Քիմ Մին Կյոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քիմ Մին Կյոն
Ի ծնե անունկորեերեն՝ 김민경
Ծնվել էհուլիսի 29, 1997(1997-07-29) (26 տարեկան)
Սեուլ, Հարավային Կորեա
Երկիր Հարավային Կորեա
Ժանրերքեյ փոփ
Մասնագիտություներգչուհի
Գործիքներվոկալ
ԼեյբլPledis Ժամանց
ԿրթությունԴոնդուկ իգական համալսարան
ԱնդամակցությունPristin, Pristin V (խումբ) և HINAPIA?
 Kim Min-kyeung Վիքիպահեստում

Քիմ Մին Կյոն (կորեերեն՝ 김민경, չինարեն՝ 金珉炅[1],հուլիսի 29, 1997(1997-07-29), Սեուլ, Հարավային Կորեա ), հարավկորեացի երգչուհի։

Համարվում է Pristin գըրլ բենդի (2017—2019) և Pristin V յունիթի (2018—2019) մասնակիցը։ 2019 թվականին նորից դեբյուտել է և դարձել Hinapia գըրլ բենդի ավագը։

Կենսագրություն և կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

1997—2016. Վաղ տարիներ և կարիերայի սկիզբ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինկյոնը ծնվել է 1997 թվականի հուլիսի 29-ին` Հարավային Կորեայի Չհունչհոն քաղաքում և եղել է ընտանիքի միակ երեխան[2][3]։ Միջնակարգ դպրոցում աղջիկը սկսել է զբաղվել երգով և պարով և 2014 թվականին պաշտոնապես դարձել է Pledis Entertainment-ի` Կորեայի հայտնի գործակալություններից մեկի թրեյնը, որի ղեկավարությամբ դեբյուտվել է After School-ը և NU'EST-ը[4]։ Նա նաև նկարահանվել է Orange Caramel-ի «My Copycat» տեսահոլովակում[5]։

2016 թվականին Մինկյոնը դարձել է «Պատրաստում 101» շոուի մասնակիցը (անգլ.` Produce 101), որի արդյունքում 101 թրեյներից միայն 11-ին կհաջողվեր հայտնվել և առաջ շարժվել ժամանակավոր կանանց խմբի կազմում` մինչև տարեվերջ[6]։ Մինկյոնը դուրս է մնացել 8-րդ էպիզոդից` ընդհանուր վարկանիշում զբաղեցնելով 42-րդ տեղը[7]։ Շոուի ավարտից հետո աղջիկը մասնակցել է Pledis Girlz-ի նախընտրական համերգներին[8]։

[[Պատկեր։ 09월 10일 프리스틴 팬싸인회 28.jpg|thumb|200px|left|Մինկյոնը Pristin-ի ֆան սայենի ժամանակ, 2017 թվականի հոկտեմբեր]]

2017—18: Pristin և Pristin V[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականի հունվարի 7-ին Pledis Girlz-ը եզրափակիչ համերգ է տվել, որտեղ հայտարարել է ապագա խմբի անունը` Pristin[9]: Մարտին հայտնի է դարձել, որ Մինկյոնը հանդես է գալու Ռոա բեմական կեղծանվամբ[10]։ Մարտի 21-ին թողարկվեց Hi! Pristin դեբյուտային մինի ալբոմը և օգոստոսին տեղի ունեցավ քամբեք Schxxl Out-ի հետ[11][12]։ Հոկտեմբորին շմբի անդամներից մեկը` Քայլան դադար է վերցրել, որի հետևանքով հարցականի տակ է դրվել խմբի հետագա գործունեությունը[13]։

2018 թվականի մայիսին տեղի է ունեցել Pristin V սաբ-յունիտի դեբյուտը` Like A V սինգլային ալբոմով[14]։ Փրոմոուշենի ժամանակ խումբը ելույթ է ունեցել երաժշտական շոուում և իրականացրել է «Ամենշաբաթյա այդոլ» ծրագիրը, որից հետո խմբի առաջխաղացումը մինչև տարեվերջ կրկին չի իրականացվել[15]։

