Քննարկում:Հայեր

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հանրագիտարան[խմբագրել կոդը]

ՀԱրգելի մասնակիցներ, որպեսզի այս հոդվածը որոշակի գիտական բնույթ ունենա, անհրաժեշտ է արտասահմանում ապրող հայերի թիվը վերցնել Հայ Սփյուռք հանրագիտարանից(2003թ.-ին տպագրված կարմիր կազմով գիրք է), եթե իհարկե որևէ մեկը ձեռքի տակ ունի այդ գիրքը:6AND5 18:51, 3 Հոկտեմբերի 2010 (UTC)[reply]


Անկեղծ ասած ես լավ չհասկացա մեր ադմինի արարքը: Քանի որ հոդվածում բավականին թվեր կան և ոչ մի հղում, հետևաբար իմ կողմից ավելացրած կաղապարը չպետք է ավելորդ լիներ, բայց եթե այս հոդվածի համար ամոթ է այդքան թերություններ արծածող կաղապարների առկայությունը, դա արդեն ուրիշ խնդիր է:6AND5 19:04, 3 Հոկտեմբերի 2010 (UTC)[reply]

Հին կտակարան / Միատարր բնակչություն[խմբագրել կոդը]

Հին կատարանում հայերի մասին խոսք անգամ չկա։ Իսկ ընդհանրապես շատ վիճելի նախադասություն է։ Կասկածում եմ նույնիսկ, որ հույնը կամ աքեմենյան արձանագրությունները ՀԼ-ի բնակչության մասին նման բան կարող էին ասել։ Որքան գիտեմ արդի պատմաբանության մեջ ընդունված փաստ է, որ ՀԼ-ն բնակեցված է եղել բազմաթիվ ցեղային միություններով ու էթնիկ միավորներով, որոնց միաձուլումից ձևավորվել է հայ ժողովուրդը։ Մեջբերեմ մեր ժամանակներ ամենանշանավոր հայագետներից, Ռոբերտ Հյուսենին.

Following, for the present, the general consensus, we may note that from earliest times the Armenian highlands have been inhabited by many ethnic elements entering from various directions (as everywhere else), but here geography conspired to preserve the ethnic distinctions for countless centuries. Many clans, tribes, and peoples came to dwell in different valleys. Some clans and tribes held but one of these; others several. These were ruled by clan heads, tribal chiefs, princes, and kinglets. Armenia thus had little cohesion, geographic or ethnic; division was the order of the day. it was a patchwork, a crazy quilt, a mosaic of peoples. Dozens of distinct groups have been identified, many of them, of course, being but tribes or offshoots of others. Twice this ethnic complexity was pulled together in ancient times: first by the kings of Biainele, or Van, that is, the Urartian federation of the ninth to sixth centuries B.C.; and second under the kings of Armenia, which became, in effect, a successor federation to that of Urartu. The Urartian federation was highly mixed ethnically, comprising about a hundred principalities, and many peoples involved In the federation are mentioned in Urartian and Assyrian records. When the Urartian federation collapsed c. 585 B.C., and the so-called Armens, or proto-Armenians, entered from the west, they must have been, at first, merely another new ethnic element entering the mix and mingling with the older ones already there. This was not necessarily an invasion—at least there is no record of any—but appears rather to have been an infiltration.


These proto-Armenians must have been large in numbers, however, given the way that they came to dominate the plateau. Thus, there must have been some conflicts between them and the natives, and there are some records of these. Ultimately, the proto-Armenians spread into nearly every valley large and small, at least in the center of the plateau—absorbing the aboriginal ethnic elements but not always completely and certainly not on the fringes of the country. Generally speaking, the Armenians appear to have avoided the more remote mountains within which some of the early peoples appear to have taken refuge. Thus, numerous pre-Armenian peoples long survived, and, as Adontz (1908) has demonstrated, ethnonyms mentioned in Urartian, Hittite, and Assyrian records survived until far longer into the historic period than has perhaps always been appreciated. Indeed, some of these names are recognizable one thousand years after the fall of Urartu, when the Armenians begin to leave us written records of their own. Most of these peoples were, of course, more or less armenized—many of them doubtless completely so—but many of them, including those quite assimilated, seem to have continued to be governed by the descendants of their own ancestral rulers: the clan heads, tribal chiefs, princes, and kinglets of old. All of these local rulers were eventually incorporated into the complex body of the Armenian nobility—the Armenian princely houses—of which there were some seventy. The names of many of these houses betray either their pre-Armenian or non-Armenian origin: the Sala (one of the pre-Armenian peoples) are represented by the Princes Sghkuni, the Manda by the Princes Mandakuni, the Pala or Bala by the Princes Paluni. In the same way, the names of the various Armenian districts betray the names of their early inhabitants: the Pala by Paghnatun and Balahovit 'Pala House (or tribe)' and 'Bala Valley', the Mardians (Medes?) by Mardastan and Mardaghi, the Mannaians by Mananaghi, the Mushki by Moskikhe and Mukhank' and perhaps by Mokk', the Ainians by Hani, the Drilloi or Driles perhaps by Daranaghi and Derjan, the Udins by Utlk', and so on. All of these names attest to the diversity of pre-Armenian ethnic elements; indeed, the Udins exist today and are not Armenian despite the fact that those Udins who remained Christian rather than converting to Islam are members of the Armenian Church and their language is laced with Armenian vocabulary.
- Robert H. Hewsen. Armenia: A historial Atlas. The University of Chicago Press. 2000, p. 10

Առաջին պարբերության մասնակի թարգմանությունը, նրանց համար, ովքեր անգլերենին չեն տիրապետում.

