Ֆեոդոր Տումիլևիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆեոդոր Տումիլևիչ
Ծնվել էմայիսի 2, 1910(1910-05-02)
ԾննդավայրQ18779583?, Gorodishchensky Uyezd, Պենզայի գուբերնիա, Ռուսական կայսրություն
Վախճանվել է1979
Վախճանի վայրԴոնի Ռոստով, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունգրող, բանահավաք և պատմաբան
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԿրթությունՍամարայի պետական սոցիալական-մանկավարժական համալսարան (1932)
Գիտական աստիճանբանասիրական գիտությունների թեկնածու
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
ԿուսակցությունԽՄԿԿ
ԱշխատավայրՌոստովի պետական մանկավարժական համալսարան և Ռոստովի պետական համալսարան
Կայքtumilevich.ru

Ֆեոդոր Վիկտորովիչ Տումիլևիչ (ռուս.՝ Фёдор Викторович Тумилевич, մայիսի 2, 1910(1910-05-02), Q18779583?, Gorodishchensky Uyezd, Պենզայի գուբերնիա, Ռուսական կայսրություն - 1979, Դոնի Ռոստով, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), գրող, բանահավաք, պատմաբան, գիտնական, ԽՍՀՄ Գրողների միության անդամ (1963)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆեոդոր Վիկտորովիչը (իսկական ազգանունը` Շիշկանով) ծնվել է Պենզայի մարզի Գորոդիշչենսի շրջանի Կանաևկա գյուղում։ Տումիլևիչի աշխատանքային կյանքը վաղ է սկսվել, 1925 թվականին տեղափոխվել է Պենզա, աշխատել գործարանում, այնուհետև ստերեոտիպորդ «Աշխատանքային կյանք» թերթում։ Երեկոյան բանֆակն ավարտելուց հետո 1929 թվականին Տումիլևիչն ընդունվում է Կույբիշևի մանկավարժական ինստիտուտի գրականագիտական ֆակուլտետը։ Մանկավարժական աշխատանքը սկսել է Դոնի Ռոստովի մանկավարժական ինստիտուտից 1941 թվականին, այնուհետև շարունակել Ռոստովի համալսարանում։ 1946 թվականին պաշտպանելով ատենախոսություն բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճանի համար` նա երկար տարիներ հաջողությամբ ուսումնասիրել է Դոնի բանավոր բանաստեղծական ստեղծագործությունները։ Ֆեոդոր Վիկտորովիչը երկար ժամանակ էր անցկացնում բանահյուսական արշավախմբերում և 1938 թվականին նա իր վրա է վերցնում Տումիլևիչ կեղծանունը։ Նրա աշխատությունների մեծ մասը նվիրված են կազակ-նեկրասովական բանավոր բանաստեղծական ժառանգության ուսումնասիրությանը։

Կազակ-նեկրասովականների նախնիրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Նեկրասովականների նախնիները 1707-1708 թվականների բուլավինյան ապստամբությանը մասնակցած դոնի կազակներն են։ Կազակների ապստամբության պարտությունից հետո, Կոնդրատի Բուլավինի գլխավորությամբ նրանց մի մասը, գնդապետ Իգնատի Նեկրասովի գլխավորությամբ ցանկացան ենթարկվել ցարին և փոխադրվեցին Կուբան, իսկ նրա մահից հետո, Թուրքիա։ Համարյա 250 տարի կազակ-նեկրասովականները բնակվեցին օտարության մեջ իրենց կազակական օրենքներով, պահպանելով սերնդից սերունդ անցնող հին ծեսերն ու ավանդույթները, հայրենի դոնի մասին երգերը, պահպանելով կազակական խոսքի առանձնահատկությունները։ Հոկտեմբերյան սոցիալիստական հեղափոխությունից հետո, 20-ական թվականներին, կազակ -նեկրասովականները խնդրանքով դիմեցին խորհրդային կառավարությանը թույլատրել իրենց վերադառնալ Հայրենիք։ 1962 թվականին նեկրասովականների վերջին խմբաքանակը թվով 990 մարդ վերադարձան Խորհրդային երկիր։

Ստեղծագործական ուղի[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆեոդոր Վիկտորովիչ Տումիլևիչին են պատկանում կազակ-նեկրասովականների բանավոր ստեղծագործություններին նվիրված մի շարք գրքեր և հոդվածներ` «Կազակ-նեկրասովականների հեքիաթները» (1945), «Երգեր և հեքիաթներ» (Հայրենական մեծ պատերազմի մասին կազակ-նեկրասովականների բանահյուսությունը) (1947), «Կազակ-նեկրասովականների երգերը» (1947), «Կազակ-նեկրասովականների բանահյուսությունը» (1958), «Կազակ-նեկրասովականների ռուսական ժողովրդական հեքիաթները» (1958), «Կազակ-նեկրասովականների հեքիաթները և ավանդույթները» (1961)։

