Ֆրանկլին Ֆոլսոմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆրանկլին Ֆոլսոմ
Ծնվել էհուլիսի 21, 1907(1907-07-21)[1]
ԾննդավայրԲոուլդեր, Կոլորադո, ԱՄՆ
Վախճանվել էապրիլի 30, 1995(1995-04-30)[1] (87 տարեկան)
Գրական անունTroy Nesbit[2], Franklin Brewster[2], Lyman Hopkins[2], Samuel Cutler[2], Michael Gorham[2] և Benjamin Brewster[2]
Մասնագիտությունգրող, հնագետ և պատմաբան
Քաղաքացիություն ԱՄՆ[3]
ԿրթությունՄերթոն քոլեջ[4]
Պարգևներ

Ֆրանկլին Ֆոլսոմ (անգլ.՝ Franklin Brewster Folsom, հուլիսի 21, 1907(1907-07-21)[1], Բոուլդեր, Կոլորադո, ԱՄՆ - ապրիլի 30, 1995(1995-04-30)[1]), ամերիկացի գրող, որը հանրամատչելի գրքեր է գրել ինչպես մանուկների, այնպես էլ` մեծահասակների համար։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Կոլորադոյի հաալսարանը, ինչպես նաև` հետազոտություններով է զբաղվել Օքսֆորդի համալսարանում, որտեղ ստացել է Ռոդսի կրթաթոշակ։ Եղել է պրոֆեսիոնալ գրող և հրատարակել է ավելի քան 80 գիրք։ Ստեղծագործությունների հիմնական թեման եղել է Ամերիկայի Միացյալ Նահանգների պատմությունը և հնագիտությունը։ Որպես զբոսավար աշխատել է Ժայռոտ լեռներում։

Հետաքրքրվել է փոքրամասնությունների խնդիրներով, ակտիվ գործել է գրողական արհմիությունում` Ամերկյան գրողների լիգայում։ 1937-1943 թվականներին զբաղեցրել է լիգայի գործադիր քարտուղարի պաշտոնը, փաստացի ղեկավարել է կազամակերպությունը Լիգայի նախագահ Ու. Ֆրենկի պաշտոնաթողությունից հետո, որը կասկած է հայտնել Մոսկվայի գործընթացների դատապարտյալների մեղավոր լինելու վերաբերյալ։ Լիգան սերտորեն համագործակցել է ԱՄՆ-ի կոմունիստաական կուսակցության հետ, որի անդամ էր նաև Ֆոլսոմը։

Մակկարտիզմի շրջանում նա ստիպված է եղել գրքերը հրատարակել տարբեր կեղծանուններով։

Կինը` Մերի Էլթինգը, գրող և լրագրողուհի էր։ Ընտանիքում ծնվել են երկու երեխաներ` Մայքլը (1938-1990) և Ռեյչելը (1944)։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սեփական անվամբ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Search In The Desert» [1955] by Franklin Folsom
  • «Fury and The Mystery At Trappers' Hole» [1959] by Franklin Folsom
  • «Wagon Train» [1959] by Franklin Folsom
  • «The Story of Archaeology of The Americas» [1960] by Franklin Folsom and Mary Elting Folsom
  • «America’s Ancient Treasures: A Guide To Archaeological Sites and Museums In The United States and Canada» [1962] by Franklin Folsom and Mary Elting Folsom
  • «Famous Pioneers» [1963] by Franklin Folsom
  • «The Language Book: From Tom Toms To Telstar» [1963] by Franklin Folsom, Illustrated by John Hull & Tran Hawicke
    • Ֆրանսերեն` Du tam-tam à telstar, l’aventure du langage.
    • Ընդլայնված հրատարակություն` «The whole dramatic story of language: What it is . . . How it began . . . How it changes» [1963]
  • «Soviet Union : The View from Within» [1965]
  • «Science and The Secret of Man’s Past» [1966] by Franklin Folsom
  • «The Answer Book of History» [1966] by Mary Elting Folsom & Franklin Folsom
  • «Flags of All Nations and The People Who Live Under Them» [1967] by Mary Elting Folsom & Franklin Folsom
  • «If You Lived In The Days of The Wild Mammoth Hunters» [1968] by Franklin Folsom and his wife Mary Elting Folsom
  • «The Life and Legend of George McJunkin: Black Cowboy» [ages 10 & up; 1973] by Franklin Folsom
  • «Red Power On The Rio Grande: The Native American Revolution of 1680» [1973]
  • «Indian Uprising On The Rio Grande: The Pueblo Revolt of 1680» [1996]
  • «Impatient Armies of The Poor: The Story of Collective Action of The Unemployed, 1808—1942» [1991] by Franklin Folsom
  • «Days of Anger, Days of Hope: A Memoir of The League of American Writers, 1937—1942» [1994] by Franklin Folsom

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]