Ֆանրեյնսդորպ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Ֆանրեյնսդորպ
անգլ.՝ Vanrhynsdorp
ԵրկիրՀարավաֆրիկյան Հանրապետություն Հարավաֆրիկյան Հանրապետություն
Հիմնադրված է1751 թ.
Մակերես5,99 կմ²
ԲԾՄ107 մետր
Բնակչություն6272 մարդ (2011)
Ժամային գոտիUTC+2
Հեռախոսային կոդ027
Փոստային դասիչ8170[1][2] և 8170[1][2]
Ֆանրեյնսդորպ (Հարավաֆրիկյան Հանրապետություն)##
Ֆանրեյնսդորպ (Հարավաֆրիկյան Հանրապետություն)

Ֆանրեյնսդորպ[3] (աֆրիկաանս՝  և անգլ.՝ Vanrhynsdorp), քաղաքը Հարավաֆրիկյան Հանրապետության հարավ-արևմուտքում՝ Արևմտյան Կապ նահանգի տարածքում։ Ընդգրկված է Ուեսթ Քոսթ շրջանի և Մացիկամա մունիցիպալիտետի կազմում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆանրեյնսդորպը հիմնադրվել է 1887 թվականին ֆերմեր Բենիամին Վան Ռեյնի հողերում, որի անունով էլ կոչվել է քաղաքը։ 1913 թվականին Ֆանրեյնսդորպին շնորհվել է մունիցիպալիտետի կարգավիճակ[4]։

Աշխարհագրական դիրք[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքը գտնվում է նահանգի հյուսիս-արևմտյան մասում՝ Նամա-Կարու կիսաանապատային շրջանում, նահանգի վարչական կենտրոն Քեյփթաունից մոտ 253 կմ դեպի հյուսիս-հյուսիս-արևելք (NNE) (ուղիղ գծով)։ Ծովի մակարդակից բացարձակ բարձրությունը 107 մետր է[5]։

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կլիման քաղաքի մերձարևադարձային-միջերկրածովյան է։ Միջին տարեկան տեղումների քանակը կազմում է 133 մմ։ Առավելագույն տեղումների քանակը լինում է ապրիլից հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում։ Օդի միջին առավելագույն ջերմաստիճանը տատանվում է 19,3 °C-ից (հուլիսին) մինչև 32,3 °C (փետրվարին)։ Տարվա ամենացուրտ ամիսը հուլիսն է։ Միջին նվազագույն գիշերային ջերմաստիճանն այդ ամսվա համար կազմում է 5,9 °C[6]։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2001 թվականի պաշտոնական մարդահամարի տվյալներով՝ բնակչությունը կազմում էր 5225 մարդ, որոնցից տղամարդիկ կազմում էին 50,53 տոկոսը, կանայք՝ համապատասխանաբար 49,47 տոկոսը։ Ռասայական առումով, գունամորթները եղել են քաղաքի բնակչության 72,73 %-ը, սպիտակամորթները՝ 23,94 %, նեգրոիդները՝ 3,22 %, ասիացիները (այդ թվում՝ հնդիկներ)՝ 0,11 %։ Քաղաքացիների շրջանում առավել տարածված լեզուներն էին աֆրիկաանսը (96,38 %), անգլերենը (1,84 %) և կոսան (1,16 %)[7]։

2011 թվականի պաշտոնական մարդահամարի ընթացքում ստացված տվյալների համաձայն՝ Ֆանրեյնսդորպում ապրում էր 6272 մարդ, որոնցից տղամարդիկ կազմում էին 48,29 տոկոս, կանայք՝ համապատասխանաբար 51,71 տոկոս։ Ռասայական առումով գունամորթները կազմում էին քաղաքի բնակչության 71,91 %-ը, սպիտակամորթները՝ 19,72 %, նեգրոիդները՝ 6,94 %, ասիացիները (այդ թվում՝ հնդիկները)՝ 0,41 %, այլ ցեղերի ներկայացուցիչները՝ 1,04 %։ Քաղաքի բնակիչների շրջանում առավել տարածված լեզուներն էին աֆրիկաանսը (95,34%), անգլերենը (1,63 %) և կոսան (1,21%)[8]։

Տրանսպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքով անցնում է N7 ազգային ավտոճանապարհը, ինչպես նաև R27 տարածաշրջանային խճուղին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 South African Post Office
  2. 2,0 2,1 http://www.postoffice.co.za/tools/pcodes.xls
  3. Южно-Африканская Республика. Справочная карта (масштаб 1:2 500 000). — ГУКГ, 1980.
  4. Raper, R.E. Dictionary of Southern African Place Names. — HSRC.
  5. «Vanrhynsdorp, South Africa Page» (անգլերեն). Fallingrain Global Gazetteer. Վերցված է 2017 թ․ ապրիլի 26-ին.
  6. «Vanrhynsdorp climate» (անգլերեն). South Africa Explorer. Վերցված է 2017 թ․ ապրիլի 26-ին.
  7. «Vanrhynsdorp» (անգլերեն). Census 2001. Վերցված է 2017 թ․ ապրիլի 26-ին.
  8. «Vanrhynsdorp» (անգլերեն). Census 2011. Վերցված է 2017 թ․ ապրիլի 26-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆանրեյնսդորպ» հոդվածին։