Ֆուրմանովի փողոց (Կրասնի Սուլին)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ֆուրմանովի փողոց (այլ կիրառումներ)
Ֆուրմանովի փողոց | |
---|---|
Երկիր | Ռուսաստան |
Գտնվում է | Կրասնի Սուլին |
Երկարություն | 1300 մետր |
Անվանվել է | Դմիտրի Ֆուրմանով |
Փոստային ինդեքս | 346356 |
Ֆուրմանովի փողոց (ռուս.՝ Улица Фурманова), փողոց Ռուսաստանի Ռոստովի մարզի Կրասնի Սուլինի շրջանի և Կրասնոսուլինսկի քաղաքային շրջանի վարչական կենտրոն Կրասնի Սուլին քաղաքի Գոռնյացկի միկրոշրջանում։ Անվանվել է ռուս խորհրդային գրող Դմիտրի Անդրեևիչ Ֆուրմանովի պատվին։ Սկիզբ է առնում Վորոշիլովի և Կուլտուրայի փողոցների հանգույցից և ավարտվում Հոկտեմբերի 50-ամյակի փողոցում։ Երկարությունը 1300 մետր է։
Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Կրասնի Սուլին քաղաքի Ֆուրմանովի փողոցը գտնվում է Գոռնյացկի միկրոշրջանում։ Այն սկսվում է Վորոշիլովի և Կուլտուրայի փողոցների հանգույցից, հատում է Բրատսկայա, Պարկովայա, Պավլովի, Չկալովի փողոցները և ավարտվում Հոկտեմբերի 50-ամյակի փողոցի հետ հատվելով։ Փողոցի երկարությունը 1300 մետր է։
Ֆուրմանովի փողոցի փոստային դասիչն է՝ 346356։
Փողոցն անվանվել է ռուս խորհրդային գրող, «Չապաև» (1923, հայ հրտ. 1951) և «Խռովություն» (1925, հայ․ հրտ․ 1934) վեպերի հեղինակ Դմիտրի Անդրեևիչ Ֆուրմանովի պատվին։
Ֆուրմանովի փողոցի սկզբնամասում (թիվ 9) գտնվում է «Կրասնի բումեր» թերթի խմբագրությունը (ռուս.՝ «Красный бумер»)։ Փողոցի սկզբնամասի աջ կողմում Անդրեյ Սուլինի անվան զբոսայգին է։ Անդրեյ Սուլինի անվան մշակույթի և հանգստի զբոսայգու պատմությունը սկսվում է 1969 թվականից։ Այդ ժամանակ Կրասնի Սուլինի աշխատավորների պատգամավորների քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեն 1969 թվականի հուլիսի 22-ին ընդունեց ««Մետալուրգ» մարզադաշտի շրջանում գտնվող կանաչ գոտու բարեկարգման և այնտեղ մշակույթի ու հանգստի քաղաքային զբոսայգի կառուցելու մասին» թիվ 317 որոշումը։ 1976 թվականին այգում արդեն աշխատում էր «Զելյոնի» 700-տեղանոց կինոթատրոնը[1], տեղադրված են եղել 7 ատրակցիոններ։ Քաղաքի հպարտությունը դարձել էր դիտանիվը։
Զբոսայգու կանաչապատումը տեղի է ունեցել պարբերաբար, տնկվել է ավելի քան 600 ծառ՝ եղևնիներ, սոճիներ, շագանակենիներ, արոսենիներ և թխենիներ։ Բացի այդ, զբոսայգում տեղադրվել է երկու առևտրային տաղավար։ Զբոսայգում միշտ հնչել է երաժշտություն, տեղի են ունեցել տոնակատարություններ, մրցույթներ և խաղեր։ 2017 թվականի մարտին սկսվել է 40 տարի ծառայած «Դիտանիվի» ապամոնտաժումը[2]։
Չկալովի և Ֆուրմանովի փողոցներով պարփակված հատվածում տեղակայված է Կրասնի Սուլինի և Ռոստովի մարզի Կրասնի Սուլինի շրջանի կենտրոնական շրջանային հիվանդանոցը (հասցեն՝ Ֆուրմանովի փողոց, 32)[3]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Зеленый театр - Смородина». smorodina.com. Վերցված է 2017 թ․ ապրիլի 27-ին.
- ↑ Красный Сулин. В Красном Сулине начался демонтаж 40-летнего «Колеса обозрения» Արխիվացված 2017-03-28 Wayback Machine, 27 марта 2017
- ↑ «Муниципальное бюджетное учреждение здравоохранения "Районная больница" г. Красного Сулина и Красносулинского района Ростовской области». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 26-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 29-ին.
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Улица Фурманова в Красном Сулине
- Подробная карта Улица Фурманова, город Красный Сулин со спутника с номерами домов, индекс и маршруты, Яндекс, Гугл карты
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Алексеева Татьяна. В парке Андрея Сулина зазеленело «Дерево дружбы» Արխիվացված 2017-04-27 Wayback Machine // Красносулинский вестник, 01.10.2009, № 78 (23160), с. 3
- Мякинченко В. Я.Сулин и Сулинцы словарь и справочник. — Красный Сулин: Сулинполиграфсервис, 2002.-с.180. — ISBN 5-98754-003-9