Ֆրանսիսկո Սոլանո Լոպես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆրանսիսկո Սելանո Լոպեսը նամականիշի վրա

Ֆրանսիսկո Սոլանո Լոպես Կարիլյո (իսպ. Francisco Solano López Carrillo, 1827թ. հուլիսի 24, Մանորա, Ասունսյոն, Պարագվայ - 1870թ. մարտի 1, Սերրո Կորա, Ամաբայ, Պարագվայ) - պարագվայական քաղաքական գործիչ, Հանրապետության բանակի մարշալ (Mariscal de los Ejércitos de la República) (1865թ.-ի մարտի 5-ից), Պարագվայի ռազմական նախարար (1855 - 1862), 1862թ.-ի սեպտեմբերի 10-ից հոկտեմբերի 16-ը իր վրա է վերցրել երկրի նախագահի լիազորությունները (փոխնախագահ), Պարագվայի նախագահ 1862թ. հոկտեմբերի 16-ից. 1869թ.-ի օգոստոսի 5-ին գահընկեց է արվել, սակայն շարունակել է կառավարել մինչև իր մահը։ Նախագահ Կարլո Անտոնիո Լոպեսի ավագ որդին էր, որից էլ ժառանգել է երկրի ղեկավարի պաշտոնը։ Համարվում է փառասեր, ինքնավստահ, նույնիսկ խելագար։ Նրան է վերագրվում Պարագվայի պատերազմի պատասխանատվությունը։ Զոհվել է մարտում։

Արտաքին հղումներ[խմբագրել]