Ըստ ներկայիս ընդունված տեսակետի, Հայկական լեռնաշխարհը վաղնջագույն ժամանակներից բնակեցված է եղել բազմաթիվ էթնիկ միավորներով, որոնք լեռնաշխարհ են մուտք գործել տարբեր կողմերից (ինչպես բոլոր այլ վայրերում), սակայն այստեղի աշխարագրական դիրքը նպաստել է անթիվ դարեր նրանց էթնիկ առնձնահատկությունների պահպանմանը։ Բազմաթիվ ցեղեր, ցեղային միություններ, ժողովուրդներ են եկել ու հաստատվել տարբեր հարթավայրերում։ Որոշ ցեղեր կարողացել են պահպանել միայն այդ հարթավայրերից մեկը, մյուսները՝ մի քանիսը։ Նրանք կառավարվում էին ցեղապետերի, տոհմապետերի, իշխանների ու արքայիկների կողմից։ Այսպիսով Հայաստանը թե՛ աշխարհագրական, թե՛ էթնիկ առումով շատ քիչ միանմանություն ուներ (...)։

Ուրարտական դաշնություն շատ բազմազան ազգային կազմություն ուներ, այն ընդգրկում էր շուրջ հարյուր իշխանություն և դաշնության մազ կազմող ժողովուրդներից շատերը նշված են ուրարտական և ասորական արձանագրություններով։

Իմ կարծիքով այնպիսի կարևոր թեմա, ինչպիսին հայերի ծագումն է պետք է անպայման հիմնված լինի հնարավորինս արժանահավար աղբյուրների վրա։ Ու եթե կան տարբեր տեսակետներ, պետք է ներկայացվեն բոլոր կարևոր տեսությունները։ --vacio 07:45, 20 Հուլիսի 2012 (UTC)[reply]

Ես լիովին համաձայն եմ քեզ հետ, նախադասությունն իսկապես կասկածելի է, պետք նշվի ընդամենը որ Աքեմենյան արձանագրություններում արդեն մ.թ.ա. 6-րդ դարում նշվում է Արմինիա, իսկ հույներն են էլ արդեն մ.թ.ա. 5-րդ դարում գրում են Հայաստանի և նրա բնակիչների մասին: Սակայն էլ ավելի կասկածելի է վերը նշված մեջբերումը Հյուսենից, ես ուսումնասիրել եմ նրա որոշ աշխատություններ և քարտեզներ, և ասեմ որ ըստ ինձ նա այնքան էլ անաչառ չի վերաբերվում մեր պատմությունը: Հենց այդ նույն մեջբերման մեջ դարձյալ կրկնվում է այն սխալ կարծիքը ըստ որի իբր թե նախահայերը, ովքեր սերել են մուշկերից և փռյուգացիներից գաղթել են արևմուտքից և խառնվելով ոչ հնդեվրոպական ուրարտների հետ առաջացել է հայ ժողովուրդը: Այս հիպոթեզի նպատակաը հայերին եկվոր հանելն է: Իմ մոտ առկա է Իշխանյանի 1988 թ-ի Հայ ժողովրդի ծագման ու հնագույն պատմության հարցեր գիրքը որտեղ հայերի եկվորության ամեն տեսակի հիպոթեզ բերված փաստարկներով լիովին մերժվում է:Իսկ ինչ վերաբերվում է հիշատակություններին, ապա մի քաղվածք այդ գրքից`
Մ.թ.ա. 3-րդ հազարամյակի երկրորդ կեսին Միջագետքում գտնվող Աքքադ պետության թագավոր Նարամ Սուենը մի քանի անգամ արշավել է Միջգետքից դեպի հյուսիս: Այդ արշավանքին վերբերող աքքադրեն արձանագրություններից մեկու գրված է, որ նա արշավել է նաև Armani երկիրը:

--Արամ 08:17, 20 Հուլիսի 2012 (UTC)[reply]

Համշեցիներ[խմբագրել կոդը]

Բարեկամական եթնիկ խմբերի մեջ նշված են նաև համշեցիներ: Համշեցիները դա հայերի սուբէթնիկ խումբ են: Ինչքանով է դա ճիշտ նրանց առանձնացնել հայերից:--David1992 (քննարկում) 18:08, 14 Օգոստոսի 2013 (UTC)[reply]

Կարծում եմ չարժե առանձնացնել Հարգելի David1992:--Ռ Ա Զ 18:42, 14 Օգոստոսի 2013 (UTC)[reply]
Չգիտեմ ինչ է նշանակում սուբէթնիկ, բայց համշենցիները նույն տրամաբանությամբ են հայեր կոչվում, ինչ սյունեցիները, ջավախքցիները կամ էլ լոռեցիները։ Բնականաբար հայեր են--Գարդմանահայ (քննարկում) 19:01, 8 Հունվարի 2014 (UTC)

Հետաքրքիր հարցեր[խմբագրել կոդը]

