Օզումա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օզումա
オズマ
Ժանրգիտա-ֆանտաստիկ, հակաուտոպիական, արկածային
ԵրկիրՃապոնիա Ճապոնիա
Պրեմիերա2012 թվականի մարտի 17- ապրիլի 21
Լեզուճապոներեն
ՌեժիսորՌյոսուկե Տակահասի
Սցենարիստ(ներ)Լեյձի Մացումոտո
ԸնկերությունGonzo
Տևողություն6 սերիա
ՏեղայնացնողWOWOW
ԿայքՊաշտոնական կայքէջ
Ֆիլմի թողարկում «Օզումա» (բնօրինակ անվանում — オズマ)

Օզումա (ճապ.՝ オズマ Օձումա), կարճամետրաժ անիմե-սերիալ[1], որի սցենարի հեղինակն է Լեյձի Մացումոտոն, որը նաև հայտնի Galaxy Express 999 և Queen Millennia անիմե սերիալների հեղինակն է։ Սերիալը սկսել է հեռարձակվել WOWOW հեռուստաընկերության եթերում, 2012 թվականի մարտի 16-ից մինչև ապրիլի 21-ը։ Ընդհանուր հեռարձակվել են 6 սերիաներ։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Գործողությունները կատարվում են հեռավոր ապագայում։ Արևային մեծ ակտիվության պատճառով Երկրի բնությունը կամաց-կամաց մահանում է, և այն վերածվում է անապատի։ Մարդկությունը բաժանվում է երկու իրար հակասող ճամբարների։ Առաջինը, գենետիկորեն փոփոխված մարդիկ կամ ռազմականները, պահպանում են քաղաքակրթությունն ու ստեղծել են այսպես կոչված ամրոցներ, իսկ մյուս կողմը սովորական մարդիկ են, որոնք հարմարվել են անապատային կյանքին։ Գլխավոր հերոսը՝ Սեմ Կոյնը, հատուկ նավի անձնակազմի հետ մեկնում է հսկայական ավազային կետ գտնելու։ Բայց պատահաբար հանդիպում է մի առեղծվածային աղջկա, ում հետևից ընկած են ռազմականները։ Պարզվում է, որ այդ աղջիկը ծնունդով մոտակա գյուղաքաղաքից է[2]։

Հերոսները[խմբագրել | խմբագրել կոդը]

Սեմ Կոյն (ճապ.՝ サム・コイン Սամու Կոին)

Սեյու։ Տեցույա Կակիհարա

Պատմության գլխավոր հերոսը։ Այն բանից հետո, ինչ նրա եղբորը գերի վերցրեցին, նա միանում է «Բալդանոս»-ի անձնակազմին։ Նա հաճախ է հայտնվում անհաջողությունների մեջ, և անձնակազմը միշտ ծիծաղում է դրա համար։ Փրկում է Մայային, ում հետևում էր Տեսեյի բանակը։ Սեմը շատ ինքնավստահ է, ու չի մտածում ռիսկի դիմելուց առաջ։ Միշտ պատրաստ է օգնել մյուսներին։

Մայա (ճապ.՝ マヤ)

Սեյու։ Ռիե Տանակա

Մայան առեղծվածային աղջիկ է, ում հետևում է Տեյեյի բանակը։ Նրան փրկում է Սեմ Կոյնը և բերում Բալդանոսի վրա։ Հանդիսանում է «իդեալական երեխաներից» մեկը, որոնք ստեղծված էին Տեսեյի կլոնավորման գործողության համար։ Քանի որ արտադրության որակը կամաց-կամաց ընկնում է, ու նրանց հարկավոր է «թարմ մատերիալ», սերունդների շարունակմնա համար։

Միմեյ (ճապ.՝ ミメイ)

Սեյու։ Այումի Ֆուձիմուրա

Միմեյ, Սեմ Կոյնի մանկության ընկերը և Բալդենոսի անձնակազմի անդամ։ Սեմի նկատմամբ ունի բարի, սիրային զգացմունքներ, բայց Սեմը դա չի նկատում։

Բայնաս (ճապ.՝ バイナス Բայնասու)

Սեյու։ Ացուկո Տանակա

Բալդանոսի անձնակազմի կապիտանը։

Գվիդո Գայլեր (ճապ.՝ ギド・ガイラー Գիդո Գաիրա)

Սեյու։ Սյո Հայամի

Տեսեյի բանակի հրամանատարը։ Թաքցնում է իր դեմքը դիմակի տակ։

Անիմեյի սերիաների ցանկը[խմբագրել | խմբագրել կոդը]

Անվանում Թողարկման ամսաթիվ
01 The Sand Whale
«Suna no Kujira» (砂のクジラ)
2012 թվական, մարտի 16
02 Diving Limit
«Senkou Genkai» (潜航限界)
2012 թվական, մարտի 23
03 A Thousand Years of Doubt
«Chitose no Mayoi» (千年の迷い)
2012 թվական, մարտի 30
04 To the Ends of the Earth
«Chi no Hate made» (地の果てまで)
2012 թվական, ապրիլի 7
05 The Masked Man
«Kamen no Otoko» (仮面の男)
2012 թվական, ապրիլի 14
06 The Day of a New Life
«Shinsei no Hi» (新生の日)
2012 թվական, ապրիլի 21

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Nikkan Sports: Leiji Matsumoto Makes Ozuma TV Anime». Anime News Network. 2012 թ․ հունվարի 11. Վերցված է 2012 թ․ հունվարի 27-ին.
  2. «Tetsuya Kakihara, Rie Tanaka Star in Leiji Matsumoto's Ozuma». Anime News Network. 2012 թ․ հունվարի 24. Վերցված է 2012 թ․ փետրվարի 1-ին.

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]