Քեթրին Բուրդեկին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քեթրին Բուրդեկին
անգլ.՝ Katherine Burdekin
Ծնվել էհուլիսի 23, 1896(1896-07-23)[1][2][3]
ԾննդավայրԴերբիշիր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Վախճանվել էօգոստոսի 10, 1963(1963-08-10)[1][3][2] (67 տարեկան)
Վախճանի վայրՍուֆոլք, Անգլիա, Միացյալ Թագավորություն[4]
Գրական անունMurray Constantine և Kay Burdekin
Մասնագիտությունվիպասան, գրող, գիտաֆանտաստիկ գրող և արձակագիր
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն և  Ավստրալիա
ԿրթությունՉելտնռմ Լեդիզ քոլեջ
Ժանրերֆանտաստիկա
ԱմուսինBeaufort Burdekin?

Քեթրին Բուրդեկին ( անգլ.՝ Katherine Burdekin հուլիսի 23, 1896(1896-07-23)[1][2][3], Դերբիշիր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - օգոստոսի 10, 1963(1963-08-10)[1][3][2], Սուֆոլք, Անգլիա, Միացյալ Թագավորություն[4]), անգլիացի վիպասան, ֆանտաստիկայի ժանրի գրքերի հեղինակ, որոնք քննարկել են սոցիալական և հոգևոր հարցեր։ Կոռնուոլի Մինակ թատրոնի հիմնադիր Ռովենա Քեյդի կրտսեր քույրն է։ Քեթրին Բուրդեկինի վեպերից մի քանիսը կարող են վերագրվել ֆեմինիստական ուտոպիայի/հակաուտոպիայի ժանրին։ Նրա գործերը լույս են տեսել նաև Քեյ Բուրդեկին անվան տակ և Մյուրեյ Կոստանտայն կեղծանունով։ Մյուրեյ Կոստանտայն կեղծանունը բացահայտել է հետազոտող Դաֆնա Պատաիի կողմից՝ 20-րդ դարի 80-ականների կեսերի ուտոպիստական և հակաուտոպիստական գրականության ուսումնասիրման ժամանակ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է անգլիական Սպոնդոն քաղաքում, Դերբիշիր կոմսությունում։ Ընտանիքում 4 երեխաներից ամենափոքրն էր։ Նրա նախնիներից մեկը հայտնի նկարիչ Ջոզեֆ Ռայթն է։ Քեթրինը տնային կրթություն է ստացել Քեյդով Հոումստեդ կալվածքում՝ դաստիարակի վերահսկողությամբ, որից հետո ուսումը շարունակել է Չելտնեմ կանանց քոլեջում։ Նա աչքի է ընկել ընթերցանության հանդեպ սիրով և ցանկացել է Օքսֆորդում սովորել, ինչպես իր եղբայրները, սակայն ծնողները խոչընդոտել են դրան։ 1915 թվականին ամուսնացել է Բոֆորտ Բյորդեկինի հետ։ Քեթրին Բուրդեկինը ընտանիքի հետ միասին տեղափոխվել է Ավստրալիա, որտեղ նա սկսել է գրել։ Նրա առաջին վեպը, «Աննա Կոլքահունը» (Anna Colquhoun), լույս է տեսել 1922 թվականին։ Նույն տարում բաժանվել է ամուսնուց և վերադարձել է Անգլիա ու հաստատվել է Կոռնուոլի Մինակ հեդում, որտեղ ապրում էր նրա քույրը։ 1926 թվականին Քեթրին Բուրդեկինը հանդիպել է մի կնոջ, որը նրա հետագա ողջ կյանքի ուղեկիցն է դարձել։ 1930-ական թվականներին Քեթրին Բուրդեկինը հրատարակել է վեց վեպ։ Ընդհանուր առմամբ, նա գրել է ավելի քան 20 վեպ, ինչպես նաև բազմաթիվ պիեսներ, պատմվածքներ և բանաստեղծություններ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]