Օտտո Բերման

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օտտո Բերման
անգլ.՝ Otto Berman
Ծնվել էօգոստոսի 10, 1891(1891-08-10)
ԾննդավայրՆյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Մահացել էհոկտեմբերի 23, 1935(1935-10-23) (44 տարեկան) կամ հոկտեմբերի 24, 1935(1935-10-24)[1] (44 տարեկան)
Մահվան վայրՆյուարկ, Նյու Ջերսի, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունհաշվապահ

Օտտո «Աբբադաբբա» Բերման(անգլ.՝ Otto "Abbadabba" Berman, իսկական ազգանունը՝ Բիդերման (Biederman), օգոստոսի 10, 1891(1891-08-10), Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ - հոկտեմբերի 23, 1935(1935-10-23) կամ հոկտեմբերի 24, 1935(1935-10-24)[1], Նյուարկ, Նյու Ջերսի, ԱՄՆ), հաշվապահ ամերիկյան կազմակերպված հանցավորության բնագավառում։ Հենց Բերմանին են վերագրում հայտնի «Ոչ մի անձնական բան, սա պարզապես բիզնես է» արտահայտությունը (անգլ.՝ Nothing personal, it's just business)[2][3], որի հեղինակը հաճախ համարվում է Ալ Կապոնեն։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Օտտո Բիդերմանը ծնվել է Նյու Յորքում, հրեական ընտանիքում։ Նրա ծնողներն են եղել Հենրի Բիդերմանը (1851-1923) և Թիլլի Բլյուֆելդ Բիդերմանը (1860-1938)։ Տասնհինգ տարեկան հասակում Օտտո Բիդերմանը ձերբակալվել է և մեղադրվել բռնաբարության փորձ կատարելու մեջ, բայց արդարացվել է։ Ավելի ուշ Օտտոն դարձել է հաշվապահ՝ համբավ ձեռք բերելով հաշված վայրկյանների ընթացքում առանց թղթի և գրիչի օգտագործման մաթեմատիկական բարդ խնդիրները լուծելու ունակության համար։ Նյու Յորքի քաղաքային գիշերային կյանքին մասնակցելիս Բերմանը հանդիպել և ընկերացել է լրագրող և գրող Դեյմոն Ռունյոնի հետ։

1930-ական թվականներին Բերմանը դարձել է հայտնի գանգստեր Արթուր Ֆլեգենհայմերի հաշվապահ և խորհրդատու, որը հայտնի էր որպես Հոլանդացի Շուլց։ Ի թիվս այլ գործերի, նա Շուլց բանդայում պատասխանատու է եղել ձիարշավների խաղադրույքների և Հարլեմում ժողովրդականություն վայելող «Թվերը» ընդհատակյա վիճակախաղի վրա[4]։ Բերմանի մաթեմատիկական տաղանդների շնորհիվ Հոլանդացու խմբավորումը կարողացել է 10%-ով ավելացնել ձիարշավների խաղադրույքներից եկամուտները։ Շուլցը բարձր է գնահատել իր խորհրդատու հաշվապահի աշխատանքը՝ տալով նրան շաբաթական 10,000 դոլար աշխատավարձ, մինչդեռ նրա ամենամոտ օգնականներն ու թիկնապահները՝ Աբե Լանդաուն (անգլ.՝ Abe Landau) և Բեռնար «Լուլու» Ռոզենկրանցը (անգլ.՝ Bernard "Lulu" Rosenkrantz) շաբաթական վճարվել են 1200 դոլար[5]։

Քրեական-մաթեմատիկական հանճարի կարիերան ավարտվել է 1935 թվականին՝ այն բանից հետո, երբ ամերիկյան մաֆիայի ղեկավարները, դժգոհ լինելով Նյու Յորքի շրջանային դատախազ Թոմաս Դյուիին սպանելու հոլանդացի Շուլցի ծրագրերից, նրան դատապարտել են մահապատժի։

1935 թվականի հոկտեմբերի 23-ին Բերմանը հանդիպման էր եկել Շուլցի և նրա երկու գանգստերներ Լանդաուի և Ռոզենկրանցի հետ Նյուարքում՝ «Պալաս Չոփ Հաուս» (անգլ.՝ Palace Chophouse) բարում։ Լակի Լուչանոյի վարձած մարդասպանները հանկարծ ներխուժել են այն սենյակ, որտեղ անցկացվել է նրանց հանդիպումը։ Բերմանին խեցել են մի քանի փամփուշտներ, ինչպես նաև 12-տրամաչափի որսորդական հրացանի կարտեչը, նա մահացել է երկրորդը։ Հաջորդ առավոտյան թերթում հայտնվել է փամփուշտներից այլանդակված նրա մարմնի լուսանկարը՝ Շուլցին լուսանկարին կից և «Շուլցը և նրա հինգ սպանված հանցակիցները» վերնագրով(անգլ.՝ Schultz, Five Pals Shot), սակայն իրականում, բացի «Հոլանդացուց», գնդակահարվել են միայն չորս մարդ՝ Բերմանը, Լանդաուն, Ռոզենկրանցը և «Մարտի» Կրոմպիրը (անգլ.՝ Martin "Marty" Krompier)՝ Շուլցի օգնականներից մեկը։ Ուղեկցող հոդվածը պնդում էր, որ Բերմանը Շուլցի զինված մարդն էր․ զայրացած Դեյմոն Ռունյոնը շտապ տպագրել է թերթի խմբագրականը, որը պաշտպանում էր իր ընկերոջը։

