Քոնոր Մեյսոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քոնոր Մեյսոն
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունանգլ.՝ Conor Ryan Mason
Ծնվել էդեկտեմբերի 26, 1992 (31 տարեկան)
Ռայլեյգ, Անգլիա
ԵրկիրՄեծ Բրիտանիա
Ժանրերալտերնատիվ ռոք
Մասնագիտությունվոկալիստ
Գործիքներվոկալ
Գործունեություն2012–այժմ
ԼեյբլRCA Records
ԿապվածNothing But Thieves
Կայքnbthieves.com

Քոնոր Ռայան Մեյսոն (անգլ.՝ Conor Ryan Mason, , Անգլիա), անգլիացի երգիչ և երգահան։ Կիթառահար Ջո Լենգրիջ Բրաունի, ստեղնահար և կիթառահար Դոմինիկ Կրեյքի, բաս կիթառահար Ֆիլիպ Բլեյքի և թմբկահար Ջեյմս Փրայսի հետ միասին հիմնել է բրիտանական Nothing But Thieves ալտերնատիվ ռոք խումբը։ Թողարկել է խմբի հետ իրենց «Nothing But Thieves» դեբյուտային ստուդիական ալբոմը 2015 թվականի հոկտեմբերին RCA Records լեյբլում[1]։

Կենսագրություն և անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Քոնոր Մեյսոնը ծնվել է Ռայլեյգ քաղաքում։ Նա հաճախում էր տեղի միջնակարգ դպրոցը, որտեղ երգում էր նվագախմբում։ Նա սկսել է վոկալի դասեր հաճախել, որտեղ սովորել է ճիշտ կառավարել ձայնը և աշխատել է շնչառության վրա։ BIMM-ի համար հարցազրույցի ժամանակ Քոնորը պատմել է, որ նրա հայրը նույնպես երգիչ էր։

Մեյսոնը կիսվել է ընկերուհու հետ նկարներով իր ինստագրամյան կայքէջում։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Nothing But Thieves խումբը 2014 թվականի նոյեմբերին աջակցել է Twenty One Pilots-ին London's Electric Brixton-ում[2]։ 2015 թվականի հուլիսին նրանք աջակցել են նաև Muse խմբին Rock In Roma շոուի ժամանակ, ելույթ ունենալով 30,000 մարդկանց արջև[3]։

2015 թվականին նրանց դեբյուտային Nothing but Thieves ալբոմը 7-րդ հորիզոնական է գրավել Մեծ Բրիտանիայում[4]։ ԱՄՆ-ում այն թողարկվել է 2016 թվականի փետրվարին։

Նրանց Trip Switch սինգլը կատարվել է Ռեգբիի աշխարհի առաջնության ժամանակ։ Նրանց երաժշտությունը նաև օգտագործվել է FIFA 16 և Madden 2016 խաղերում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Buckley, Kelly (2014 թ․ հուլիսի 17). «We've just been signed to the same record label as Pharrell Williams and David Bowie». echo-news.co.uk. Վերցված է 2015 թ․ մայիսի 11-ին.
  2. «TWENTY ONE PILOTS + Nothing But Thieves + Purple: Fri, 14 November, 2014 - Rock and pop concert tickets in London and the UK - Stargreen Tickets». www.stargreen.com. Վերցված է 2016 թ․ հունիսի 13-ին.(չաշխատող հղում)
  3. Trendell, Andrew. «Muse announce support acts for UK Drones tour - tickets | Gigwise». gigwise.com. Վերցված է 2016 թ․ հունիսի 13-ին.
  4. «nothing+but+thieves | full Official Chart History | Official Charts Company». Վերցված է 2016 թ․ փետրվարի 2-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]