Ֆունտիկ խոզուկի արկածները

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆունտիկ խոզուկի արկածները
ռուս.՝ Приключения поросёнка Фунтика
Տեսակմուլտֆիլմ և մուլտիպլիկացիոն ֆիլմերի շարք
Ժանրհեքիաթ և ռոուդ-մուվի
ՌեժիսորԱնատոլի Սոլին
ՍցենարիստՅուրի Ֆրիդման և Q109485762?
ՀնչյունավորումԱրմեն Ջիգարխանյան, Իրինա Մուրավյովա, Օլգա Արոսևա, Սպարտակ Միշուլին, Անատոլի Բարանցև, Գեորգի Բուրկով, Բորիս Ռունգե և Յուրի Վոլինցև
Բեմադրող նկարիչԻննա Պշենիչնայա
ԵրաժշտությունՎլադիմիր Լվովսկի
ՕպերատորԷրնստ Ալեքսանդրի Գաման
Երկիր ԽՍՀՄ
Լեզուռուսերեն
ԸնկերությունԷկրան
Թվական1986

«Ֆունտիկ խոզուկի արկածները» (ռուս.՝ Приключения поросёнка Фунтика), Անատոլի Սոլինի խորհրդային չորս սերիանոց մուլտֆիլմը՝ նկարահանված Վալերի Շուլժիկի և Յուրի Ֆրիդմանի (տիտրերում նշված է «Յուրի Սիդորով» մականունով) սցենարի հիման վրա, որի հիմքում եղել է նրանց «Չորրորդ խոզուկ» երկու գործողությունից կազմված պիեսը (1976)։ Թողարկվել է «Էկրան» ստեղծագործական միության կողմից 1986-1988 թվականներին։

2010 թվականին հաղորդագրություն է հայտնվել երեքսերիանոց շարունակության մասին[1][2], սակայն ներկայումս այդ սերիաները լայն հանրությանը մատչելի չեն։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Անորսալի Ֆունտիկը[խմբագրել | խմբագրել կոդը]

«Երեխայի արցունք» խաղալիքների խանութի ագահ սեփականատեր տիկին Բելլադոննայի մոտ ծառայում էր Ֆունտիկ խոզուկը, որը նրա համար փող էր շորթում անցորդներից. Ֆունտիկը պատմում էր «Երեք խոզուկները» հեքիաթը՝ այն ներկայացնելով որպես իրական, և խնդրում «փող տալ անօթևան խոզուկների համար»։ Ի վերջո, դա նրան ձանձրացնում է, և նա, ի վիճակի չլինելով դիմակայել իր կողմից կատարված խաբեությանը ու չցանկանալով հետագայում նման հանցագործություններ կատարել, փախչում է Բելլադոննայից։ Այդ ժամանակ վերջինս սկսում է անողոքաբար հետապնդել Ֆունտիկին և դիմում է ոստիկանության պետ Ֆոքստրոտին, որպեսզի նա կազմակերպի հետապնդումը։ Ֆոքստրոտը Ֆունտիկի հետքերով ուղարկում է իր լավագույն խուզարկուներից երկուսին՝ Դոբերին և Պինչերին։ Սկսում են նաև տարածել Ֆունտիկի որոնման հայտարարությունը։

Ֆունտիկը պատահական հանդիպում է երկու կրկեսորդների՝ քեռի Մոկուսին ու նրա օգնական Բամբինո կապիկին։ Նրանք Ֆունտիկին առաջարկում են իրենց հետ գնալ հարևան քաղաք հյուրախաղերի։ Ֆունտիկը համաձայնվում է, որպեսզի այնտեղ բոլորի առաջ դիմակազերծի Բելլադոննային ու քավի իր մեղքերը։ Նոր ընկերների օգնությամբ Ֆունտիկին հաջողվում է հիմարացնել Դոբերին ու Պինչերին, ինչի հետևանքով վերջիններս խոզուկի փոխարեն Բելլադոննայի մոտ են տանում հին, ծակված երկարաճիտ կոշիկ, ինչն առաջացնում է նրա զայրույթը։

Ֆունտիկն ու խուզարկուները[խմբագրել | խմբագրել կոդը]

Բելլադոննան Դոբերին ու Պինչերին ուղարկում է հետապնդելու Ֆունտիկին, այլ ոչ թե երկու խոզուկներին, որոնց ջրաղացից ոչ հեռու տեսել էր Պինչերը։ Բայց, լավ իմանալով, որ նրանց վրա հույս դնել պետք չէ, որոշում է գործել ինքնուրույն և փոխում է քաղաքի ու ճահճի ցուցանակները։ Կրկեսորդներն ընկնում են ճահիճը, նրանց այդտեղից դուրս գալուն օգնում է Շոկոլադ գետաձին, որը նախկինում ապրում էր քաղաքում և փուչիկներ վաճառում։ Բայց Բելլադոննան նրան արտաքսել էր տվել, քանի որ իր վատորակ փուչիկները չէին կարողանում մրցակցել գետաձիու փուչիկների հետ։ Կրկեսորդները գետաձիուն համոզում են միանալ իրենց որպես կրկեսային արենայի ուժային։

