Ֆարուկ Լեգարի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆարուկ Լեգարի
 
Կուսակցություն՝ Պակիստանի ժողովրդական կուսակցություն և Pakistan Muslim League?
Կրթություն՝ Ֆորմանի քրիստոնեական քոլեջ, Aitchison College? և Սբ Կատրինի քոլեջ
Մասնագիտություն՝ դիվանագետ և քաղաքական գործիչ
Դավանանք սուննի իսլամ
Ծննդյան օր մայիսի 29, 1940(1940-05-29)
Ծննդավայր Choti Zareen, Dera Ghazi Khan District, Փանջաբ, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն
Վախճանի օր հոկտեմբերի 20, 2010(2010-10-20)[1] (70 տարեկան)
Վախճանի վայր Ռավալպինդի, Փենջաբ, Պակիստան
Քաղաքացիություն  Պակիստան և  Բրիտանական Հնդկաստան

Ֆարուկ Լեգարի (ուրդու՝ سردار فاروق احمد خان لغاری, մայիսի 29, 1940(1940-05-29), Choti Zareen, Dera Ghazi Khan District, Փանջաբ, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն - հոկտեմբերի 20, 2010(2010-10-20)[1], Ռավալպինդի, Փենջաբ, Պակիստան), պակիստանցի պետական գործիչ, Պակիստանի նախագահ (1993-1997)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Բրիտանական Հնդկաստանում, բելուջի ծագում ունեցող նախարար և հարուստ հողատեր Մուհամադ Խան Լեգարիի ընտանիքում։ Ֆարուկը սովորել է Լահորում և Օքսֆորդի Սուրբ Եկատերինայի քոլեջում, որից հետո դարձել Է Արևելյան Պակիստանի պաշտոնյա։ Հոր մահը նրան ստիպել է վերադառնալ, որպեսզի ընդունի տոհմի գլխի տիտղոսը։

Լեգարին անդամակցել է Պակիստանի ժողովրդական կուսակցությանը, իսկ Բհուտոյի ձերբակալությունից հետո փաստացի գլխավորել է այն։ Զիյա-ուլ-Հակեի օրոք նա ինքն էլ բազմիցս զրկվել է ազատությունից, փոխարենը 1993 թվականին պարգևատրվել է՝ իր կուսակցության աջակցությամբ դառնալով նախ արտաքին գործերի նախարար, ապա՝ Պակիստանի նախագահ։

Լեգարիի նախագահության մեծ մասի օրոք վարչապետ է եղել Բենազիր Բհուտտոն։ Նրան հաջողվել է որոշակի տնտեսական հաջողությունների հասնել, սակայն դրանք ուղեկցվել են ուժեղ կոռուպցիայով։ 1996 թվականին Լեգարին հեռացրել է Բհուտոյին և ցրել խորհրդարանը[2]։

Նոր վարչապետը՝ Նավազ Շարիֆը, պայքարել է նախագահի իշխանությունը սահմանափակելու համար և 1997 թվականին նրանից պահանջել է հեռացնել իր մրցակցին՝ դատավոր Սայադ Ալի Շահին[3]։ Օրենքի տառի համաձայն՝ նախագահը չէր կարող մերժել կառավարության ղեկավարին նման հրամանագրի ստորագրման հարցում, և Լեգարին հրաժարական է տվել[4]։

Հեռանալուց հետո նա քաղաքական գործունեությունը շարունակել է նոր՝ «Միլաթ» և «Պակիստանյան մուսուլմանական լիգա» կուսակցություններում, որի հետո 2002 թվականին ընտրվել է խորհրդարան։ Հանդես է եկել ամերիկյան Բիլ Քերի-Լուգարի դեմ[5]։ Լեգարիի որդիներից մեկը սենատոր է դարձել, մյուսը՝ նախարար։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆարուկ Լեգարի» հոդվածին։