Ֆասցինություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վեստ Վինձոր քաղաքում (Մերսեր, Նյու Ջերսի) «Աշխարհների պատերազմ» գիտաֆանտաստիկ վեպի ռադիոբեմադրությունից առաջացած ֆասցինացիայի էֆեկտի հիշատակին նվիրված հուշատախտակ

Ֆասցինություն կամ ֆասցինացիա (լատին․՝ fascinatio - «հմայություն, գրավչություն»), հոգեբանական ազդեցություն, տեղեկատվության ազդեցության արդյունքում վարգքագծի փոփոխություն։ Ըստ Յու. Վ. Կնորոզովի, «ազդանշանի այնպիսի ազդեցություն, որի ժամանակ նախկինում ստացված տեղեկատվությունն ամբողջությամբ կամ մասամբ ջնջվում է»։ Այս հատկությամբ օժտված են, մասնավորապես, բանաստեղծական, գործիքային երաժշտության և այլն ռիթմիկան[1][2]։

Ֆասցինացիան կիրառվում է նաև քարոզչության մեջ։

Ստուգաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆասցինացիա բառն առաջին անգամ գրանցվել է 1590–1600 թվականներին լատիներեն fascinātus բառից, որպես fascināre «կախարդել, հմայել» բայ, fascinum «չար հմայություն, կախարդություն» ածական դերբայ[3]։

Իմաստներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆասցինություն նշանակում է հմայել, գրավել և կենտրոնացնել[4].

  • եզակի ուժով, անձնական հմայքով, անսովոր բնությամբ կամ որևէ այլ հատուկ որակով
  • հետաքրքրություն կամ հետաքրքրասիրություն առաջացնելով
  • փոխակերպել կամ զրկել դիմադրության ուժից, օրինակ սարսափի միջոցով
  • գայթակղել, հայացքով կախարդել։

Ըստ Կնորոզովի[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ Մ. Ալբեդիլի Յու. Կնորոզովը «Ֆասցինացիայի ներքո հասկանում էր ազդանշանի այնպիսի գործողություն, որում նախկինում ստացված տեղեկատվությունն ամբողջությամբ կամ մասամբ ջնջվում է, այդ ընթացքում տեղի է ունենում ուղեղի հակառեզոնանսային պաշտպանության հաղթահարում։ Ռիթմը, օրինակ, ունի նմանատիպ ազդեցություն։ Կնորոզովը ... դիմում էր նախնական սինկրետիզմում գործիքային երաժշտության, երգեցողության և պոեզիայի օրինակներին։ Նա հատուկ ուշադրություն է դարձրել իմաստային ֆասցինացիային, կարծելով, որ նկարագրության երկիմաստությունն ու անորոշությունը հանդես է գալիս որպես ուժեղ հմայող միջոց, և ընդգծելով, որ կիրառական արվեստը սկսվում է հենց իմաստային ֆասցինացիայից, որը նա համարել է գեղարվեստական պատկերների միջոցով հմայք առաջացնող ազդանշան»[2]։

Կնորոզովի հիմնավորումները հերքել է Ա. Ն. Կոլմոգորովը, ով մատնանշել է Կնորոզովի ռիթմի տեսության թերությունները[5]։

Որպես քարոզչության միջոց[խմբագրել | խմբագրել կոդը]

Կնորոզովը փնտրել է պատմության մեջ եղած միությունների ձևերի օրինակներ, որոնք ամենաարդյունավետ կերպով օգտագործել են ֆասցինացիան։ Նրա կարծիքով դրա լավագույն օրինակներ էին բոլշևիկյան կուսակցությունը և ամերիկյան մորմոնները[6][7]։

Պատահական ֆասցինացիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Հմայության ազդեցությունը կարող է պատահական լինել. օրինակ, Հ. Ուելսի «Աշխարհների պատերազմ» գիտաֆանտաստիկ վեպի ռադիոբեմադրությունը, որը հեռարձակվել է ուղիղ եթերում 1938 թվականի հոկտեմբերի 30-ին երեկոյան ժամը 20-ին CBS ռադիո ցանցի միջոցով, Օ. Ուելսի ղեկավարությամբ և մատուցվել է որպես իրական լրատվական ռեպորտաժ, որից հետո ԱՄՆ-ի հյուսիս-արևելյան ավելի քան մեկ միլիոն բնակիչ, հավատացել է մարսեցիների հարձակմանը և զանգվածային խուճապ է առաջացել[8]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ершова, 2019, էջ 345—347
  2. 2,0 2,1 Кнорозов, 2018, М. Ф. Альбедиль. О теоретических работах Ю. В. Кнорозова, էջ 25
  3. «ORIGIN OF FASCINATE». www.dictionary.com (անգլերեն). Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 18-ին.
  4. «Definition of fascinate | Dictionary.com». www.dictionary.com (անգլերեն). Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 18-ին.
  5. Ершова, 2019, էջ 347
  6. Ершова, 2019, էջ 347—348
  7. Иванов, 2013, էջ 84
  8. Campbell, W. Joseph (2010). Getting it Wrong: Ten of the Greatest Misreported Stories in American Journalism (անգլերեն). University of California Press. ISBN 978-0-520-25566-1.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]