Քլաուս Թոյբեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քլաուս Թոյբեր
գերմ.՝ Klaus Täuber
Քաղաքացիությունը  Գերմանիա
Ծննդյան ամսաթիվ հունվարի 17, 1958(1958-01-17)[1]
Ծննդավայր Էռլանգեն, Միջին Ֆրանկոնիա, Բավարիա, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն
Մահվան ամսաթիվ հուլիսի 1, 2023(2023-07-01)[2] (65 տարեկան)
Հասակ 183 սանտիմետր
Քաշ 83 կիլոգրամ
Դիրք հարձակվող

Քլաուս Թոյբեր (գերմ.՝ Klaus Täuber, հունվարի 17, 1958(1958-01-17)[1], Էռլանգեն, Միջին Ֆրանկոնիա, Բավարիա, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն - հուլիսի 1, 2023(2023-07-01)[2]), գերմանացի ֆուտբոլիստ[3], խաղացել է որպես հարձակվող[4]։ Նրան «Բռնցքամարտիկ» մականունն են տվել ոչ միայն այն պատճառով, որ ծնվել է Մուհամեդ Ալիի հետ նույն օրը, այլ նաև այն պատճառով, որ պրոֆեսիոնալ կարիերայի ընթացքում ստացել է ընդամենը մեկ կարմիր քարտ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քլաուս Թոյբերը պրոֆեսիոնալ կարիերան սկսել է Երկրորդ Բունդեսլիգայում հանդես եկող «Նյուրնբերգ» ակումբում։ Իր դեբյուտային մրցաշրջանում 1976/77 թվականներին նա անցկացրել է ընդամենը երեք խաղ, իսկ հաջորդ մրցաշրջանից դարձել է ակումբի հիմնական թիմի խաղացող։ Տեյբերն իր առաջին գոլը խփել է 1977 թվականի սեպտեմբերի 23-ին «VfR 1910 Bürstadt» ակումբի դեմ խաղում։ Այդ մրցաշրջանում «Նյուրնբերգը» զբաղեցրել է երկրորդ տեղը և իրավունք ստացել հանդես գալ առաջին Բունդեսլիգայում։ Այնուամենայնիվ, 1978/79 մրցաշրջանում «Նյուրնբերգը» զբաղեցրել է միայն 17-րդ տեղը և իջել երկրորդ Բունդեսլիգա։ Մեկ տարի անց թիմը կրկին վերադարձել է առաջին դիվիզիոն։ Թոյբերը «Նյուրնբերգի» կազմում անցկացրել է 79 հանդիպում և դարձել 24 գոլի հեղինակ։

1980 թվականին Թոյբերը տեղափոխվել է «Շտուտգարտ Կիկերս», որտեղ անցկացրել է երեք մրցաշրջան, 99 հանդիպում և խփել 49 գոլ։ 1983 թվականին Թոյբերը տեղափոխվել է «Շալկե 04» և օգնել ակումբին զբաղեցնել երկրորդ տեղը և դուրս գալ առաջին Բունդեսլիգա։ «Շալկե 04»-ի կազմում նա անցկացրել է ևս երեք մրցաշրջան, 125 հանդիպում և խփել 58 գոլ։

1987 թվականին Տեյբերը պայմանագիր է կնքել «Բայեր 04»-ի հետ[5], որտեղ նա հաղթել է 1988 թվականի ՈւԵՖԱ-ի գավաթը։ «Բայեր 04»-ի կազմում Տեյբերն անցկացրել է երկու մրցաշրջան, 31 հանդիպում և խփել 8 գոլ, որից հետո ավարտել է կարիերան։

Մարզիչ[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր ֆուտբոլային կարիերայի ավարտից հետո Թոյբերը որպես մարզիչ աշխատել է «Ռադե» և «Յան Ռեգենսբուրգ» ակումբներում։ 1995-2002 թվականներին նա մարզել է «Շալկե 04» պատանեկան (U-23), 2005/06 մրցաշրջանում՝ «Էսեն Շվարց-Վայս», 2007-2010 թվականներին՝ «Հյուլս» ակումբները։

Քլաուս Թոյբերը մահացել է 2023 թվականի հուլիսի 1-ին, 65 տարեկանում[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 2,2 FC Schalke 04 trauert um Klaus „Boxer“ Täuber (գերմ.)
  3. «Klaus Täuber - Stats and titles won». footballdatabase.eu. Վերցված է 2023 թ․ հուլիսի 10-ին.
  4. «Klaus Täuber Stats, Goals, Records, Assists, Cups and more». FBref.com (անգլերեն). Վերցված է 2023 թ․ հուլիսի 10-ին.
  5. «BAYER 04 MOURN THE LOSS OF KLAUS TÄUBER». www.bayer04.de. 2023 թ․ հուլիսի 10.
  6. «FC Schalke 04 trauert um Klaus „Boxer" Täuber» (գերմաներեն). 2023 թ․ հուլիսի 10. Վերցված է 2023 թ․ հուլիսի 1-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քլաուս Թոյբեր» հոդվածին։