  1. Ինչ սկզբունքով է ընտրված նկարների հերթականությունը, այնպիսի տպավորություն է, որ հերթականության սկզբունք չկա:
  2. Հավատքի պահով, կարծում եմ գոնե անհրաժեշտ է ավելացնել հայ կաթոլիկ եկեղեցին, քանի որ նամանավանդ արտասահմանում կարծում եմ մեծ թիվ են կազմում...--6AND5 (քննարկում) 17:52, 28 Հունիսի 2014 (UTC)[reply]
Քանի որ հոդվածում երեք եկեղեցիների հղումներ կար, ես դրանք կաղապարի մեջ ավելացրեցի, ինչպես նաև պատրաստվում եմ ջնջել բոշաներին, որոնք լեզվային կապ հայերի հետ, բայց ոչ ծագումնաբանական...--6AND5 (քննարկում) 18:02, 28 Հունիսի 2014 (UTC)[reply]
Կարելի է նկարները դասավորել, ըստ ծննդյան տարեթվի, թեև ես անձամբ կողմ չեմ կաղապարում այսքան նկար լցնելուն։-Beko (քննարկում) 18:06, 28 Հունիսի 2014 (UTC)[reply]
Ես էլ եմ այդ կարծիքին դասավորելու առումով, իսկ քանի նկարի ես կողմ և այդ դեպքում ում նկարներին?--6AND5 (քննարկում) 18:10, 28 Հունիսի 2014 (UTC)[reply]
Ես էլ եմ կարծում, որ չարժի այդքան նկար ունենալ տեղեկաքարտում։ Ցանկության դեպքում կարելի է պատկերասրահ կազմել։ --Լիլիթ (քննարկում) 18:12, 28 Հունիսի 2014 (UTC)[reply]
Ես ջնջեցի ցուցակը քանի որ կոնկրետ չափանիշ պիտի լինի ում ենք ցուցակում անմահացնում, ում ոչ: Այդպիսի չափանիշներ դեռ չկան, ընդհանուր առմամբ հոդվածը լացակումած վիճակում է գտնվում, եթե կարելի է այդպես արտահայտվել--6AND5 (քննարկում) 19:52, 28 Հունիսի 2014 (UTC)[reply]
Լացակումածի պահն էլ էր լավ․․ Իրոք, ոչ մի անգամ չէի նայել այս հոդվածը։ Բացեցի՝ ինձ վատ զգացի․․․ Համենայն դեպս մի քայլ արվեց արդեն՝ առանց նկարների շատ ավելի լավ է։ Շնորհակալություն, 6AND5 ջան։ --Լիլիթ (քննարկում) 20:05, 28 Հունիսի 2014 (UTC)[reply]
Խնդրեմ, ընդհանրապես նկարները ազգ կաղապարում ընդունված է և շատ նկարներ, բայց պետք է չափանիշ որոշվի: Մեր հին ընկեր Դավիթ1992-ը ռուսերեն վիքիում առաջարկում էր Քիմ Քարդաշյանին ներառեինք կաղապարի մեջ ru:Обсуждение:Армяне#Персоны в коллаже статьи, բայց լավ պրծանք, ընթացքում փոշմանեց...:-)--6AND5 (քննարկում) 20:18, 28 Հունիսի 2014 (UTC)[reply]
Փաստորեն, ռուվիքիում լավ էլ հետաքրքիր ա անցնում։ Ահագին բան իմացա էս 2 օրը քեզնից։ Դրա համար չէիր երևի մեզ այցելում․․․ --Լիլիթ (քննարկում) 20:33, 28 Հունիսի 2014 (UTC)[reply]
Այո, այստեղից գնացի, որ Դավիթին էլ չտենամ, նա նույնպես եկավ ռուվիքի:-):-):-), բայց այս վերջին ամիսներին նրանից խաբար չկա: Ես կարող եմ նաև «երկու կիլոմետրանոց» քննարկման հղում էլ տամ, նայիր:ru:Википедия:Форум/Географический#Казахстан, Турция, Азербайджан европейские страны, а Армения нет?:-) կապույտ գույնից հետո էլ է թեման շարունակվում ու մինչ այսօր չի վերջանում, մասնակիցների մի մասը ուզում են մշակութային առումով Հայաստանը ներառեն Եվրոպայի մեջ, ոմանք էլ ասում, որ այդ դեպքում աշխարհի կեսը պիտի ներառվի այդ կաղապարի մեջ:--6AND5 (քննարկում) 20:53, 28 Հունիսի 2014 (UTC)-[reply]
Այդ քննարկման կարևոր միջանկյալ իտոգ կոչվածը սա էր, որը որպես փաստ ընդունվեց նաև ադմինների կողմից:[1]--6AND5 (քննարկում) 20:57, 28 Հունիսի 2014 (UTC)[reply]
Մենք երևի ամբողջ տարվա ընթացքում այսքան քննարկում չենք ունենում՝ միասին վերցրած․․․ --Լիլիթ (քննարկում) 21:13, 28 Հունիսի 2014 (UTC)[reply]

Թվաքանակ[խմբագրել կոդը]

