Քո սեփական բիզնեսը Հայաստանում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քո սեփական բիզնեսը Հայաստանում
անգլ.՝ Your own business in Armenia
Տեսակգրական ստեղծագործություն
ԺանրԲիզնես գրքեր
Բնօրինակ լեզուհայերեն
Երկիր Հայաստան
ՀրատարակիչԱնտարես

Քո սեփական բիզնեսը Հայաստանում, բիզնես խորհրդատվության, ուսուցման մասնագետ Սամվել Գևորգյանի հեղինակած հայաստանյան ավելի քան երկու հարյուր ընկերությունների և կազմակերպությունների պատմությունները լուսաբանող բիզնես գիրք[1]։

Գրքում ներկայացված են հայաստանյան բիզնեսի երկու հարյուրից ավելի պատմություն այնպիսի ոլորտներից, ինչպիսիք են տեղեկատվական տեխնոլոգիաները, տուրիզմը, արտադրությունը, ծառայությունները և այլն[1]։

Գրքի հիմքում է դրված հեղինակի՝ Սամվել Գևորգյանի սեփական բիզնեսներով զբաղվելու 26 տարվա փորձը, բիզնեսի խորհրդատվական գործունեությունը հարյուրավոր ընկերությունների հետ և թրեյնինգային փորձառությունը հազարավոր մասնակիցների հետ[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրքի առաջին երեք տարբերակները հրատարակվել են 2003-2010 թվականներին և կոչվել են «Ինչպես սկսել սեփական բիզնես Հայաստանում»։ 2016 թվականի դեկտեմբերին հրատարակությունը անվճար տեղադրելուց հետո ներբեռնումների թիվն անցավ 25,000-ը, որից հետո որոշում կայացվեց տպել գրքի չորրորդ հրատարակությունը, որը վերնագրվեց «Քո սեփական բիզնեսը Հայաստանում»։ «Չորրորդ՝ լրամշակված և նորացված հրատարակության մեջ ներկայացված է բիզնեսի ամբողջ ճանապարհը՝ սկսած գաղափարից և բիզնես մոդելից, մինչև հաջողության բարձունքներին հասնելը»[1]։

Բովանդակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիրքը բաղկացած է 21+1 գլխից, որոնք բաժանված են 4 հիմնական մասի՝

  1. Պլանավորիր քո բիզնեսը,
  2. Կազմակերպիր քո բիզնեսը,
  3. Կառավարիր քո բիզնեսը,
  4. Զարգացրու քո բիզնեսը[1]։

Lրացուցիչ 22-րդ գլխի գաղափարն այն է, ինչպես նշված է գրքում, «որ եկել է ժամանակը՝ գործելու, ինքնակազմակերպվելու և Հայաստանում բիզնես սկսելու»[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]