Ֆրանսուա Բեռլեանը ծնվել է Փարիզում։ Նրա հայրը ազգությամբ հայ էր, մայրը՝ ֆրանսուհի։ Փոքր հասակում Ֆրանսուան տառապել է ջղաձգությունից և կակազումից։ Իր դերասանական առաջին քայլերը կատարել է «Սպլենդիդ» թատերական-էստրադային ստուդիայում; Կինոյում առաջին անգամ դերակատարմամբ հանդես է եկել 1978 թվականին, «Մարտին և Լեա» ֆիլմում։ Նա խաղացել է ֆրանսիական լավագույն ռեժիսորների ֆիլմերում՝ արժանանալով բազմաթիվ մրցանակների։ Ֆրանսուա Բեռլեանը 2000-ական թվականներին հիմնականում նկարահանվել է կոմերցիոն ֆիլմերում։ Նա հրատարակել է ինքնակենսագրական «Անտեսանելի մարդու որդին» վեպը։