Jump to content

Ֆրանսիական վեպ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆրանսիական վեպ
ֆր.՝ Un roman français
ՀեղինակՖրեդերիկ Բեգբեդեր
Տեսակգրավոր աշխատություն
Ժանրվեպ
Բնօրինակ լեզուֆրանսերեն
Ստեղծման տարեթիվ2009
Երկիր Ֆրանսիա
Հրատարակման տարեթիվօգոստոսի 19, 2009

«Ֆրանսիական վեպ» (ֆր.՝ Un roman français), ֆրանսիացի հեղինակ Ֆրեդերիկ Բեգբեդերի ինքնակենսագրական վեպը, որը հրատարակվել է 2009 թվականին։ 2009 թվականին վեպը դարձել է Ռենոդո մրցանակի դափնեկիր[1]։

Բովանդակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրեդերիկ Բեգբերգերին ոստիկանությունը բռնում է հասարակական վայրում կոկաին օգտագործելու համար և նրան տեղավորում Փարիզի 8-րդ շրջանի ժամանակավոր մեկուսաբանտ։ Գիշերը տառապելով բանտախցում, նա խոստանում է գիրք գրել, ինչի համար փորձում է հիշել իր մոռացված մանկությունը։ Չնայած, որ դա անելն այնքան էլ հեշտ չէր, նրան հաջողվում է հիշողության մեջ վերականգնել իր ընտանիքի պատմությունը, ծողների հանդիպումը Գետարիում (Բասկերի երկիր), որտեղից ծագում է նրա տոհմը, ծնողների ապահարզանը, Նեյի սյուր Սենում մի քանի տարվա համատեղ կյանքից հետո, իր կյանքը ավագ եղբայր` Շարլ Բեգբեդերի հետ, ոմ հակադրում է իր հետ, բայց ում սիրում է, մանկության տարիները մոր տանը, որտեղ նա անցկացնում էր ժամանակի մեծ մասը, կամ հոր մոտ, որտեղ ծանոթանում է 1970-ական թվականների փարիզյան բոգեմի հետ։

Այն բանից հետո, երբ նրա կալանքը դատախազի որոշմամբ երկարացնում են ևս մեկ գիշեր, նրան տեղափոխում են Փարիզի ոստիկանատուն, որտեղ անմարդկային պայմանները առաջացնում են նրա վրդովմունքը, մանաանդ, որ այդ ամենը տեղի է ունենում հենց Փարիզի սրտում, Ֆրանսիայի օրրանում։ Վախի զգացումը խթանում է, որ հերոսը վերիմաստավորում է սեփական կյանքը և բանտից դուրս է գալիս այլ մարդ դարձած, կործրած մանկությունը վերագտած։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռենոդո մրցանակ` 2009 թվական

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]