Հայերի թվաքանակը աշխարհի մասշտաբով դժվար է հստակ որոշել: Նշված 10 և նույնիսկ շրջանառվող 12 միլիոն թվաքանակը սխալ թիվ է (արդեն 2 տասնամյակ է, ինչ այդ թիվն է շրջանառվում, ինչա չի աճու՞մ այդ թիվը): Եթե հիմք է վերցվել այն թվերը, որոնք ըստ երկրների նշված են, ապա դա նույնպես սխալ է: Քիչ, թե շատ բանից տեղյակ մարդու համար հասկանալի է, որ Սիրիայում ոչ թե 3000 հայ է բնակվում, այլ միգուցե այդքան բնակվում է երևի սիրիական ինչ-որ փոքր քաղաքում: Հոդվածում գրված է, որ Թուրքիայում բնակվում է 60.000 հայ: Դրանից շատ երևի բնակվում են միայն Ստամբուլում: Ակնհայտ է, որ հաշվի չի առնվել նաև համշենահայությունը: Եթե վերջինս հաշվի չի առնվել, քանի որ որոշ մասնագետներ նրանց հայեր չեն համարում, ապա նույն տրամաբանությամբ պետք է Ադրբեջանցիներ հոդվածից հեռացնել Իրանում բնակվող ադրբեջանցիների թվաքանակը: Հոդվածում նշված է, որ ՌԴ-ում բնակվում են 1.2 կամ 2.5 միլիոն հայ, ինչը հուշում է, որ երկու թիվն էլ նկարված են՝ հաշվի առնելով այն, որ ՌԴ նախագահը իր ելույթներից մեկում հայտնել էր, որ իր երկրում ավելի շատ հայ է բնակվում քան ՀՀ-ում և հաշվի առնելով նաև ՀՀ-ից ՌԴ մեկնածների (մեկնած-ժամանածների հարաբերակցությունը հաշվի առնելով) թվաքանակը: Մեկ այլ օրինակ. Աբխազիայում բնակվում է մոտ 220.000 մարդ, որից պաշտոնապես հայերը կազմում են մոտ 60.000, իսկ ոչ պաշտոնապես երկրի բացարձակ մեծամասնությունը: Նույն ապատեղեկատվությունն է Մոսկվայի պահով. պաշտոնապես նշված է, որ հայերը քաղաքում մոտ 110.000, իսկ իրականում 1 միլիոնից էլ ավել են: Հիմա հաշվի առնելով նշված և այլ հանգամանքները, առաջարկում եմ հոդվածից ջնջել հայերի թվային տվյալները, քանի որ այն չի համապատասխանում իրականությանը և ապատեղեկատվություն է: --Գարդմանահայ (քննարկում) 12:53, 4 Հունվարի 2017 (UTC)

Քանի որ դեմ արտահայտվողներ չկան, ապա ես կատարում եմ ջնջումներ:

  1. Արդեն հակիրճ նշել եմ, թե ինչի հոդվածում նշված 10.000 մլն թիվը ճիշտ չի: Այն ջնջել եմ:--Գարդմանահայ (քննարկում) 01:30, 10 Հունվարի 2017 (UTC)
  2. ՌԴ-ում հայերի թվաքանակը նշված է 1.5-ից(պաշտոնական) 2.5 մլն(այսպես ասած կիսապաշտոնական): Պաշտոնապես Կրասնոդարի երկրամասում բնակվում են 282.000 (ՌԴ-ում պաշտոնապես՝ 1.220.000 հայ), իսկ կիասպաշտոնական տվյալներով միայն Կրասնոդարի երկրամասում 1.000.000 հայ: Շատ տարօրինակ ու հսկայական տարբերություն: Իրական թվաքանակը միայն Արա Աբրահամյանի կամ ՌԴ վիճակագրական ծառայության հայտնած տվյալների վրա հիմնվելով սխալ է որոշելը, քանի որ 1-ինը հիմնվում է հիմնականում հետխորհրդային առաջին տասնամյակի տվյալների վրա (ինչը փոխվել է էապես), իսկ երկրորդը քաղաքական հանգամանքներից ելնելով չի հրապարակի իրական թիվը, այնպես, ինչպես Թուրքիան չի հրապարակի այնտեղ ապրող հայերի իրական թիվը: Իսկ առավել մանրամասն վերլուծության համար կարելի է առանձին ժամանակ տրամադրել: Հիմա պաշտոնական թվականակը ջնջում եմ, քանի որ ոչ պաշտոնականը գոնե առավել մոտ է իրական թվին, քան պաշտոնականը: Չնայած էլի սխալ եմ համարում:--Գարդմանահայ (քննարկում) 01:53, 10 Հունվարի 2017 (UTC)
  3. Սիրիայում բնակվող հայերի թվաքանակը ակնհայտ սխալ է. միայն Քեսաբում ու հարակից մի քանի գյուղերում արդեն այդքան հայ է ապրում:--Գարդմանահայ (քննարկում) 02:03, 10 Հունվարի 2017 (UTC)
  4. Հոդվածում նշված է, որ Թուրքիայում բնակվում է 60.000 հայ: Թիվը վերցված է հետևյալ աղբյուրից, որտեղ նշված է, որ աշխարհում բնակվում է 6.5 մլն հայ: Միայն ՀՀ-ում և ՌԴ-ում միասին 6.5 մլն.-ից երևի ավելի շատ հայ են ապրում: Տեղեկատվության աղբյուրը սխալ տեղեկություններ է տարածում և չի կարելի այն հիմք ընդունել: Իսկ եթե հաշվի առնենք, որ Թուրքիայում բնակվում են նաև համշենահայերը (չհաշված հայերի այլ տեսակներ), որոնց թիվը տարբեր հաշվարկներով հասնում է մի քանի միլիոնի, ապա ակնհայտ է, որ 60.000-ը սխալ թիվ է: Միգուցե միայն այդքան հայ բնակվում է Ստամբուլում: --Գարդմանահայ (քննարկում) 02:13, 10 Հունվարի 2017 (UTC)
  5. Ջնջում եմ նաև այն թվերը, որոնց տեղեկատվություն ստանալու աղբյուրը նշված չէ: Օրինակ 1. հոդվածում գրված է, որ Իրաքում բնակվում են 20.000 հայ, ինչը ճշտելը գրեթե անհնար է կապված այդ երկրում տիրող պատերազմական իրավիճակով և վերջինիս հետևանքով ստեղծված հսկայական արտագաղթով: Օրինակ 2.Հոդվածում նշված է, որ Հունաստանում բնակվում է 36.000 հայ, այնինչ այդքան հայ Հունաստանում բնակվում էր 1931 թվականին, իսկ այդ թվի պակասելու էական նախադրյալներ չկան: Միգուցե 36.000 հայ միայն Սալոնիկում է բնակվում:--Գարդմանահայ (քննարկում) 02:19, 10 Հունվարի 2017 (UTC)
  6. Հոդվածում նշված է, որ Վրաստանում (առանց Աբխազիայի) հայերի թիվը 250.000 է, պաշտոնական տվյալներով այն կազմում է 168.000, իսկ ահա այստեղ նշված է, որ միայն Ջվախքում 100.000 հայ է բնակվում (հաշվի առնելով վերջին տարիների արտագաղթը): Այսինքն կրկին սխալ թվի հետ գործ ունենք:--Գարդմանահայ (քննարկում) 03:08, 10 Հունվարի 2017 (UTC)

