Բասկերի երկիր (Ֆրանսիա)
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բասկերի ֆրանսիական երիկր (նաև օգտագործվում է Բասկերի հյուսիսային երկիր տերմինը, ֆր.՝ Pays basque français, բասկ. Iparralde — հյուսիսային կողմ) — Բասկերի երկիր պատմական տարածաշրջանի հյուսիսարևելյան մասը, որը այժմ գտնվում է Ֆրանսիայում և վարչականորեն վերաբերվում է Ատլանտյան Պիրենեյներ դեպարտամենտին լինելով դրա արևմտյան մասը: Արևմուտքում սահմանակցում է Բիսկայան ծոցի հետ, հարավում Բասկերի իսպանական երկրի հետ, հյուսիսում՝ Լանդեր, իսկ արևելքում՝ Բեարն դեպարտամենտների հետ, որոնք կազմում է Ատլանտյան Պիրենեյներ դեպարտամենտի արևելյան մասը, չնայած որ Բեարնում գտնվող Էսկյուլ գյուղը բասկախոս է: