Քուիսլինգի վարչակարգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Քուիսլինգի վարչակարգ (նորվ.՝ Quisling regimet), պաշտոնական անվանումն է «Ազգային կառավարություն» (նորվ.՝ Nasjonale regjering), Նացիստական Գերմանիայի խամաճիկային կառավարություն Նորվեգիայում, որը գոյություն է ունեցել 1942 թվականի փետրվարից 1945 թվականի մայիսը։ Կառավարության առանցքային անձը հանդիսանում էր Նորվեգիայի նացիստական «Ազգային միասնություն» կուսակցության առաջնորդ Վիդքուն Քվիսլինգը, ով ռեժիմի գոյության ամբողջ ընթացքում զբաղեցրել է վարչապետի պաշտոնը[1]։ Կառավարությունը ունեցել է ինքնավար կարգավիճակ, միևնույն ժամանակ տարածքային առումով եղել է Ռայխսկոմիսարիատի տարածք, որը ձևավորվել է 1940 թվականին։ Իրականում պետության ղեկավարումը իրականացրել է անուղակիորեն Ռայխսկոմիսարիատի գերմանական ադմինիստրացիան։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1940 թվականին իշխանության զավթման փորձ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիդքուն Քվիսլինգը դեռևս 1939 թվականից կապեր էր հաստատել Գերմանիայի կառավարության հետ, երբ երկիրի առջև կախված էր դաշնակիցների զորքերի տեղակայման վտանգը։ 1939 թվականի դեկտեմբերին նա առաջին անգամ անձնապես հանդիպում է Ադոլֆ Հիտլերի հետ և աջակցություն խնդրում՝ հավաստիացնելով, որ կարող է Նորվեգիայում հաստատել նոր կարգեր։ Հիտլերը խոստանում է ֆինանսական և ըստ անհրաժեշտության նաև ռազմական օգնություն։

1940 թվականի ապրիլի 9-ին Նորվեգիայի վրա Գերմանիայի հարձակման ժամանակ Նորվեգիայի Հակոն VII թագավորը Նորվեգիայի խորհրդարանի անդամների հետ հեռանում է երկրից։ Նույն օրը Քվիսլինգը ռադիոյով հայտարարում է իշխանափոխության մասին։ Նա հայտարարում է, որ նոր կառավարության ղեկավարը լինելու է ինքը։ Քվիսլինգը կոչ է անում քաղաքացիներին դադարեցնել դիմադրությունը և ենթարկվել ֆաշիստական օկուպացիային, որը կարող էր փրկել երկիրը դաշնակից երկրների զորքերի ներխուժումից։ Սակայն նրա հայտարարությունը նորվեգացիների շրջանում առաջացրեց բացասական արձագանքի, ինչի պատճառով գերմանական օկուպացիան վերացրեց այն և ապրիլի 15-ին սկսեց ձևավորել իր սեփական պետական մարմինները։ Ապրիլի 24-ին Ռայխսկոմիսարիատի կողմից երկրի ղեկավար նշանակվեց Յոզեֆ Տերբովենը[2]։

Ձախից աջ: Վիդքուն Քվիսլինգ, Հայնրիխ Հիմլեր, Յոզեֆ Տերբովեն, Նիկոլաուս ֆոն Ֆալկենհորսթ. Նորվեգիա, 1941 թ.

Կառավարության ձևավորում ու ներքին քաղաքականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1940 թվականի սեպտեմբերին Վիդքուն Քվիսլինգը Յոզեֆ Տերբովենի ժամանակ նշանակվում է վարչապետի պաշտոնի ժամանակավոր կատարող։ 1942 թվականի փետրվարին ստեղծվեց ինքնավար կառավարությունը, որտեղ Քվիսլինգը ստացավ նախագահ-նախարարի պաշտոն։ Իրականում կառավարության լիազորությունները սահմանափակ էին։ Երկրի ներքին քաղաքականությունը քիչ էր տարվերվում Գերմանիայի կողմից բռնազավթված մնացած ինքնավար ու գերմանամետ ռեժիմների վարած քաղաքականություններից։ «Ազգային միասնություն» կուսակցությունը դարձավ Նորվեգիայի միակ օրինական քաղաքական կառույցը։ Ներդրվեցին Նյուրբերգյան ռասայական օրենքները, արգելվեցին հրեաների մուտքը երկիր։ Ոչ պաշտոնապես Քվիսլինգին տրվել էր «Ֆյուրեր» (նորվ.՝ fører) տիտղոս։ Նորվեգիայի տարածքում ստեղծվեցին համակենտրոնացման ճամբարներ, իսկ 1942 թվականի հոկտեմբերից 1943 թվականի փետրվար իրականացվեցին ռեժիմի հակառակորդների ու հրեաների առաջին ձերբակալությունները։

Երկրում ձևավորվեց նաև հականացիստական ուժեղ դիմադրություն, որի ներկայացուցիչները իրականացրեցին բազմաթիվ դիվերսիաներ նացիստական ռեժիմի նկատմամբ[3]։ Վիդքուն Քվիսլինգը հույս ուներ, որ նոր ռեժիմը կստանա լայն անկախություն, սակայն այդպես տեղի չունեցավ մի քանի պատճառներով։ Առաջին հերթին պատճառն այն էր, որ իր իշխանությունը չստացավ բնակչության աջակցությունը, ովքեր համակրում էին Անգլիային, որտեղ գտնվում է Հակոն VII թագավորն ու վտարանդի կառավարությունը[4]։

Անկախության հարցը[խմբագրել | խմբագրել կոդը]

