Ֆլեյտա-ողնաշար
Ֆլեյտա-ողնաշար ռուս.՝ Флейта-позвоночник | |
---|---|
Տեսակ | բանաստեղծություն |
Ժանր | Պոեմ |
Ձև | բանաստեղծություն |
Հեղինակ | Վլադիմիր Վլադիմիրովիչ Մայակովսկի |
Երկիր | Ռուսական կայսրություն |
Բնագիր լեզու | Ռուսերեն |
Գրվել է | 1915 |
Հրատարակվել է | 1916 |
Նախորդ | Վարտիքավոր ամպը |
Հաջորդ | The War and the World? |
«Ֆլեյտա-ողնաշար» (ռուս.՝ Флейта-позвоночник), պոեմ, որի հեղինակը Վլադիմիր Մայակովսկին է։ Գրվել է 1915 թվականի աշնանը[1]։
Ստեղծման պատմությունը[խմբագրել | խմբագրել կոդը]
Պոեմի վրա Մայակովսկին սկսել է աշխատել 1915 թվականի աշնանը։ Հայտնի է, որ նույն թվականի նոյեմբերից ոչ ուշ այն արդեն ավարտված էր[2]։
Ի սկզբանե ստեղծագործության անվանումը «Նամակներ նրան» էր։ Հեղինակն իր պոեմը նվիրել է Լիլիա Բրիկին։ Ստեղծագործության առաջին մասում, որը տպագրված է «Взял» ալմանախում, թագավորական ցենզուրայի կողմից հանվել են որոշ հատվածներ[2]։
Կրճատումները վերականգնվել են միայն երկհատոր «Все сочиненное Владимиром Маяковским» ժողովածուում, որը հրատարակվել է 1919 թվականին։ Այդտեղ պոեմը տպագրված է «Ողնաշարի ֆլեյտան» անունով («Флейта позвоночника»)[2]։
Պոեմի առանձին հրատարակումը իրականացվել է հեղինակի կողմից։ Այդ եզակի ձեռագիր-գիրքը նկարազարդվել է հենց Մայակովսկու կողմից։ Տիտղոսաթերթի տեքստը գրված է պոետի կողմից վրձինով․ «Ողնաշարի ֆլեյտա։ Ստեղծ. Մայակովսկու. Նվիրվում է Լ․Յու. Բրիկին։ Արտագրել է Լ․Յու. Բրիկը։ Նկարել է Մայակովսկին»։ Տիտղոսաթերթի վերևում նա թողել է ստորագրություն․ «Այս գիրքը գրել եմ ես։ Վլ․ Մայակովսկի։ 21. XI. 19 թ.»[3].
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Флейта-позвоночник. Примечания к поэмам». Владимир Маяковский — проза, статьи, стенограммы (ռուսերեն). Vlmayakovsky.narod.ru. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 4-ին.
- ↑ 2,0 2,1 2,2 Владимир Маяковский. «Примечания». Том 1. Флейта-позвоночник (ռուսերեն). Полное собрание сочинений в 13 томах.
- ↑ Контекст словесно-изобразительного комплекса заглавия поэмы В. Маяковского "Флейта- позвоночник". См. сайт Lib.rus.ec
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Маяковский В. В. Полное собрание сочинений: В 13 т. / АН СССР. Ин-т мировой лит. им. А. М. Горького. — М.: Гос. изд-во худож. лит., 1955—1961.
- Маяковский В. В. Полное собрание сочинений: В 13 т. / Т.1. [Стихотворения, трагедия, поэмы и статьи 1912—1917 годов] / Подгот. текста и примеч. В. А. Катаняна; Ред. З. Паперный. — М.: Гос. изд-во худож. лит., 1955. — 464 с.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Владимир Маяковский. «Том 1. Стихотворения, поэмы, статьи 1912-1917». Ruslit.traumlibrary.net. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 4-ին.
- Ֆլեյտա֊ողնաշարի վիդեո էկրանավորումը Vimeo կայքում. https://vimeo.com/139731399