Դոբերի ու Պինչերի (որոնք կերպարանափոխվել էին որսորդի ու շան)՝ Ֆունտիկին բռնելու փորձը նորից ձախողվում է նրանց ոչ ճարպիկ լինելու պատճառով, և Բելլադոննան որոշում է փախստականներին բռնել առաջին իսկ բենզալցակայանում։

Ֆունտիկն ու բեղերով պառավը[խմբագրել | խմբագրել կոդը]

Փորձելով կանխել «լավագույն» խուզարկուների հնարավոր խոչընդոտները՝ Բելլադոննան որոշում է գործել բացառապես մենակ, ինչի համար դիմակավորվում է որպես տղամարդ՝ բենզալցակայանի սեփականատեր, քանի որ կրկեսային աշխատողների մեքենայի վառելիքը վերջացել էր։ Բայց Ֆունտիկին բռնելու բոլոր փորձերը նորից տարբեր պատճառներով ձախողվում են մինչև այն պահը, երբ սաստիկ բարկացած Բելլադոննան որոշում է կրկեսի աշխատողներին սուրճի հետ ուժեղ ներգործող քնաբեր տալ, բայց արդյունքում Ֆունտիկի շնորհիվ ինքն է սխալմամբ խմում և քնում։

Կրկեսորդները որոշում են Բելլադոննային հասցնել մոտակա հյուրանոց, որտեղ հեռախոս կար, իսկ Դոբերն ու Պինչերը, որոնք Բելլադոննայի հրամանով այդ ամբողջ ընթացքում թաքնվել էին աղբի բաքում և փակվել, դուրս գալուց հետո ստիպված Ֆոքստերին զեկուցում են, որ «տատիկին գերի են վերցրել», իսկ իրենք «ընկել են օգտահանման մնացուկի մեջ»։

Ֆունտիկը կրկեսում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրկեսորդները Բելլադոննային տանում են «Երեք ճանապարհներ» ճանապարհամերձ հյուրանոցը, որը պատկանում էր նրա ընկեր Դուրիլլոյին, որը նույնպես ագահ էր։ Այնտեղ Բելլադոննան ուշքի է գալիս։ Շուտով վելուծելով իրավիճակը՝ կրկեսորդները ժամանակին փախչում են։ Այդ ժամանակ Բելլադոննան որոշում է այլևս նրանց չհետապնդել, այլ խոզուկին բռնել հենց կրկեսի արենայում։ Բայց այս անգամ ևս նրա փորձը ձախողվում է և հանգեցնում նրան, որ Ֆունտիկը հանդիսատեսին հայտնում է, որ Բելլադոննան իրեն ստիպել է խաբել նրանց, իրենից վերցրել է ամբողջ փողը, և կոչ է անում բոյկոտել նրա խանութի ապրանքները։

Կրկեսորդներին նորից հաջողվում է փախչել Բելլադոննայից։ Վերջում Ֆունտիկը տխրությամբ քեռի Մոկուսին ասում է, որ ցավում է այդ քաղաքից հեռանալու համար, բայց վերջինս նրան մխիթարում է՝ ասելով, որ իրենք այդտեղ դեռ կվերադառնան։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1989 – Պեկինի Մանկական հեռուստատեսային ծրագրերի միջազգային կինոփառատոնի գլխավոր մրցանակ։

Սերիաների ցանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Անորսալի Ֆունտիկը (1986)
  2. Ֆունտիկն ու խուզարկուները (1986)
  3. Ֆունտիկն ու բեղերով պառավը (1987)
  4. Ֆունտիկը կրկեսում (1988)

2010 թվականին հաղորդվել է 52 սերիաների նկարահանման մասին, որոնցից երեքն անվանվել են.

  • Ֆունտիկը գրեթե բռնվել է
  • Ֆունտիկն ու Ծովահենը
  • Ծովահենն ու Ժակոն։ Բարի գործ[1][2]

Ի տարբերություն հին տարբերակի՝ նոր սերիաները նկարահանվել են տիկնիկային եռաչափ կադրային անիմացիայով։ Հնչյունավորմանը մասնակցել են գրեթե բոլոր օրիգինալ դերասանները։ Սակայն այս պահին չկա տեղեկություն այն մասին, թե արդյոք նոր սերիաները կներկայացվեն լայն ցուցադրությամբ։ Համաձայն «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթի՝ վերը նշված երեք սերիաների փակ ցուցադրությունը տեղի է ունեցել 2010 թվականի դեկտեմբերին «Սոյուզմուլտֆիլմ» ստուդիայում։

Կերպարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դրական[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ֆունտիկ – «ոսկեբեր խոզուկ» և մուլտֆիլմի գլխավոր հերոսը։ Փախչում է տիկին Բելլադոննայից, քանի որ նա խոզուկին ստիպել էր խաբել անցորդներին՝ փող խնդրելով «անօթևան խոզուկների տնակի համար»։ Պատահաբար անտառում հանդիպում է քեռի Մոկուսին ու Բամբինոյին և սկսում նրանց հետ ճանապարհորդել, որպեսզի կրկեսային զվարճալի ներկայացումներով ուրախացնի երեխաներին։ Նրա սիրելի արտահայտությունն է. «Ճիշտ-ճի՞շտ»։
  • Քեռի Ֆոկուս Մոկուս – թափառական ծաղրածու և իլյուզիոնիստ, ռոմանտիկ և սրտացավ, բայց զգուշավոր և խելացի։ Սիրում և կարողանում է ֆոկուսներ ցույց տալ, բայց չի հանդուրժում խաբեբաներին։
  • Բամբինո – քեռի Մոկուսի ընտելացրած կապիկը, նաև նրա վարորդն ու օգնականը։ Սիրում է երկտողեր հորինել։ Բամբինոն դառնում է Ֆունտիկի լավագույն ընկերը։
  • Շոկոլադ – գետաձի, ապրում է ճահճում, որտեղ նրան ոստիկանները քաղաքից վռնդել էին Բելլադոննայի պահանջով։ Նախկինում փուչիկներ էր վաճառում։ Հանդիպելով քեռի Մոկուսին ու նրա ընկերներին՝ որոշում է նրանց միանալ, որպեսզի ելույթ ունենա կրկեսային արենայում։

Բացասական[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Տիկին Բելլադոնա – մուլտֆիլմի գլխավոր անտագոնիստը։ Տարեց կին, որը միլիոնների ունեցվածք «Երեխայի արցունք» խանութի շնորհիվ, Ֆունտիկի նախկին տիրուհին։ Մուլտֆիլմի սկզբում խոզուկի կորչելուց հետո զբաղվում է բացառապես նրա որոնումներով ու որսալով, ինչը նրան ինչ-որ չափով հաջողվում է, բայց կարճ ժամանակով։ Խորամանկ է, նենգ և անքաղաքավարի, բայց բնավորության վատ գծերի մեջ առանձնանում են հատկապես ժլատությունը, անազնվությունը և ցինիզմը։ Բելլադոննային քծնում է նաև Ֆոքստրոտը, քանի որ նա ընկերական հարաբերությունների մեջ է իր գեներալի հետ։
  • Պինչեր Ավագ – լավագույն խուզարկու դիպլոմով, գեր և ցածրահասակ։ Հաշվետու է Ֆոքստրոտին։
  • Դոբեր Կրտսեր – լավագույն խուզարկու առանց դիպլոմի, նիհար ու երկարահասակ։ Նույնպես հաշվետու է Ֆոքստրոտին։
  • Ֆոքստրոտ – ոստիկանության պետ։ Պահպանում է օդապարիկների դիրքը։ Հաշվետու է Բելլադոննային, վախենում է իր գեներալից։
  • Դուրիլլո – «Երեք ճանապարհներ» հյուրանոցի տերն ու Բելլադոննայի հին ծանոթը։ Ժլատ է ու ագահ։ Քծնում է Բելլադոննային, հնարավոր է՝ պարգևի համար։

Փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բելլադոննայի տաբատի ուսակապերի գույնը «Ֆունտիկն ու բեղերով պառավը» սերիայում մշտապես փոխվում է կարմիրից կապույտ և հակառակը, նաև այդ սերիայում Բելլադոննայի ուղեպայուսակը կախված է կա՛մ առջևի կողմով դեպի պատը, կա՛մ զուգահեռ։
  • «Տեղեկատվության մասին օրենքի» ընդունումից հետո մուլտֆիլմերի շարքն ստացել է 12+ գնահատական (նախատեսված է 12 տարեկանից մեծ հանդիսատեսների համար)։
  • Խուզարկուներ Դոբերն ու Պինչերը նման են «Մանչուկն ու Կառլսոնը» մուլտֆիլմի գողերին։

Վիդեոխաղեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ֆունտիկ խոզուկը սովորում է տառերը (05.11.2008)
  • Ֆունտիկ խոզուկը։ Ճանապարհային արկածներ (11.03.2009)
  • Ֆունտիկ խոզուկը։ Հետաքրքրաշարժ մաթեմատիկա (27.08.2008)
  • Ֆունտիկ խոզուկը։ Նոր արկածներ (25.02.2009)
  • Ֆունտիկ խոզուկը։ Ֆունտիկի փրկությունը (25.02.2009)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]