Նույնիսկ Վիդքուն Քվիսլինգի կառավարության ստեղծումից հետո Յոզեֆ Տերբովենը շարունակում էր ղեկավարել Նորվեգիան որպես բռնապետ[5][6][6]։ Քվիսլինգի իշխանությունը հանդիսանում էր խամաճիկային կառավարություն, բայց նա մշտապես հանդես էր գալիս Նորվեգիայի անկախության մասին հայտարարություններով և իր այդ գաղափարի մասին անօգուտ հայտնում էր Հիտլերին։ Քվիսլինգը պատրաստվում էր հասնել Նորվեգիայի անկախությանը Գերմանիայի հետ խաղաղության պայմանագրի կնքումով և բռնազավթման դադարեցումով։ Համաձայն այդ գաղափարի՝ Գերմանիան պետք է ճանաչեր Նորվեգիայի ինքնիշխանությունը։ Նա պլանավորում էր հետագայում վերսկսել նորվեգացիների զորակոչը նորվեգական բանակ, որպեսզի հետագայում Առանցքի ուժերի հետ մասնակցեր Երկրորդ համաշխարհային պատերազմին։

Քվիսլինգ առաջ քաշեց միասնական արժույթով և առևտրային շուկայով համաեվրոպական միության ստեղծման գաղափարը, սակայն առանց Գերմանիայի գերիշխանության[7]։ Քվիսլինգը իրն գաղափարների մասին հայտնում էր Հիտլերին նամակագրության կամ անձնական շփումների միջոցով (1942 թ.-ի փետրվարի 13, 1945 թ.-ի հունվարի 28)[8]։

Վիդքուն Քվիսլինգի բոլոր գաղափարները Հիտլերի կողմից մերժվում էին։ Վերջինս չէր պատրաստվում մինչև պատերազմի ավարտը որևէ պայմանագիր կնքել ու որպես Նորվեգիայի ամբողջական անեկսիայի պլաններ էր մշակում՝ այն դարձնելու համար «մեծ ռեյխի» ամենահյուսիսային շրջան։ Սակայն 1945 թվականի տեղի ունեցած հանդիպման ժամանակ Հիտլերը Քվիսլինգին խոստանում է վերականգնել Նորվեգիայի անկախությունը անմիջապես պատերազմի ավարտից հետո։ Այդ դեպը միակն է, երբ Հիտլերը օկուպացված տարածքին անկախություն է խոստացել[8]։

Վարչակարգի անկումը[խմբագրել | խմբագրել կոդը]

1944 թվականին Վիդքուն Քվիսլինգը արդեն ամբողջությամբ կորցրել էր Նորվեգիայի անկախություն ստանալու հույսից, սիկ Գերմանիան գտնվում էր պարտության շեմին։ 1945 թվականին Յոզեֆ Տերբովենը ինքնսպանություն է գործում, երբ դաշնակիցների զորքերը մտնում են Նորվեգիայի ափ, իսկ նույն թվականի մայիսի 9-ին Քվիսլինգը կառավարության մյուս անդամների հետ միասին ձերբակալվում է։ Այդպիսով Նորվեգիայում դադարեցվում է Քվիսլինգի կառավարության գործունեությունը։ Ազգային միասնություն կուսակցությունը արգելվում է և լուծարվում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Квислинг (Quisling) Видкун.(ռուս.)
  2. Видкун Квислинг | NORGE.RU - вся Норвегия на Русском.(ռուս.)
  3. КВИСЛИНГ И СУДЬБА ЕВРЕЕВ НОРВЕГИИ | Газета "Русский Базар" | Russian Bazaar Newspaper.(ռուս.)
  4. А.М. Носков. Норвегия во второй мировой войну 1940 - 1945., М: Наука., 1973. С. 132.(ռուս.)
  5. Tangenes, Gisle (2006 թ․ սեպտեմբերի 19). «The World According to Quisling». Bit of News. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 13-ին.
  6. 6,0 6,1 Nøkleby, Berit (1995). «Terboven, Josef». In Hans Fredrik Dahl (ed.). Norsk krigsleksikon 1940-45 (Norwegian). Oslo: Cappelen. ISBN 82-02-14138-9. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 29-ին. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 20-ին.{{cite encyclopedia}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)(նորվ.)
  7. Dahl, Hans Fredrik (1995). «Quisling, Vidkun». In Hans Fredrik Dahl (ed.). Norsk krigsleksikon 1940-45 (Norwegian). Oslo: Cappelen. ISBN 82-02-14138-9. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ դեկտեմբերի 24-ին. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 13-ին.{{cite encyclopedia}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)(նորվ.)
  8. 8,0 8,1 Dahl, Hans Fredrik (1995). «Quisling-Hitler-møtene». In Hans Fredrik Dahl (ed.). Norsk krigsleksikon 1940-45 (Norwegian). Oslo: Cappelen. ISBN 82-02-14138-9. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ դեկտեմբերի 24-ին. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 14-ին. {{cite encyclopedia}}: More than one of |author= and |last= specified (օգնություն)CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)(նորվ.)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Andenaes, Johs. Norway and the Second World War (1966)
  • Dahl, Hans Fredrik. Quisling: a study in treachery (Cambridge University Press, 1999)
  • Mann, Chris. British Policy and Strategy Towards Norway, 1941-45 (Palgrave Macmillan, 2012)
  • Riste, Olav, and Berit Nøkleby. Norway 1940-45: the resistance movement (Tanum, 1970)
  • Vigness, Paul Gerhardt. The German Occupation of Norway (Vantage Press, 1970)