Տումիլևիչը եղել է հոգևոր ժառանգության միակ ուսումնասիրողը, որին նրանք ընդունեցին իրենց միջավայր (1947 թվականին Տումիլևիչին նեկրասովականները շնորհեցին պատվավոր կազակի կոչում, նրան կոչելով «Կազակական երգի պրեզիդենտ»)։

Ֆեոդոր Վիկտորովիչ Տումիլևիչին նեկրասովականները նվիրեցին իրենց դրոշը, որը ներկայումս պահվում է Ռոստովի գավառագիտական թանգարանում։ 1961 թվականին Տումիլևիչին, կնոջ` Թամարա Իվանովնայի հետ միասին, հաջողվում է հավաքել 2190 երգային տեքստեր, որոնցից 150-ը նոտային գրառումներով և 348-ը ձայնագրիչի վրա, հրատարակվել են 421 երգերի տեքստեր և 22 երգ մեղեդայնությամբ։

Այս գրքերի արժեքը որոշվում է ոչ միայն նրանց բարձր գեղարվեստական արժանիքներով, այլ նաև նրանով, որ այս նյութը համարվում է մեծ ներդրում համառուսական ժողովրդական բանաստեղծական ստեղծագործության, XVII-XVIII դարերի հակաֆեոդալական ժողովրդական շարժման մեջ։ Նշանակալի է համարվում Ֆ.Վ. Տումիլովիչի մասնակցությունը «Դոնի ժողովրդական բանավոր պոեզիան» (1963), «Դոնի էպոսը Ս. Ռազինի մասին» (1969), ժողովածուներին։

Հուշատախտակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆ.Վ. Տումիլևիչի հուշատախտակը տեղադրված է այն տան պատին, որտեղ ապրել է հանրաճանաչ բանահավաքը։ Հուշատախտակին գրված է քաղաք Դոնի Ռոստով, Պուշկինի փողոց 89 /Սեմաշկոյի փողոց 57։

Այս տանը (1932-1964) թվականներին ապրել է Դոնի հանրաճանաչ բանահավաք, գիտնական, բանաստեղծ Տումիլևիչ Ֆեոդոր Վիկտորովիչը։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Фольклор некрасовцев. (Записал Ф. В. Тумилевич. Лингвист. ред. текстов М.А. Полторацкой). - Ростов н/Д: Росиздат, 1941.
  • Фольклор Дона. - Ростов н/Д: Росиздат, 1941.
  • Сказки казаков-некрасовцев. (Запись, вступ. статья и комментарии Ф. В. Тумилевича). - Ростов н/Д: Росиздат, 1945.
  • Меч правды. Фольклор казаков-некрасовцев о Великой Отечеств. войне. (Запись, предисл. и сведения о сказителях Ф. В. Тумилевича). - Ростов н/Д: Росиздат, 1945.
  • Песни и сказки. Фольклор казаков-некрасовцев о Великой Отечеств. войне. (Запись, вступ. статья и сведения о сказителях Ф. В. Тумилевича). - Ростов н/Д: Росиздат, 1947.
  • Песни казаков-некрасовцев. (Запись песен, вступ. статья и сведения о сказителях Ф. В. Тумилевича. Под общ. ред. проф. П.Г. Богатырева). - Ростов н/Д: Росиздат, 1947.
  • Фольклор казаков-некрасовцев. (Запись текстов, вступ. статья и сведения о сказителях Ф. В. Тумилевича). - Краснодар: Кн. изд-во, 1948.
  • Русские народные сказки казаков-некрасовцев. Собраны Ф. В. Тумилевичем. - Ростов н/Д: Росиздат, 1958.
  • Сказки и предания казаков-некрасовцев. (Сост. и авт. вступ. статьи Ф. В. Тумилевич). - Ростов н/Д: Росиздат, 1961.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Писатели Дона: Библиографический указатель. - Изд. 2-е, испр. и доп. - Ростов н/Д: Кн. изд-во, 1986. - 416 с.
  • Дон литературный. Писатели России. Шолоховский край. XIX-XXI вв.:справ. изд., Сост. Губанов Г. - Ростов н/Д, 2006. - 512 с. ISBN 5-481-00623-5.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]