Քննարկում 2...[խմբագրել կոդը]

Գարդմանահայ ջան, շատ ուշ նկատեցի քո գրածը, քանի որ այս էջը չկա իմ հսկացանկում: Մի քանի բան ասեմ, որից հստակ պատկերացումը կձևավորվի: Դեռ 1990-ական թվականների սկզբին, եթե հիշես, լայնորեն շրջանառվում էր հայերի՝ 7 միլիոն լինելու փաստը, որը բացատրելի ու ապացուցելի իրողություն էր: Հայկական ԽՍՀ-ում բնակվում էր 3 300 000 մարդ (1989), հայկական սփյուռքի թվաքանակը տատանվում էր 1.9-2.1 միլիոնի շուրջ, իսկ ԽՍՀՄ-ում հայերի թիվը 1.6 միլիոն էր (Վրաստան և Ադրբեջան՝ 500-ական հազար, ևս կես միլիոնից ավելի հիմնականում Ռուսաստան, Ուկրաինա և Ուզբեկստան): Երկրաշարժից, ԽՍՀՄ փլուզումից ու Ղարաբաղյան պատերազմից հետո հարյուր հազարավոր հայեր անցան Ռուսաստան՝ ոչ միայն Հայաստանից, այլև Միջին Ասիայից ու Կովկասից, որտեղ էլ սկսեց նրանց ռուսացումը: Հաշվի առնելով, որ հայերը 1990-ականներից սկսած ունենում են հիմնականում 2 երեխա, հազվադեպ՝ 3 կամ 1՝ էլի միջինը 2, ստացվում է, որ հայերի բազմացումը, նույնիսկ եթե լինեին միայն հայկական ամուսնություններ և նոր սերունդը օտար չդառնար, 30 տարի անց (2017) կհասներ ոչ ավելի, քան 10 միլիոնի: Այսօր Հայաստանի ու Արցախի հայության քանակը չի անցնում 3 միլիոնից, և ավանդական սփյուռքը նույնպես կլիներ 3 միլիոն (որը միջին արագությամբ ձուլվում է ԱՄՆ-ում՝ 1.2 միլիոն, ու Ֆրանսիայում՝ 0.6 միլիոն), մոտավորապես 3 միլիոն էլ՝ ֆանտաստիկ արագությամբ ձուլվող Ռուսաստանում (2.2 միլիոն), Ուկրաինայում և Վրաստանում (200-ական հազար): Ստացվում է, որ հայերի թիվը կարող էր հասնել 10 միլիոնի, այնինչ իրականում 9 միլիոն է: Նրանց մեջ հայախոսները կազմում են 5.2 միլիոն: Այս բոլոր թվերը հավաստի են, եթե ուզես՝ աղբյուրները ցույց կտամ: --Հայկ (արաբագետ) 16:38, 13 Հունվարի 2017 (UTC)

