Ֆալստեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆալստեր կղզին

Ֆալստեր (դան.՝ Falster), կղզի հարավ-արևելյան Դանիայում, գտնվում է Բալթիկ ծովում։ Կղզին հանդիսանում է դանիական Զելանդիա շրջանի մաս և գտնվում է Գուլբորգսուն համայնքի կառավարման տակ։

Ֆալստերի մակերեսը կազմում է 514 կմ²։ Կղզու բնակչությունը 43 398 մարդ է, 2010 թվականի տվյալներով։ Բնակչության խտությունը կազմում է 84,4 մարդ/կմ²։

Կղզու վրայի ամենամեծ քաղաքն է Նյուկյոբինգ Ֆալստերն է։ Այստեղ է բնակվում կղզու ամբողջ բնակչության 40 %։

Կղզին միացած է Զելանդիա և Լոլան կղզիների հետ եվրոպական E47 ավտոմայրուղով, որը միացնում է Համբուրգը և Կոպենհագենը։ Կղզու վրա զարգացած է տրանսպորտային ենթակառուցվածքը։

Առանձնահատուկ հետաքրքրություն են ներկայացնում տուրիստների համար «Միջնադարյան կենտրոնը» (դան.՝ Middelaldercentret) (թանգարան բաց երկնքի տակ) և Կլոստերյան կիրխան (դան.՝ Klosterkirke)։

Կղզու պատմությունը[խմբագրել]

Միջին դարերից մինչև 1766 թվականը Ֆալստերի մեծ մասը հանդիսանում էր դանիական թագավորների մասնավոր սեփականությունը։ Կղզու երկու հիմնական քաղաքները Նյուկյոբինգը և Ստուբեկյոբինգը հիմնադրվել են XII-րդ դարի վերջում։ Մոտ 1231 թվականին Վալդեմար II թագավորի օրոք կազմվել է կղզում առկա ամբողջ ունեցվածքի մանրակրկիտ ցանկը, որը դարձել է Վալդեմարի հողային գրքի հիմքը։

1766 թվականին կղզին բաժանվել է 10 ֆերմաների և վաճառվել է աճուրդում։ 1778-ից մինչև 1860 ընկած ժամանակահատվածում կղզու վրա կազմակերպվեցինհամայնքներ։