Քրիսի Թեյլոր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քրիսի Թեյլոր
Ծնվել էմայիսի 15, 1978(1978-05-15)
ԾննդավայրՄայամի, Ֆլորիդա, ԱՄՆ
Մահացել էհուլիսի 2, 1995(1995-07-02) (17 տարեկան)
Մահվան վայրՊեմբրոկ-Փայնս, Բրովարդ շրջան, Ֆլորիդա, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունCooper City High School?
Մասնագիտությունմոդել

Քրիստեն Էրին Թեյլոր (անգլ.՝ Kristen Erin Taylor, մայիսի 15, 1978(1978-05-15), Մայամի, Ֆլորիդա, ԱՄՆ - հուլիսի 2, 1995(1995-07-02), Պեմբրոկ-Փայնս, Բրովարդ շրջան, Ֆլորիդա, ԱՄՆ), ամերիկյան ֆոտոմոդել։

Կենսագրություն և կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Քրիստեն Էրին Թեյլորը ծնվել է Մայամիում, բայց ապրել Ֆլորիդայում։ Նա ունեցել է երկու ավագ քույր։

Մոդելային ասպարեզում նա հայտնվում է քրոջ՝ սուպերմոդել Նիկի Թեյլորի օգնությամբ։ Երբ նա 11 տարեկան էր, սկսում է Նյու Յորքում աշխատել մոդելային գործակալությունում[1]։

13 տարեկանում Միլանում Նիկիի հետ մասնակցում է «Fall Shows» ծրագրին։ Դրանից հետո նա բազմաթիվ աշխատանքի առաջարկներ է ստանում։

Նրա վերջին ֆոտոսեսիան եղել է Ocean Drive ամսագրում (լույս է տեսել հուլիս/օգոստոս 1995), որտեղ նա նկարահանվել է Նիկիի հետ[1]։

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

1995 թվականի հուլիսի 2-ին քույրը գտնում է նրան, իրենց Ֆլորիդայի տան հատակին անգիտակից վիճակում ընկած։ Նիկին նրան հասցնում է «Memorial Hospital West» հիվանդանոց, որտեղ էլ առավոտյան ժամը 5:39 հայտարարում են, որ Քրիսին մահացել է[2]։ Նա ընդամենը 17 տարեկան էր։

Հայտնի է, որ Քրիսին ուներ շնչռական համակարգի խնդիրներ, նա կարողանում էր շնչել միայն ինգալյատորով[2]։

Մավան պատճառն ընդունված է անվանել Բրոնխային հեղձուկ՝ բարդացած սրտի հանկարծակի առիթմիայով։ Սակայն մինչև իր մահը, մոդելը չի ունեցել ոչ մի խնդիր կապված սրտի հետ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Krissy's Career». krissytaylor.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 10-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 1-ին.
  2. 2,0 2,1 Green, Michelle (1995 թ․ հուլիսի 31). «Legacy of Pain». People. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ օգոստոսի 13-ին. Վերցված է 2008 թ․ հուլիսի 3-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]