Ողջույն Հայկ ջան: Օգտակար կլինի քո ներկայացրած աղբյուրները ուսումնասիրել: Թե հարմար է, գրի այստեղ: Ինչ վերաբերվում է թվաքանակին, ապա ես ինչ հիշում եմ, հայերի թվաքանակը 10-12 միլիոն են ասում: Այդ թիվն էին ասում նաև դպրոցի ցածր դասարաններից սկսած, իսկ ես դպրոցն ավարտել եմ մոտ 10-12 տարի առաջ: Հետաքրքիրն էլ այն է, որ այսքան տարի նույն թիվն է մնացել: Բայց սա էական չի: Հայեր հոդվածը շատ լուրջ ու պատասխանատու հոդված է և իմ կողմից թվաքանակի ջնջումը պայմանավորված է այն հանգամանքով, որ եթե չունենք հստակ, արժանահավատ տվյալներ, ուրեմն չպետք է մենք «թիվ հորինենք» կամ «կարենք-կարկատենք» ինչ-որ թիվ: Իմ կարծիքով այս բարդ հարցին լուծում տալու համար նախ պետք է հասկանանք, թե ինչ ենք ասում հայ ասելով: Այս հարցի վերջնական պատասխանը ասպարեզից կհանի նաև բազմաթիվ խնդիրներ, այդ թվում՝ համշենահայերի մասով: Օրինակ ոմանց համար համշենահայերը/համշենցիները հայ են, այսինքն՝ պետք է ընդգրկվեն քննարկվող թվի մեջ: Որոշների համար հայեր են, բայց «սխալ» հայեր են, հետևաբար չպիտի ընդգրկվեն թվաքանակի մեջ: Մեկ այլ խմբի համար էլ ընդհանրապես հայեր չեն: --Գարդմանահայ (քննարկում) 16:51, 13 Հունվարի 2017 (UTC)
Դե տեսնում ես՝ դպրոցն ավարտել ես 10-12 տարի առաջ, նույնիսկ դու հստակ չգիտես :-) իսկ եթե լուրջ, ես գտա մի պատմական փաստաթուղթ, որտեղ հայերի թիվը 1990 թվականին նշվում է 8 միլիոն: Ուղղակի օնլայն աղբյուրները շատ չեն: Այն աղբյուրը, որտեղ 1989 թվականի էր, հստակ հիշում եմ, այն էլ՝ դպրոցական դասագիրք, որ հրատարակվել էր 1993 թե 1994 թվականին, այսինքն՝ հաստատ հակահայկական բան չէր ունենա, եթե ոչ հակառակը: Ու այդտեղ նշվում էր, որ հայերի թիվը ԱՄՆ-ում 800 հազար է, Ֆրանսիայում՝ 450, իսկ ընդհանուր սփյուռքում՝ 1,9-2,1 միլիոն: Դե իսկ նույն թվականի հայերի թիվը ԽՍՀՄ-ում գտնելը բավական հեշտ է՝ 4623000: 7 կամ 8 միլիոն հայից հաստատ 12 միլիոն չէին դառնա 30 տարում, դա ֆանտաստիկ ժանրից է: Դա կնշանակեր, որ հայերի թիվը 30 տարում ավելացավ 50 տոկոսով, իսկ նման բան տեղի չէր ունեցել նույնիկս Հայկական ԽՍՀ-ում 1959-1989 թվականներին, երբ մարդիկ ունենում էին մինչև 5-6 երեխա: Իսկ սա ոչ թե մեկ պետության ներսում է արդեն, այլ սփյուռքում՝ ինքդ էլ գիտես ինչքան մեծ ձուլման տոկոսով: --Հայկ (արաբագետ) 17:15, 13 Հունվարի 2017 (UTC)
Որտեղից էլ պեղել ես էտ փաստաթուղթը: Մեկ-մեկ ինձ թվում է, որ դու ինչ-որ տեղից հղումների արխիվ ես ցրել ու մոտդ պահում ես, որ հարմար առիթի դեպքում ներկայացնես քննարկումներին: Փաստաթղթի հետ կապված. իմ կարծիքով աշխարհում հայերի թվաքանակը որոշելու պահով այն չի կարող օգտակար լինել թեկուզ հենց այն պատճառով, որ Հայ առաքելական եկեղեցին իր գոյության գրեթե ամբողջ ընթացքում հայ չի համարել հայ առաքելական եկեղեցուն «չհարող» հայերին: Օրինակները շատ են՝ քաղկեդոն հայերի, կաթոլիկություն ընդունած հայերի հանդեպ մերժողական կեցվածքը, վերջին մի քանի տարիներին հաճախակի դարձած այն ելույթները, որոնց ընթացքում առաքելական եկեղեցու պաշտոնական ներկայացուցիչը ասում է, թե իբր ով առաքելական չի, նա հայ չի:
Հայկ ջան, քո կարծիքով ի՞նչ սկզբունքով որոշենք, թե ով է հայ: Տարբերակներից մեկը և ամենահեշտը բոլոր երկրների պաշտոնական վիճակագրական տվյալները նայելն է ու համապատասխան թվերը իրար գումարելը: Բայց այս տարբերակը բավարարող չի (ՌԴ-ն օրինակ):--Գարդմանահայ (քննարկում) 19:12, 13 Հունվարի 2017 (UTC)
Էս ի՞նչ հավես բան ես տվել :)) Գարդմանահայ (քննարկում) 19:17, 13 Հունվարի 2017 (UTC)
Գարդմանահայ ջան, ինձ չի թվում որ մեր եկեղեցին մենակ առաքելականներին հաշվի հայ, թեկուզ զուտ նրա համար, որ քրիստոնյաներ են նաև մյուսները: Եթե նույնիսկ դա այդպես լիներ, երեք հանգամանք կա, որ փաստում են իմ ասածը. նախ՝ իմ բերած փաստացի տվյալները, ըստ որոնց հայերի թիվը չի անցնում 7 միլիոնից, երկրորդ՝ կաթոլիկ ու բողոքական հայերը թվով հազիվ լինեն 100 հազար, ու երրորդ, եթե գումարենք 7 միլիոնին ևս 1 միլիոն իսլամացած հայեր, ապա գալիս է հենց այդ 8 միլիոնը: Այնպես որ՝ հայ առաքելական եկեղեցին հայ է համարել ոչ միայն այլադավան քրիստոնյաներին, այլև մուսուլման հայերին: Նշեմ, որ 1,9-2,1 միլիոն սփյուռքահայերի թվաքանակը հենց գոյացել է հայկական եկեղեցու և արտասահմանյան արտգործնախարարությունների հաշվարկից: Հիմա բոլոր տեսակի հայերի թիվը չի կարող անցնել տասը միլիոնը, այդ թվում՝ վերջին երեսուն տարիներին վաղուց արդեն ձուլված ու հայերի հետ ոչ մի (այդ թվում՝ ազգանվանական) կապ չունեցող հայերը: Ինչ վերաբերում է թվերը գումարելուն, այդպես կգանք նույն ճանապարհին՝ էլի կհասնենք 10 միլիոնի՝ առավելագույնը, որից Հայաստանում ու Արցախում՝ 3 միլիոն, ՌԴ-ում՝ 2,4 միլիոն (նրանցից 1,2 միլիոնը քաղաքացի է, ռուսահայերից մոտ մեկ միլիոնը ապրում է Հյուսիսային Կովկասում, ևս այդքանը՝ Մոսկվայում, իսկ մյուս քաղաքներում՝ 2-3 հարյուր հազար՝ միասին), ԱՄՆ-ում՝ 1,3 միլիոն (մոտ մեկ միլիոնը՝ Կալիֆոռնիայում), Ֆրանսիայում՝ 600 հազար, Վրաստանում՝ 200 հազար (միասին՝ 7,5 միլիոն): Մյուս երկրներից ոչ մեկում՝ ոչ մի, նույնիսկ ամենահայամետ աղբյուրի տվյալներով, նույնիսկ 100 հազար հայ համայնք չկա: Դրան գումարենք բոլոր երկրները՝ չի հասնի 9 միլիոնի, և առավելագույնը մեկ միլիոն էլ՝ համշենահայերը --Հայկ (արաբագետ) 07:07, 14 Հունվարի 2017 (UTC)
Հա, բայց հիմա ու՞մ ենք որպես հայ համարում, ո՞նց որոշենք Ֆրանսիայում ապրող Միշել Դասունը, ում ծնողները հայեր են, բայց ինքը բոլոր տեղերում նշված է որպես ֆրանսիացի, հայ է՞, թե՞ ոչ: Փաստացի մի քանի օրինակներ բերեմ: Գերմանիայում ունեմ բարեկամներ, որոնցից մեկը ամուսնացել է գերմանացու հետ, երեխան ունի միայն գերմանական անձնագիր, հայկական անուն, ազգանուն, իրեն զգում է որպես, շատ հայերից էլ ավելի լավ է հայերեն խոսում, որ պետք լինի հայերի շահերի համար կռվի, կգա կկռվի ու նման բաներ: Բայց էտ երեխեն Գերմանիայի պաշտոնական տվյալներում նշված է որպես գերմանացի: Նման դեպքերը եզակի չեն, բազմաթիվ են: Մոսկվայում ունեմ բարեկամներ, որոնցից շատերը երևի մի 30-40 տարի արդեն այնտեղ են ապրում, ունեն ՌԴ անձնագիր, շատերը՝ նաև ազգանվան ոչ հայկական վերջավորություն, բայց իրենց հայ են համարում, պարզապես մարդահամարի ժամանակ որոշակի հանգամանքներից ելնելով ազգության դիմաց նշում են ռուս: Այս օրինակն էլ եզակի դեպք չէ, այլ համատարած բնույթ է կրում: Դերսիմում կա «շունը տիրոջը չճանաչող բնակչություն», որոնց որոշակի մասը իր «ներսում» իրեն համարում է հայ, այդ են վկայում բազմաթիվ հրապարակումներ, գրքեր, վերլուծություններ, բայց պաշտոնական տվյալներով այդ մարդիկ առնվազն հայեր չեն: Այս դեպքն էլ եզակի չէ: Թբիլիսիում, եթե չեմ սխալվում, հայերի թիվը պաշտոնապես մոտ 80.000 է, բայց... Հավլաբարում ապրող Սարկիս Մամյանը ունի երկու եղբայր, որոնք բնակվում են նույն քաղաքում, բայց ի տարբերություն վերջիններիս, Սարկիսը մարդահամարի ժամանակ նշում է, որ ինքը հայ է, իսկ եղբայրները, որոշակի հանգամանքներից ելնելով, մոտ 25 տարի առաջ ազգանվան վերջի «յան»-ը փոխել են «աշվիլիի» ու ազգության դիմաց նշում են վրացի: Իրանց երեխեքը նույնպես ազգանվան աշվիլի վերջավորությունն ունեն ու նշվում են որպես վրացի, բայց իրականում հայ են: Սա էլ եզակի դեպք չէ: Օրինակները շատ-շատ են Հայկ ջան, ու իմ կարծիքով առնվազն էտ երեխեքը ոչ Հայ առաքելական եկեղեցու, ոչ վրացական պաշտոնական վիճտվյալներում որպես հայ չկան նշված: Հիմա ես սխալ եմ համարում նման 1000... հայերի հանենք «ցուցակից» ու «դեն» շպրտենք: Ավելի լավ է այդ թվերը չգրենք հոդվածում, քան թե ակնհայտ թերի թվեր գրենք:--Գարդմանահայ (քննարկում) 08:57, 14 Հունվարի 2017 (UTC)
Գարդմանահայ ջան, դու հաստատ շատ լավ գիտակցում ես, որ այդ բոլոր խնդիրները կարող են լինել ցանկացած ազգության ներկայացուցիչների հետ: Այսինքն՝ նույն տրամաբանությամբ կարելի է խոսել նույնիսկ շատ ավելի մոտ ազգությունների մասին, ասենք՝ ռուսների ու ուկրաինացիների: Այսինքն՝ Ռուսաստանում ապրող ուկրաինացին արդեն վաղուց ռուսացել է, և հակառակը: Բաքվում էլ ապրող շատ հայեր՝ ավագ սերնդից, բավական լավ շփվում են ադրբեջանցիների հետ մինչև հիմա՝ ՌԴ լինի թե ԱՄՆ, ու շփվում են ռուսերենով, ու ասում որ բաքվեցի են՝ ոչ հայ, ոչ էլ ադրբեջանցի, բայց սա լրիվ ուրիշ կատեգորիա է: Ասածս այն է, որ հեռուներ չգնանք, ու գրենք այն թվերը, որոնք նշվում են պետական տվյալներով՝ թե մեր հայկական տվյալը, որը հիմնված է ՀՀ ԱԳՆ ու եկեղեցու արտասահմանյան թեմերի այցելուների վրա, թե այդ երկրների մարդահամարների տվյալը: Կունենանք երկու թիվ, ու այդ սկզբունքը կկիրառենք բոլոր ազգերի պարագայում: Աշխարհում կան մի քանի հազար ազգեր, հո բոլորի համար չենք դնելու ու այդ ուսումնասիրությունները կատարելու: Հայը հայ է՝ ուզում է մուսուլման լինի, ուզում է աթեիստ, իսկ թե ովքեր են հայ՝ դա որոշում են վերոնշյալ երկու կառույցները՝ մի կողմից ՀՀ ԱԳՆ ու ՀԱԵ թեմեր, մյուս կողմից՝ տվյալ պետության վիճակագրություն. սա ամենաճիշտ ճանաապարհն է: Իսկ սփյուռքում թե ով է իրեն հայ համարում կամ մի կտոր երշիկ ավել ուտելու համար ազգը ուրացած գնում է արտերկիր ու նման ոգով դաստիարակում զավակներին ու հեռացնում հայրենիքից՝ որ Հայաստանի մասին էլ առանց խղճի խայթ զգալու վատ արտահայտվեն՝ որտեղ ասես, ու մյուս մասն էլ՝ հայ է մնում ու հայ տեսակը պահում՝ ու հարկ եղած դեպքում հայրենիքի կողքին է, դա արդեն ներքին ընտանեկան խնդիր է: --Հայկ (արաբագետ) 13:31, 14 Հունվարի 2017 (UTC)

