիգա պրեֆեկտուրաների ափամերձ շրջանների ավելի քան 50 հազար բնակիչներ[5]։
  • Հունվարի 2
    • «NHK» ազգային հեռուստառադիոընկերությունը հաղորդում է, որ երկրաշարժերի հետևանքով զոհվել է առնվազն 30 մարդ, իսկ Իսիկավա, Նիիգաթա, Ֆուկուի, Տոյամա և Գիֆու պրեֆեկտուրաներում կան վիրավորներ[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Մալթան կստանձնի ԵԱՀԿ նախագահությունը 2024թ». news.am. 2024 թ․ հունվարի 1. Վերցված է 2024 թ․ հունվարի 3-ին.
  2. 2,0 2,1 «Ճապոնիայում կստուգեն ատոմային օբյեկտների վիճակը՝ մի քանի հզոր երկրաշարժերից հետո». news.am. 2024 թ․ հունվարի 1. Վերցված է 2024 թ․ հունվարի 5-ին.
  3. 3,0 3,1 3,2 «Ճապոնիայում երկրաշարժի պատճառով կանգնեցրել են երկաթուղային հաղորդակցությունը». news.am. 2024 թ․ հունվարի 1. Վերցված է 2024 թ․ հունվարի 5-ին.
  4. «Ճապոնիայում երկրաշարժերի հետեւանքով զոհվել է երկու մարդ». news.am. 2024 թ․ հունվարի 1. Վերցված է 2024 թ․ հունվարի 6-ին.
  5. «Ճապոնիայում ցունամիի պաճառով տարհանվել է ավելի քան հազար մարդ». news.am. 2024 թ․ հունվարի 1. Վերցված է 2024 թ․ հունվարի 7-ին.
  6. «Ճապոնիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 30-ի». news.am. 2024 թ․ հունվարի 1. Վերցված է 2024 թ․ հունվարի 10-ին.