Օրգանածին նստվածքներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Օրգանածին նստվածքներ, կենսածին նստվածքներ, նստվածքներ, որոնք առաջանում են օրգանիզմների կմախքային մասերի կամ կենսագործունեության արգասիքների կուտակումների հաշվին։ Օրինակ, կորալային կրաքար, ջրիմուռային կրաքար, գրելու կավիճ և այլն։ Ժամանակակից օրգանածին նստվածքները ծածկում են Համաշխարհային օվկիանոսի հատակի գրեթե կեսը։

Ծովային և օվկիանոսային օրգանածին նստվածքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծովային և օվկիանոսային Օրգանածին նստվածքները ներկայացված են սիլիցիումային և կարբոնատային նստվածքներով, անվանումը տրվում է ըստ նստվածք առաջացնող օրգանիզմների տիրապետող խմբի։

Ցամաքային օրգանածին նստվածքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցամաքային (լճային, գետային, ճահճային) օրգանածին նստվածքները կազմված են սապրոպելներից, տորֆերից, ինչպես նաև լճային դիատոմային տիղմերից, խեցաքարերից։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։