┌─────────────────────────────────┘
Հայկ ջան, ուրեմն հոդվածում նշենք միայն պետությունների պաշտոնական վիճակագրական տվյալները, իսկ հետագայում քննարկելուց հետո նաև այսպես ասած ոչ պաշտոնականը (եկեղեցու թեմեր և այլն): Հմո՞--Գարդմանահայ (քննարկում) 15:57, 14 Հունվարի 2017 (UTC)

Իմ ասածն էլ հենց դա էր: Մոտավորապես այսպես՝ [2] --Հայկ (արաբագետ) 16:07, 14 Հունվարի 2017 (UTC)
Հա, ու միայն որպես աղբյուր նշենք պետական վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները: Հիմա եղած թվերը ջնջեմ, որ կամաց-կամաց նորերը ավելացվի:--Գարդմանահայ (քննարկում) 16:18, 14 Հունվարի 2017 (UTC)

Թվաքանակի կաղապարի ջնջում[խմբագրել կոդը]

Առաջարկում եմ հոդվածի սկզբում տեղադրված հայերի թվաքանակին վերաբերող կաղապարը ջնջել, քանի որ այս պահին այն նույնիսկ չունի այսպես ասած նվազագույն տեղեկատվական ծավալ, որը ընթերցողի մոտ կձևավորի քիչ, թե շատ տեղեկատվական բավարարվածություն: Թերի կաղապարի առկայությունը նաև փչացնում է հոդվածի «տեսքը» և ներկա տեսքով դրական գործառույթ չի իրականացնում: Այս պահին, իմ կարծիքով, դժվար է նշել հայերի թվաքանակը աշխարհի մակարդակով, քանի որ բազմաթիվ գործոնների հետևանքով առանձին երկրների մասով չկա տեղեկատվական անաչառ արտահոսք:--Գարդմանահայ (քննարկում) 15:47, 13 Հունվարի 2017 (UTC)

Ի՞նչ կաղապարի մասին է խոսքը։ Նույնիսկ եթե չկա կոնկրետ թիվ, կան առաջարկվող տարբերակներ, դրանք էլ անպայման պետք է նշել։ --@ջեօ 16:49, 14 Հունվարի 2017 (UTC)
Արդեն վերևում քննարկեցինք ու որոշվեց գրել միայն պետությունների պաշտոնական վիճակագրական տվյալները: Ջնջելու կարիք չկա:--Գարդմանահայ (քննարկում) 17:27, 14 Հունվարի 2017 (UTC)

Չեզոքություն[խմբագրել կոդը]

Հարգելի Nooberella, ձեզ եմ նշում, քանի որ, ինչպես տեսնում եմ, դուք եք էապես բարելավել հոդվածը: Հոդվածում ես տեսնում եմ չեզոքության բազմաթիվ խախտումներ: Հոդվածը հիմա չեմ պիտակում, քանի որ այն ընտրվել է որպես Շաբաթվա հոդված: Չեզոքոթյան խախտման մի օրինակ եմ նշում՝ «...սակայն հայերը մայիսյան հերոսամարտերի ժամանակ հերոսական դիմադրություն ցուցաբերեցին և հաղթանակ տարան թուրքերի հանդեպ՝ դուրս շպրտելով նրանց Արևելյան Հայաստանից։»: Խնդրում եմ հանել բոլոր զգացումնքային և ոչ հանրագիտարանային տարրերը: Ես հույս ունեմ, որ նույն պատկերը չենք ունենա ապագայում գործի դրվող նախագծի ժամանակ: Գրեք ինձ, եթե հարցեր ունեք:--TonJ (քննարկում) 14:41, 16 Նոյեմբերի 2019 (UTC)[reply]

Ողջույն հարգելի TonJ, Ձեր նշած հատվածում չեզոքության խախտման ոչ մի դեպք չնկատեցի։ «Հայ ժողովրդի մայիսյան հերոսամարտեր» հոդվածի անվանումը հենց հուշում է, որ հայերը հերոսական դիմադրություն են ցուցաբերել, իսկ «դուրս շպրտելու» մեջ ոչ մի էմոցիա ես չնկատեցի։ Եթե դե այդքան էական է Ձեր համար, խնդիր չեմ տեսնում, կարող եք «դուրս շպրտելով»-ը փոխարինել «ստիպելով նահանջել նախնական դիրքեր»-ով։ Շնորհակալություն։ --Nooberella💬 15:21, 16 Նոյեմբերի 2019 (UTC)[reply]