Օլգա Ջուհարյան
Օլգա Աշոտի Ջուհարյան | |
---|---|
Ծնվել է | 1936, մարտի 27 |
Ծննդավայր | Զապորոժիե, Ուկրաինա |
Ազգություն | հայ |
Կրթություն | Հայաստանի ազգային ագրարային համալսարան |
Գիտական աստիճան | կենսաբանական գիտությունների դոկտոր և պրոֆեսոր |
Մասնագիտություն | Գյուղատնտես-էկոլոգ |
Օլգա Աշոտի Ջուհարյան (մարտի 27, 1936, Զապորոժիե, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), գյուղատնտես-էկոլոգ։ Կենսաբանական գիտությունների դոկտոր (1990), պրոֆեսոր (1991)։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1961 թվականին ավարտել է Հայաստանի գյուղատնտեսական ինստիտուտը։ 1967-1976 թվականներին՝ ՀՀ ԳԱԱ կենսոլորտի հիմնահարցերի գիտխորհրդի փոխնախագահ, 1976-1986 թվականներին՝ ՀԽՍՀ Նախարարների խորհրդի նախագահի օգնական՝ էկոլոգիայի հարցերով, միաժամանակ, 1976-1992 թվականներին՝ «Սևան» ազգային պարկի բնության պահպանության տարածքային համալիր սխեմաների ղեկավար,1986-1993 թվականներին` ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի, 1993 թվականից՝ ԳԱԱ էկոլոգոնոոսֆերային հետազոտությունների կենտրոնի գլխավոր գիտաշխատող, 1996 թվականից՝ նաև Մոսկվայի նոր իրավաբանական համալսարանի դասախոս։ Տեղեկատվության միջազգային (1999), էկոլոգիայի և կենսագործունեության անվտանգության (1996) և ՌԴ բնական (2000) ԳԱ-ների անդամ։ Սպիտակի հաշմանդամների և որբ երեխաների քոլեջի հիմնադիր, Հայաստանի հաշմանդամների ընկերակցության փոխնախագահ (1994), Ռիսկի վերլուծության Հայաստանի էկոլոգիայի հիմնադրամի նախագահ (2000)։
Ստեղծագործական ուղի[խմբագրել | խմբագրել կոդը]
Աշխատանքները վերաբերում են հողի, մշակաբույսերի, ծառատեսակների վրա տեխնածին աղտոտվածության, էկոհամակարգերի վրա ծծմբային անհիդրիդի, ազոտի օքսիդների և այլ թունավոր նյութերի արտանետումների ազդեցությանը։ Հեղինակ է «էկոլոգիայի և բնօգտագործման հիմունքները» (ռուսերեն, 2000 թվական), «Կենսագործունեության անվտանգություն» (ռուսերեն, 2004 թվական), համահեղինակ՝ «էկոլոգիական կրթության մանկավարժական հիմունքները» (ռուսերեն, 2005 թվական) ուսումնական ձեռնարկների[1]։
Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Экотоксикология техногенного загрязнения, Смоленск, 2000;
- Основы экологии и природопользования, Смоленск, 2000.
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.