2019—ներկա ժամանակ. Pristin-ի լուծարում և դեբյուտ Hinapia-ում[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի մայիսի 24-ին Pledis Entertainment-ը հայտարարել է Pristin-ի լուծարման մասին. գրեթե բոլոր մասնակիցները, բացի Մինկյոնից լքել են գործակալությունը[16]։ Հոկտեմբերին հաստատվել է, որ նա պայմանագիր է կնքել OSR Entertainment-ի հետ և պատրաստվում է Hinapia-ի գըրլ բենդ դեբյուտին, որը կայացել է նոյեմբերի 3-ին[17][18][19]։ 2020 թվականի օգոստոսի 21-ին խումբը լուծարվել է[20]։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեալիթի շոու[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Pristin HICAM (2017—2018)
  • Hinapia-ի պատմություն (2019-ից սկսած)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «[더스타프로필] 프리스틴 로아 "'삼시세끼'를 '삼시오끼'로 만들 수 있어요"». PickCon. 2017 թվականի մայիսի 12. Վերցված է 2020 թվականի հուլիսի 24-ին.
  2. «Roa (Pristin)». K-Pop Database. Վերցված է 2020 թվականի հուլիսի 24-ին.
  3. «PRISTIN Members Profile: PRISTIN Facts». K-Pop Profiles. Վերցված է 2020 թվականի հուլիսի 24-ին.
  4. «ALL YOU NEED TO KNOW ABOUT PRISTIN MEMBERS: PROFILE, FACTS, DISCOGRAPHY, AND MUCH MORE!». Channel Korea. 2019 թվականի ապրիլի 2. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2020 թվականի հուլիսի 24-ին.
  5. «Poznajcie Pristin – nowy girlsband Pledis Entertainment [PROFILE, ZDJĘCIA]». 7Pop. 2017 թվականի մարտի 26. Վերցված է 2020 թվականի հուլիսի 24-ին.
  6. «'프로듀스101' 오는 27일 현장 평가…국민 심사 받는다». XSportsNews. 2015 թվականի դեկտեմբերի 18. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 26-ին. Վերցված է 2020 թվականի հուլիսի 24-ին.
  7. «Season 1 Episode 8». Produce 101 Fandom. Վերցված է 2020 թվականի հուլիսի 24-ին.
  8. «FIND OUT MORE ABOUT PLEDIS GIRLZ: DEBUT PROJECT, CONCERT, AND SINGLE PROJECT». Channel Korea. 2019 թ․ հունիսի 20. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունվարի 21-ին. Վերցված է 2020 թվականի հուլիսի 24-ին.
  9. «2017 PLEDISGirlz Bye&Hi Concert». minheeforlyfe. 2017 թվականի հունվարի 12. Վերցված է 2017 թվականի հունվարի 7-ին Pledis Girlz-ը եզրափակիչ համերգ տվեց, որտեղ հայտարարեց ապագա խմբի անունը ՝ Pristin-ին.
  10. «Pristin Profile». Pledis Entertainment Official Website. Վերցված է 2020 թվականի հուլիսի 24-ին.
  11. «Exclusive: PRISTIN Makes A Shining Debut At Showcase "HI! PRISTIN"». Soompi. 2017 թ․ մարտի 22. Վերցված է 2020 թվականի հուլիսի 24-ին.
  12. «Exclusive: PRISTIN Returns With A Fun, Confident Image At Comeback Showcase "SCHXXL OUT"». Soompi. 2017 թվականի օգոստոսի 23. Վերցված է 2020 թվականի հուլիսի 24-ին.
  13. «Former PRISTIN Member Kyla Reveals Why She Took A Hiatus And Details About PRISTIN's Disbandment». Koreaboo. 2019 թվականի սեպտեմբերի 22. Վերցված է 2020 թվականի հուլիսի 24-ին.
  14. «Update: PRISTIN V Exudes Charisma In New Teaser For "Like A V"». Soompi. 2018 թվականի մայիսի 16. Վերցված է 2020 թվականի հուլիսի 24-ին.
  15. «PRISTIN V And Fromis_9 To Appear On "Weekly Idol"». K-Pop Map. 2018 թվականի մայիսի 29. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 23-ին. Վերցված է 2020 թվականի հուլիսի 24-ին.
  16. «Breaking: PRISTIN Officially Disbands + Pledis Releases Statement». Soompi. 2019 թվականի մայիսի 24. Վերցված է 2020 թվականի ուլիսի 24-ին.
  17. «PRISTIN former members to debut in new girl band and we're ready to stan». Metro UK. 2019 թ․ հոկտեմբերի 21. Վերցված է 2020 թվականի ուլիսի 24-ին.
  18. «HINAPIA Talks About PRISTIN's Disbandment, How They Came To Re-Debut, And Their Hopes For The Future». Soompi. 2019 թվականի նոյեմբերի 23. Վերցված է 2020 թվականի հուլիսի 24-ին.
  19. «Sandara Park And HINAPIA's Minkyeung Tearfully Open Up About Struggles After Disbandment Of 2NE1 And PRISTIN». Soompi. 2020 թվականի փետրվարի 4. Վերցված է 2020 թվականի հուլիսի 24-ին.
  20. «HINAPIA Has Disbanded + All Members Have Terminated Their Contracts With OSR Entertainment». Zapzee. 2020 թվականի օգոստոսի 21. Վերցված է A2020 թվականի օգոստոսի 21-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քիմ Մին Կյոն» հոդվածին։