Օսկար Գամասո Միկո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օսկար Գամասո Միկո
Óscar Gamazo Micó
Դրոշ
Դրոշ
Իսպանիայի Կորտեսի պատգամավոր
 հուլիսի 6, 2016
 
Կուսակցություն՝ Ժողովրդական կուսակցություն
Կրթություն՝ Վալենսիայի համալսարան
Մասնագիտություն՝ փաստաբան և քաղաքական գործիչ
Ծննդյան օր ապրիլի 17, 1976
Ծննդավայր Վալենսիա, Իսպանիա
Քաղաքացիություն Իսպանիա Իսպանիա
Ի ծնե անուն իսպ.՝ Óscar Gamazo Micó

Օսկար Գամասո Միկո (իսպ.՝ Óscar Gamazo Micó, ապրիլի 17, 1976(1976-04-17), Գանդիա, Վալենսիա, Վալենսիա, Իսպանիա), իսպանացի պետական և քաղաքական գործիչ, մասնագիտությամբ՝ իրավաբան։ Իսպանիայի 12-րդ գումարման պատգամավորական ժողովի անդամ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Օսկար Գամասո Միկոն ծնվել է 1976 թվականի ապրիլի 17-ին Իսպանիայի Գանդիա քաղաքում։ Ավարտել է Վալենսիայի համալսարանի իրավագիտության ֆակուլտետը՝ ստանալով իրավաբանի մասնագիտական որակավորում։ Դրանից հետո սովորել է նույն համալսարանի միջազգային հարաբերությունների բաժնի ասպիրանտուրան։

Չնայած նրան, որ լիցենզավորված փաստաբանի որակավորման՝ նա չի աշխատել իր մասնագիտությամբ, քանզի նվիրվել է քաղաքականությանը։ 1994 թվականին անդամակցել է պահպանողական ժողովրդական կուսակցությանը, իսկ 1995 թվականից զբաղեցրել է տարբեր պաշտոններ (օրինակ՝ կուսակցության գլխավոր իրավախորհրդատուն)[1]։

2000-2003 թվականներին եղել է Գանդիա քաղաքի ավագանու խորհրդի անդամ, իսկ 2007 թվականի ընտրություններից հետո ընտրվել է Պոտրիեսի քաղաքապետի տեղակալ։ 2016 թվականի ընդհանուր ընտրությունների արդյունքում ընտրվել է Իսպանիայի խորհրդարանի պատգամավոր[2][3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «El PP da un espaldarazo a Óscar Gamazo al incluirle en la lista de Valencia al Congreso». Las Provincias (եվրոպական իսպաներեն). 20151111225030. Վերցված է 2017 թ․ հուլիսի 24-ին.
  2. «Ficha del Congreso de los Diputados».
  3. S.L., EDICIONES PLAZA,. «Estos son los quince diputados electos por la circunscripción de Valencia». Valencia Plaza (իսպաներեն). Վերցված է 2017 թ․ հուլիսի 24-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)