Ֆլյոյեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆլյոյեն
նորվ.՝ Fløyen
Տեսակլեռ
Երկիր Նորվեգիա
Վարչատարածքային միավորԲերգեն
ԼեռնաշղթաՍկանդինավյան լեռներ
Բարձրությունը ծովի մակարդակից320 մետր
Հարաբերական
բարձրություն
27 մետր

Ֆլյոյեն (նորվ.՝ Fløyen կամ նորվ.՝ Fløyfjellet), լեռ (բլուր) Նորվեգիայի Հոռլան կոմսության Բերգեն քաղաքում։ Ունի 425 մետր բարձրություն։

Ֆլյոյեն լեռը Բերգենում գտնվող 15 լեռներից ամենագրավիչն է և քաղաք այցելած հյուրերի մեծ մասը պարտադիր կերպով բարձրանում է այն։ Գագաթից երևում է Բերգենի գեղեցիկ համայնապատկերը։

Լեռան լանջին կառուցված է ֆունիկուլյոր, որը ուղևորներին քաղաքի կենտրոնից 6 րոպեում տեղափոխում է դիտակետ, որը գտնվում է լեռան լանջին՝ 320 մ բարձրության վրա[1]։ Դիտակետը գտնվում էգագաթից 1 կմ հյուսիս-արևելք։ Ֆունիկլյորը աշխատում է տարվա մեջ 12 ամիս։

Լեռնագնացություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆլյոյեն լեռը Բերգենի տարածաշրջանում համարվում է արշավային տուրիզմի կենտրոններից մեկը։ Ստորոտից մինչև գագաթ ստեղծված են արշավային արահետներ, որոնք անցնում են անտառի միջով։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Fløibanen». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մայիսի 15-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 24-ին.

Աղբյորներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆլյոյեն» հոդվածին։