Բերմանի փաստաթղթերում հայտնաբերված տվյալների համաձայն՝ Շուլցի բուքմեյքերները խաղադրույքներ են ընդունել 827,253,43 ԱՄՆ դոլարի չափով, և շահումների համար վճարել են ընդամենը 313,711,99 դոլար։ Այս գումարների տարբերությունը, որը մոտ 500,000 ԱՄՆ դոլար է և բաժին է ընկել հանցագործ խմբավորմանը, մեծ մասամբ այդքան մեծ էր Բերմանի տաղանդի շնորհիվ։ Նրա մահը մեծ վնաս է հասցրել մաֆիային։ Պատահական չէ, որ նույնիսկ Վիտո Ջենովեզեն, ով մաֆիոզների շարքում հայտնի էր որպես հիմնական հակասեմական, բացահայտորեն ափսոսում էր «հրեա հաշվեմեքենայի» (անգլ.՝ the Yid adding machine) մահվան համար[5]։

Բերմանը թաղվել է ծնողների կողքին՝ Նյու Յորքի Քուինս թաղամասի Գլենդեյլ քաղաքում՝ Մոնտ Կարմել գերեզմանատանը (անգլ.՝ Mount Carmel Cemetery):

Արվեստում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Օտտո Բերմանը եղել է Ռեգրետ (անգլ.՝ Regret) մականունով ձիարշավի խաղացողի նախատիպը, որը Դեյմոն Ռանյոնի մի քանի պատմությունների կերպար է։ Նրանցից ամենահայտնին՝ «Փոքրիկ Միսս Մարկերը» (1932, անգլ.՝ Collier’s), չորս անգամ էկրանավորվել է։
  • Էդգար Լորենս Դոկտորոյի «Բիլլի Բաթգեյթ» (1989) վեպում Բերմանը հանդես է գալիս որպես գլխավոր հերոսի ուսուցիչ։
  • «Բիլի Բաթգեյթ» ֆիլմում, որը նկարահանել է Ռոբերտ Բենտոնը Դոկտորոուի վեպի հիման վրա, Բերմանին մարմնավորել է Սթիվեն Հիլը։
  • Բերմանը նաև ներկայացված է 1930-ական թվականների ամերիկյան կազմակերպված հանցավորության, առաջին հերթին հոլանդացի Շուլցին նվիրված գրքերում և ֆիլմերում, ինչպիսին է՝ «Քոթթոն» ակումբը»։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Find A Grave — 1996.
  2. Alexandra Rucki (2015 թ․ նոյեմբերի 25). «Guerilla artist hangs banner off Mancunian Way in protest at Manchester Metropolitan University's dismantling of homeless camp». Manchester Evening News (անգլերեն). Վերցված է 2017 թ․ փետրվարի 4-ին.
  3. «Nothing personal, it's just business». dirty.ru. 2015 թ․ դեկտեմբերի 19. Վերցված է 2017 թ․ փետրվարի 4-ին.
  4. Питер Маас Исповедь Джо Валачи. — М.: «АСТ-пресс», 1993. — P. 28. — 62 p. — ISBN 5-214-00024-3 Переводчик: Н. Каленова.

    «Как я понял, — рассказывает Валачи, — у Голландца Шульца был какой-то парень, который умел высчитывать, сколько денег вкладывать в тотализаторные счетчики, чтобы выпадали правильные номера. Я не помню, как его звали. Это имя было трудно выговорить»[16]. 16. Валачи имеет в виду Отто Бермана (Аббадабба), математического гения, которого Шульц использовал для организации так называемых контрактов на контролируемых мафией ипподромах. Берман, кроме того, путем манипуляций с тотализатором обеспечивал выигрыш наименьших ставок, сводя тем самым потери Шульца к минимуму.

  5. 5,0 5,1 Carl Sifakis. "Abbadabba"+Berman&source=bl&ots=REPUe_Z_gq&sig=KRp5-iBdFHSlHWkCwO8gzStZf7M&hl=ru&sa=X&ved=0ahUKEwj6-97gmfbRAhXjQJoKHfiyCBQ4ChDoAQgZMAA#v=onepage&q&f=false Berman, Otto Abbadabba (1880-1935): Policy game fixer // The Mafia Encyclopedia. — New York City: Infobase Publishing, 2006. — P. 38–39. — 529 p. , (Facts on File Crime Library). ISBN 9780816069897

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Otto Berman». Hollywood Most Wanted (անգլերեն). 2017 թ․ փետրվարի 4. Վերցված է 2017 թ․ փետրվարի 4-ին.